ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2015 թվականի N 473-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԱՊՀ տարածքում Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց 2014 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներում զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցվելու հետևանքով չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով «Սիբիր» ավիաընկերություն» բաց բաժնետիրական ընկերությանը վճարելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 27,396.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.20 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 12 Երևան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական | ||||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ | |||||||||
1.2 Տրանսֆերտներ | |||||||||
Ծրագրային դասիչը |
Տրանսֆերտի անվանումը | ||||||||
1069 ԾՏ10 |
Նկարագրությունը | ||||||||
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցում | |||||||||
Շահառուների քանակը |
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ և մասնակիցներ, ինչպես նաև նրանց հավասարեցված անձինք |
67 |
67 |
67 |
X |
X |
X | ||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
X |
27,396.5 |
27,396.5 |
27,396.5 | |||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
X | ||||||||
Շահառուների ընտրության չափանիշները | |||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2015 թ. (հազ. դրամ) | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/ խումբը/դասը) |
Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով) | |
1069 |
ԾՐԱԳԻՐԸ |
|||
Հատուկ սոցիալական տրանսֆերտներ |
27,396.5 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Աջակցություններ և փոխհատուցումներ հատուկ խմբերում ընդգրկված անձանց և ընտանիքներին | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Բնակչության կենսամակարդակի բարձրացում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ |
||||
ԾՏ10 |
04.05.04 |
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցում |
27,396.5 | |
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը | ||||
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|