Գլխավոր տեղեկություն
Номер
N 1131-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2014
Дата вступления в силу
18.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2014 թվականի N 1131-Ա

 

Հայաստանի Հանրապետության ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-90-Ն օրենքի, «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-92-Ն օրենքի, «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-94-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

նոյեմբերի 17-ի N 1131-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հյուպատոսական հաշվառման կանգնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2015 թ.
մայիսի 1-ին տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2015 թ.
մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2015 թ.
մայիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2015 թ.
փետրվարի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնությունների կիրառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2014 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

(հավելվածը փոփ. 18.03.15 N 208-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.03.2015, N 208-Ա 19.03.2015, N 1131-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան