Գլխավոր տեղեկություն
Номер
N 243-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.03.25/15(1104) Հոդ.209
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.03.2015
Дата вступления в силу
26.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2015 թվականի N 243-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 18
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 26-ի N 243-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

նոյեմբերի 9-ի N 1932-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Վ. Գաբրիելյան

 ‑ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Գրիգորյան  ‑ ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)
Ս. Կարապետյան  ‑ ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)
Ե. Զախարյան  ‑ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Գ. Խաչատրյան  ‑ ՀՀ ֆինանսների նախարար
Հ. Մանուկյան  ‑ ՀՀ արդարադատության նախարար
Վ. Գասպարյան  ‑ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գ. Բաղիյան  ‑ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան  ‑ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Դ. Կարապետյան  ‑ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Մ. Մաթևոսյան

 ‑ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գյուլխասյան

 ‑ «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Հ. Սանասարյան

 ‑ «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Կ. Դանիելյան

 ‑ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան