Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 200
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 27.03.2015
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
17.09.2013
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
17.09.2013
Дата вступления в силу
23.10.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

17 սեպտեմբերի 2013 թվականի

Թիվ 200

քաղ. Մոսկվա

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորություններ իրականացնելիս կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության կարգի ԵՎ դրանց հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրի նախագծի ԵՎ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորություններ իրականացնելիս կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության կարգի և դրանց հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրի՝ կից ներկայացված նախագծին։

2. Դիմել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններին, որպեսզի դրանք անցկացնեն սույն Որոշման 1-ին կետում նշված Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցում` մինչև 2013 թվականի հոկտեմբերի 5-ը, և տեղեկացնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրա արդյունքների մասին։

3. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորություններ իրականացնելիս կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության կարգի և դրանց հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրի նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է), և այն քննարկման համար ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2013 թվականի

Թիվ 200

քաղ. Մոսկվա

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորություններ իրականացնելիս կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության կարգի ԵՎ դրանց հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրի նախագծի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանության նկատմամբ վերահսկողության լիազորություններ իրականացնելիս կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության կարգի և դրանց հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրի՝ կից ներկայացված նախագծին։

2. Բելառուսի Հանրապետության Կառավարությանը, Ղազախստանի Հանրապետության Կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը՝ ապահովել սույն Որոշման 1-ին կետում նշված Համաձայնագրի վավերացումը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ը։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝

 

Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս

Ղազախստանի

Հանրապետությունից

Կ. Կելիմբետով

Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորություններ իրականացնելիս կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության կարգի և դրանց հրապարակման համար պատասխանատվության մասին

 

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ՝ Կողմեր,

 

հիմք ընդունելով «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագիրը (այսուհետ՝ Մրցակցության մասին համաձայնագիր) և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագիրը (այսուհետ՝ Հանձնաժողովի մասին պայմանագիր)՝ համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա, որոնց մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), Կողմերի պետական իշխանության մարմինները, Կողմերի ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ Մրցակցության մասին համաձայնագրի իրականացման շրջանակներում։

2. Սույն Համաձայնագիրը չի տարածվում Կողմերի օրենսդրության համաձայն պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա։

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ սահմանումները.

 

«տեղեկություններ»՝ տեղեկատվություն (հաղորդագրություններ, տվյալներ)՝ անկախ դրա ներկայացման ձևից,

 

«կոնֆիդենցիալ տեղեկություններ»՝ տեղեկությունների բոլոր այն տեսակները (ներառյալ ծառայողական, առևտրային, բանկային, մասնագիտական, անձնական գաղտնիք կազմող տեղեկությունները), որոնք պաշտպանվում են Կողմերի նորմատիվ իրավական ակտերով,

 

«կոնֆիդենցիալ տեղեկությունների տիրապետող անձ»՝ անձ, որն օրինական հիմքով տիրապետում է կոնֆիդենցիալ տեղեկությունների և սահմանափակել է այդ տեղեկությունների հասանելիությունը,

 

«կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանություն»՝ ոչ իրավաչափ հրապարակումը, հասանելիությունը, ոչնչացումը, փոփոխումը, պատճենահանումը և այդպիսի տեղեկությունների առնչությամբ այլ ոչ իրավաչափ գործողություններ բացառելու նպատակով իրավական, կազմակերպական և տեխնիկական միջոցների ձեռնարկում,

 

«կոնֆիդենցիալ տեղեկությունների հրապարակում»՝ գործողություններ (անգործություն), որոնց արդյունքում կոնֆիդենցիալ տեղեկությունները ցանկացած հնարավոր ձևով (բանավոր, գրավոր, այլ ձևով, այդ թվում՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ) հայտնի են դառնում երրորդ անձանց՝ առանց կոնֆիդենցիալ տեղեկությունների տիրապետող անձի գրավոր համաձայնության՝ բացառությամբ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի,

 

«կոնֆիդենցիալ տեղեկությունների հասանելիություն»՝ կոնֆիդենցիալ տեղեկություններ ստանալու և դրանք օգտագործելու հնարավորություն։

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Մրցակցության մասին համաձայնագրով և Հանձնաժողովի մասին պայմանագրով սահմանված իմաստներով։

 

Հոդված 3

 

1. Մրցակցության մասին համաձայնագրի IV բաժնին համապատասխան մրցակցության միասնական կանոնների (այսուհետ՝ մրցակցության կանոններ) պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովի կողմից օգտագործվող կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության նպատակներով Հանձնաժողովը ձեռնարկում է այդպիսի տեղեկությունների պաշտպանությանն ուղղված միջոցներ, որոնք ողջամտորեն բավարար են համարվում, եթե.

1) բացառվում է երրորդ անձանց համար կոնֆիդենցիալ տեղեկությունների հասանելիությունն առանց դրանց տիրապետող անձի համաձայնության,

2) ապահովվում է Հանձնաժողովի կողմից կոնֆիդենցիալ տեղեկություններն օգտագործելու այնպիսի հնարավորություն, որի դեպքում բացառվում է դրա հրապարակումը։

2. Կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանությանն ուղղված միջոցները պետք է ապահովեն՝

1) կոնֆիդենցիալ տեղեկությունների հասանելիության և դրանց հետ վարվելու կարգը խախտելու հնարավորության կանխարգելումը,

2) կոնֆիդենցիալ տեղեկությունների չթույլատրված հասանելիության և (կամ) այդպիսի տեղեկությունների հասանելիության իրավունք չունեցող անձանց դրանց փոխանցման կանխարգելումը,

3) կոնֆիդենցիալ տեղեկությունների չթույլատրված հասանելիության ժամանակին հայտնաբերումը և կանխումը,

4) կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանվածության մակարդակի ապահովման նկատմամբ մշտական վերահսկողությունը,

5) կոնֆիդենցիալ տեղեկությունների մշակման տեխնիկական միջոցների վրա այնպիսի ազդեցությունը չթույլատրելը, որի արդյունքում խախտվում է դրանց աշխատանքը,

6) այն անձանց հաշվառումը, որոնց համար հասանելի են կոնֆիդենցիալ տեղեկությունները, ինչպես նաև այն անձանց հաշվառումը, որոնց փոխանցվել կամ տրամադրվել են այդպիսի տեղեկություններ։

3. Մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովի կողմից օգտագործվող կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության ընթացակարգերը սահմանվում են սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգում, որը հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ Հանձնաժողովի մասին պայմանագրին համապատասխան (այսուհետ՝ սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգ)։

4. Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգը պետք է ներառի դրույթներ, որոնցով կարգավորվում են մասնավորապես՝

1) կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող ելից և մտից փաստաթղթերի հետ աշխատանքը,

2) կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հաշվառումը, պահպանումը և փոխանցումը,

3) կոնֆիդենցիալ տեղեկությունների քննարկման դեպքում խորհրդակցությունների ժամանակ գործավարության իրականացումը,

4) մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի՝ կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող նյութերին (այդ թվում՝ գործերի քննությանը մասնակցող անձանց հետ) ծանոթանալը,

5) կոնֆիդենցիալ տեղեկությունները չհրապարակելու պարտավորության և սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի խախտման փաստով ծառայողական ստուգումների անցկացումը,

6) այն անձանց հաշվառումը, որոնց համար հասանելի են կոնֆիդենցիալ տեղեկությունները, ինչպես նաև այն անձանց հաշվառումը, որոնց տրամադրվել կամ փոխանցվել են այդպիսի տեղեկություններ։

5. Կողմերի իրավաբանական և ֆիզիկական անձանցից, Կողմերի՝ մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականություն իրականացնելու լիազորություն ունեցող պետական իշխանության մարմիններից (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և Կողմերի պետական իշխանության այլ մարմիններից մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովի կողմից ստացված կոնֆիդենցիալ տեղեկությունները Հանձնաժողովը կարող է օգտագործել բացառապես այն նպատակներով, որոնց համար այդ տեղեկությունները տրամադրվել են։

 

Հանձնաժողովի կողմից Կողմերի իրավաբանական և ֆիզիկական անձանցից ու Կողմերի պետական իշխանության մարմիններից ստացված կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանցումը երրորդ անձանց հնարավոր է միայն դրանց տիրապետող անձի գրավոր համաձայնությամբ՝ բացառությամբ Մրցակցության մասին համաձայնագրին համապատասխան լիազորված անձանց վերապահված լիազորություններն իրականացնելու նպատակներով նրանց այդպիսի տեղեկությունների փոխանցման դեպքերի։

 

Հանձնաժողովի կողմից Կողմերից մեկի լիազորված մարմնից ստացված կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանցումը մյուս Կողմի լիազորված մարմնին հնարավոր է միայն այդ տեղեկությունները տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ։

 

6. Տեղեկություններն այլևս կոնֆիդենցիալ չեն համարվում, եթե դրանց տիրապետող անձն անձանց անորոշ շրջանակի տրամադրում է այդ տեղեկությունների ազատ հասանելիության հնարավորություն։

 

Հոդված 4

 

1. Մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս՝

1) Հանձնաժողովի կոլեգիայի անդամների համար կոնֆիդենցիալ տեղեկություններն ամբողջ ծավալով հասանելի են,

2) Հանձնաժողովի աշխատակիցների համար կոնֆիդենցիալ տեղեկությունները հասանելի են այն ծավալով, որն անհրաժեշտ է նրանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու համար։

2. Հանձնաժողովի այն աշխատակիցները, որոնց համար հասանելի են լինելու կոնֆիդենցիալ տեղեկությունները մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ դիմումները (նյութերը) քննելու, մրցակցության կանոնների խախտման առնչությամբ քննություն իրականացնելու, մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու, ինչպես նաև մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված այլ ընթացակարգային գործողություններ կատարելու շրջանակներում, որոշվում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով պատասխանատու անդամի կողմից։

3. Հանձնաժողովի կոլեգիայի անդամները և Հանձնաժողովի աշխատակիցները պարտավոր են ստորագրել և կատարել աշխատանքային պայմանագրի պարտադիր հավելված կազմող՝ պաշտոնեական պարտականությունները կատարելու արդյունքում իրենց հայտնի դարձած կոնֆիդենցիալ տեղեկությունները չհրապարակելու պարտավորությունը։

 

Հոդված 5

 

Հանձնաժողով ուղարկվող և Հանձնաժողովից ելնող՝ կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող նյութական կրիչների և փաստաթղթերի վրա կատարվում է «Կոնֆիդենցիալ» կամ «Առևտրային գաղտնիք», «ԾՕՀ» մակագրությունը։

 

Այն դեպքում, երբ Կողմը «Առևտրային գաղտնիք» մակագրությամբ (Կողմերի ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից կատարվող), «ԾՕՀ» մակագրությամբ (Կողմերի պետական մարմինների կողմից կատարվող) նյութական կրիչներ է ուղարկում Հանձնաժողով, տվյալ կրիչները համարվում են «Կոնֆիդենցիալ» մակագրություն ունեցող կրիչներ։

 

Այն դեպքում, երբ Կողմը Հանձնաժողովից ստանում է «Կոնֆիդենցիալ» մակագրությամբ նյութական կրիչներ, տվյալ կրիչները համարվում են «Առևտրային գաղտնիք» մակագրություն (Կողմերի ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց համար), «ԾՕՀ» մակագրություն (Կողմերի պետական մարմինների համար) ունեցող կրիչներ։

 

Կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող նյութական կրիչներ, փաստաթղթեր Հանձնաժողով փոխանցվում են և Հանձնաժողովի կողմից ուղարկվում են փոստային կապի միջոցով (պատվիրված կամ գնահատված փոստային առաքանու միջոցով), ինչպես նաև ֆելդեգերական կապով կամ սուրհանդակի միջոցով։

 

Հոդված 6

 

1. Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի այնպիսի խախտման համար, որը չի հանգեցրել կոնֆիդենցիալ տեղեկությունների հրապարակմանը, Հանձնաժողովի՝ խախտում թույլ տված աշխատակիցները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության՝ Հանձնաժողովի գտնվելու վայրը համարվող Կողմի օրենսդրությանը համապատասխան։

2. Կոնֆիդենցիալ տեղեկությունները չհրապարակելու պարտավորության խախտման փաստով անցկացվում է ծառայողական ստուգում՝ սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգին համապատասխան։

3. Հանձնաժողովի՝ խախտում թույլ տված աշխատակցի մեղավորությունը հաստատվելու դեպքում, նա կարող է զրկվել անձեռնմխելիությունից` Հանձնաժողովի մասին պայմանագրով նախատեսված կարգով, և ազատվել աշխատանքից՝ Հանձնաժողովի գտնվելու վայրը համարվող Կողմի օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 7

 

1. Լիազորված մարմիններն ապահովում են Հանձնաժողովից ստացված կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանությունը և պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման համար՝ իրենց Կողմերի օրենսդրությանը համապատասխան։

 

Լիազորված մարմինների կողմից Հանձնաժողովից ստացված կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանցումը երրորդ անձանց հնարավոր է միայն Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ։

 

2. Լիազորված մարմինների միջև կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանակումն իրականացվում է Մրցակցության մասին համաձայնագրի 27-րդ հոդվածին համապատասխան։

 

Հոդված 8

 

1. Սույն Համաձայնագրում փոփոխություններ կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, և դրանք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

2. Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, իսկ խորհրդակցությունների ու բանակցությունների անցկացման վերաբերյալ մի Կողմից մյուս Կողմերին հասցեագրված պաշտոնական դիմումն ստանալու օրվանից՝ 6 ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճը հանձնվում է Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը։

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից, կամ Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգը գործողության մեջ դնելու օրվանից՝ կախված այն հանգամանքից, թե որ ամսաթիվն է ավելի ուշ։

 

Կատարված է ——————————— քաղաքում, 20—— թվականի ——————————— «——»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը որպես սույն Համաձայնագրի ավանդապահ՝ յուրաքանչյուր Կողմի կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Բելառուսի
Հանրապետության կողմից

Ղազախստանի Հանրապետության կողմից

Ռուսաստանի Դաշնության կողմից

 

 

Հրապարակվել է կայքում 27 մարտի 2015 թվական: