Գլխավոր տեղեկություն
Номер
N 673-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.03.2015-16.01.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.22/39(411) Հոդ.740
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.2005
Дата вступления в силу
23.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2005 թվականի N 673-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված կարգի
2-րդ կետի 4-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել գանձապետական արտաբյուջետային հաշիվ:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջեի ձևավորման աղբյուրներն են`

ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կառավարմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների շահութաբաժիններից սույն որոշման համաձայն գանձվող գումարները։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կառավարմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություններում ստացված զուտ շահույթից որպես շահութաբաժին բաշխման ենթակա է 50 տոկոսը, որից` 40 տոկոսը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մնացած 60 տոկոսը՝ ամսական կանխավճարների տեսքով վճարվում է սույն որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշվին.

բ) ոչ պետական աղբյուրներից կամավոր տրամադրվող անվերադարձ և չփոխհատուցվող գումարները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

(3-րդ կետը փոփ. 25.03.10 N 314-Ն, 26.03.15 N 279-Ն)


 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 4
Երևան