Գլխավոր տեղեկություն
Номер
N 187-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2015
Дата вступления в силу
11.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2015 թվականի N 187-Ա

 

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 30-ի ՀՕ-254-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 10-ի N 187-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի ու ժամանակի վերաբերյալ ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մարտի առաջին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. ապրիլի երրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը և կառավարման խորհրդի անդամների առաջադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. ապրիլի երրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մայիսի երրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մայիսի երկրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մայիսի երրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան