Գլխավոր տեղեկություն
Номер
N 300-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.01/18(1107) Հոդ.232
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2015
Дата вступления в силу
02.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2015 թվականի N 300-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքերն ու շինությունները (տարածքները) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետից հանել «բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, հաշվառված են տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումը կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում և առկա է այդ հիմնարկի գույքային իրավունքի պետական գրանցումը» բառերը.

2) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «սահմանված կարգով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 30
 Երևան