ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2014 թվականի N 656-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գ. Դումանյանին նշանակել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երկրորդ գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող:
2. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երկրորդ գործողությունների ծրագիրը մշակելու և ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունվարի 27-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 50-Ա, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 24-ի «Տ. Գևորգյանին «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրից բխող աշխատանքների համակարգող նշանակելու մասին» N 817-Ա և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 931-Ա որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հուլիսի 15-ի N 656-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Դումանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Խուդավերդյան | - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ն. Դանիելյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար |
Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Ա. Բաղդասարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
Վ. Վարդանյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ |
Ա. Մելկիկյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
Ն. Բալայան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ |
Ա. Հակոբյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար |
Ս. Մակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ |
Վ. Ասատուրյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության Միավորված ազգերի կազմակերպության բաժնի վարիչ |
Ս. Ծատուրյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ |
Ա. Ասատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու |
Ռ. Վարդանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Լ. Աֆրիկյան | -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ |
Լ. Շուշանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ |
Լ. Դոյդոյան | - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի իրականացման ղեկավար (համաձայնությամբ) |
Վ. Հոկտանյան | - «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Բարսեղյան | - Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Թ. Աբրահամյան | - «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Հանրային ցանցի համակարգող-քարտուղար (համաձայնությամբ) |
Վ. Սարգսյան | - «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության ծրագրերի փորձագետ (համաձայնությամբ) |
Հ. Հարությունյան | - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Կ. Զադոյան | - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս.Դեհերյան | «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ., լրաց. 18.05.15 N 395-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.12.2016, N 1206-Ա | 17.12.2016, N 656-Ա | |
18.05.2015, N 395-Ա | 19.05.2015, N 656-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|