Գլխավոր տեղեկություն
Номер
N 637-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.743
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.05.2011
Дата вступления в силу
02.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 637-Ն

 

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 07.05.15 N 482-Ն)

2. Սահմանել, որ`

1) «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա. բույսերի պաշտպանության ու կարանտինի, անասնաբուժության բնագավառներում պետական ծրագրերի իրականացումը,

բ. բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ուսումնասիրության իրականացումը,

գ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների կարանտինային հիվանդությունների առաջացման դեպքում աշխատանքների իրականացումը,

դ. գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման և գրանցման միջոցառումների իրականացումը,

ե. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

զ. անասնաբուժական ծառայության իրականացումը,

է. կենդանական ծագման հումքի և մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների իրականացումը,

ը. կարանտինի սահմանման ժամանակ բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման գործընթացների իրականացումը:

(2-րդ կետը խմբ. 07.05.15 N 482-Ն)

3. Թույլատրել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում.

2) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծում.

3) բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների իրականացում.

4) պետական պատվերում չընդգրկված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների բուժում.

5) վարակակիր անասնապահական և այլ օբյեկտների ախտահանում.

6) գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում.

7) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում, տոհմանյութ արտադրող կազմակերպություններում կենդանիների բոնիտավորման անցկացում.

8) գյուղատնտեսության բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցումը.

9) գյուղատնտեսության բնագավառի ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկայի կազմակերպում.

10) կենդանական ծագման մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում:

(3-րդ կետը փոփ., խմբ. 07.05.15 N 482-Ն)

4. «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 07.05.15 N 482-Ն)

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը և ապահովել այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում:

(5-րդ կետը խմբ. 07.05.15 N 482-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.05.2015, N 482-Ն 21.05.2015, N 637-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան