Գլխավոր տեղեկություն
Номер
N 613-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.06.2015
Дата вступления в силу
11.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2015 թվականի N 613-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1675-Ա ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1276-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1675-Ա որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) գնից 7,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը գնորդի կողմից պետք է վճարվի հետևյալ համամասնությամբ՝

ա. 2,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք մասը՝ մինչև 2014 թվականի օգոստոսի 10-ը,

բ. 2,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք մասը՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 20-ը,

գ. 3,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք մասը՝ մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը,

դ. գումարի մնացորդը գնորդը պետք է վճարի գույքի առուվաճառքի մասին պայմանագրի ստորագրման օրվանից երեք տարի հետո նույն ամսաթվին՝ գույքի հանձնում-ընդունումից հետո 10-օրյա ժամկետում:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Գույք ձեռք բերելու և օտարելու մասին» N 1276-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման ամբողջ տեքստում «Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական N 2 շենքի նկուղային և առաջին հարկի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական տուն N 2 շենքի 4 հասցեում գտնվող» բառերով.

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3) գումարից մինչև 1,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք մասը վճարվում է պայմանագրի կնքումից հետո տասը բանկային օրվա ընթացքում՝ որպես նախավճար, մնացած մասը վճարվում է 2015 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսներին՝ պայմանագրով որոշվող մասերով.».

3) որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետում՝

ա. «200000» թիվը փոխարինել «400000» թվով,

բ. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերի սեփականատերերը պատասխանատվություն են կրում ընկերության բաժնեմասի վաճառքից հետո ի հայտ եկած՝ ընկերության ցանկացած վճարային պարտավորության համար, որը մինչև բաժնեմասի փոխանցումն առաջացել է ընկերության գործունեությունից:».

4) որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հիմնական պայմանագրում նշված գումարից 1,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք մասը գնորդը վճարում է որպես նախավճար՝ նախնական պայմանագրի կնքումից հետո տասը բանկային օրվա ընթացքում, հիմնական պայմանագրում նշված գումարի մնացած մասը գնորդը վճարում է 2015 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսներին՝ պայմանագրով որոշվող մասերով.».

 5) որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետում «12015» թիվը փոխարինել «2015» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 10

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան