Գլխավոր տեղեկություն
Номер
N 669-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.06.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2015
Дата вступления в силу
24.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2015 թվականի N 669-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ֆենիլկետոնուրիա հիվանդությամբ տառապող երեխաների սնուցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ֆենիլ ալանին չպարունակող մանկական կերերի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` համաձայն հավելվածում նշված գների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունիսի 18-ի N 669-Ա որոշման

 

Ֆենիլ ալանին չպարունակող մանկական կերերի ձեռքբերման գները

NN ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Գինը` առանց ավելացված արժեքի հարկի (եվրո)

1.

Ֆենիլ ալանին չպարունակող մանկական կեր՝ մինչև 1 տարեկան երեխաների համար

գրամ

0,051

2.

Ֆենիլ ալանին չպարունակող մանկական կեր՝ մինչև 1-7 տարեկան երեխաների համար

գրամ

0,052

3.

Ֆենիլ ալանին չպարունակող մանկական կեր՝ մինչև 7-18 տարեկան երեխաների համար

գրամ

0,113

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան