ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2015 թվականի N 482-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 637-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» N 637-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ամբողջ տեքստից հանել «սննդամթերքի անվտանգության» և «ոլորտի» բառերը.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա. բույսերի պաշտպանության ու կարանտինի, անասնաբուժության բնագավառներում պետական ծրագրերի իրականացումը,
բ. բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ուսումնասիրության իրականացումը,
գ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների կարանտինային հիվանդությունների առաջացման դեպքում աշխատանքների իրականացումը,
դ. գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման և գրանցման միջոցառումների իրականացումը,
ե. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
զ. անասնաբուժական ծառայության իրականացումը,
է. կենդանական ծագման հումքի և մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների իրականացումը,
ը. կարանտինի սահմանման ժամանակ բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման գործընթացների իրականացումը:».
3) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «հիվանդությունների և վնասատուների ու մոլախոտերի» բառերը փոխարինել «վնասակար օրգանիզմների» բառերով.
4) 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) գյուղատնտեսության բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցումը:».
5) 3-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) կենդանական ծագման մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում:».
6) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը և ապահովել այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|