Գլխավոր տեղեկություն
Номер
N 761-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.06.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.06.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.2012
Дата вступления в силу
27.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2012 թվականի N 761-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍՏՐԱ ԿՐԻՍՏԱԼՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Աստրա Կրիստալս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2012 թվականի հունիսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 18.06.15 N 641-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Աստրա Կրիստալս» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 761-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՍՏՐԱ ԿՐԻՍՏԱԼՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/
արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

8514

Ավտոմատ սարքավորում` սապֆիրի մոնոկրիստալ աճեցնելու համար NIKA M60 (քանդված վիճակում, առանց ջերմային հանգույցի)

հատ

19

ՌԴ

1596000000

2.

8514

Գարնիսաժային վառարան

հատ

1

Չինաստան

194000000

3.

8415

Չիլեր

հատ

2

Չինաստան

38960000

4.

9024

Ռենտգենային սարքավորում` բյուրեղների մեխանիկական հատկությունները որոշելու համար

հատ

4

Չինաստան

224000000

5.

8419

Հովացման աշտարակ (գրադիրնյա)

հատ

4

Թուրքիա

109000000

6.

8419

Ջերմափոխանակիչ

հատ

6

Թուրքիա

79200000

7.

8413

Պոմպակայան

հատ

4

Թուրքիա

66800000

8.

8426

Ձողակառույց կռունկներ (կռան բալկա, քանդված վիճակում)

հատ

2

ՌԴ

114800000

9.

8514

Սապֆիրի մոնոկրիստալ (կորունդ) աճեցնելու վակուումային վառարանի ջերմային հանգույց

հատ

30

Չինաստան

840000000

10.

8537

Էլ. բաշխիչ վահանակ

հատ

35

Թուրքիա

274259200

11.

8504

Անխափան սնուցման սարք

հատ

3

Թուրքիա

156384800

12.

8536

Բաշխիչ հաղորդաձող (քանդված վիճակում)

կգ

18000

Թուրքիա

133860000

13.

8464

Մետաղալարային կտրող մեքենա` միներալ կորունդների համար

հատ

1

Շվեյցարիա, Գերմանիա

200000000

14.

8421

Ուլտրաֆիլտր

հատ

5

Թուրքիա, Շվեդիա

148000000

15.

8427

Ամբարձիչ սարքավորումներ

հատ

10

ԱՄԷ, Չինաստան

16000000

16.

7308

Մալուխի ցինկապատ ուղետար

կգ

4000

Թուրքիա

12800000

17.

3917

Պլաստմասսայե խողովակներ և կցամասեր

կգ

1000

Թուրքիա

41000000

 

 Ընդամենը

4245064000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.06.2015, N 641-Ա 20.06.2015, N 761-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան