030.0361.03.08.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կազմակերպական կառուցվածքում ստեղծել արտաքին կապերի վարչություն:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի`
ա) կանոնադրության 9-րդ կետի չորրորդ պարբերությունը «տնտեսագիտական վարչությունը» բառերից հետո լրացնել «արտաքին կապերի վարչությունը» բառերով.
բ) կանոնադրության 16-րդ կետի վեցերորդ պարբերությունը «տնտեսագիտական վարչության» բառերից հետո լրացնել «արտաքին կապերի վարչության» բառերով.
գ) կազմակերպական կառուցվածքում «Տնտեսագիտական վարչություն» տողից հետո լրացնել նոր տող` «Արտաքին կապերի վարչություն»:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը վերակազմակերպել` այն միացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությանը:
Այդ կապակցությամբ վերոհիշյալ հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի`
ա) կանոնադրության 9-րդ կետի հինգերորդ պարբերությունից հանել «քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը» բառերը.
բ) կազմակերպական կառուցվածքից հանել «Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժին» տողը:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին` սույն հրամանագրից ելնելով`
- երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության կանոնադրությունը.
- հնգօրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի նոր հաստիքացուցակը, կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը և անցկացնել անհրաժեշտ այլ կազմակերպական միջոցառումներ.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի` աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.08.2002, ՆՀ-1159-Ն | 30.08.2002, ՆՀ-361 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|