Գլխավոր տեղեկություն
Номер
N 274-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2015-24.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.03.26/16(1105).1 Հոդ.218.14
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.03.2015
Дата вступления в силу
27.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2015 թվականի N 274-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄ (ՎԿԱՅԱԳՐԱՎՈՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 346 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այսուհետ` շենքեր ու շինություններ) տեխնիկական վիճակի հետազննությունները կատարվում են դրանց հուսալիության գնահատման, անձնագրավորման (վկայագրավորման) և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու նպատակով.

2) շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան, շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից (այսուհետ` կատարող)` պայմանագրային հիմունքներով: Արդյունքում տրվում է տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը շենքի կամ շինության տեղեկատվական ու կոնստրուկտիվ բնութագրերի և դրա հետագա շահագործման, վերակառուցման կամ քանդման, իսկ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դեպքում` ամրակայման, նորոգման, վերականգնման կամ բացառիկ դեպքերում փոփոխման վերաբերյալ եզրահանգումների հետ, հավելվածի տեսքով, ներառվում է շենքի կամ շինության անձնագրում (վկայագրում).

3) շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունները կամ անձնագրավորումը (վկայագրավորումը) պատվիրվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից, ինչպես նաև կարող է պատվիրվել տեղական ինքնակառավարման մարմինների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների և առանձին բնակարանների սեփականատերերի, անհատական բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների սեփականատերերի, այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` պատվիրատու) կողմից.

4) տեխնիկական վիճակի հետազննությունները կատարվում են`

ա. շենքերի ու շինությունների պահպանման կամ վերակառուցման, ինչպես նաև բնական աղետների հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված` պետական աջակցության ծրագրերի շրջանակներում,

բ. բազմաբնակարան շենքերում ու շինություններում` դրանց ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի շրջանակներում,

գ. անհատական բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերում ու շինություններում` ելնելով սեփականության իրավունքով պատկանող գույքի պահպանման և հուսալի շահագործման անհրաժեշտությունից.

5) շենքի կամ շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը կամ անձնագիրը կատարողի կողմից պատվիրատուին է հանձնվում պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարողի կողմից ներկայացվող հաշվետվության կազմում դրանք հիմք են հանդիսանում քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի կողմից վարվող` շենքերի ու շինությունների անձնագրային տվյալների միասնական տեղեկատվական շտեմարանի համալրման համար:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի «Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման ու անձնագրավորման մասին» N 346 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 25
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2023, N 2024-Ն 24.11.2023, N 274-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան