ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2015 թվականի N 399-Ա
ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի՝ 2015 թվականի մայիսի 11-13-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 19 Երևան |