Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 287
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2015-01.02.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Հրապարակվել է կայքում 03.11.2015
Принят
Մաքսային միության հանձնաժողով
Дата принятия
18.06.2010
Подписан
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Дата подписания
18.06.2010
Дата вступления в силу
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2020

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2010 թվականի թիվ 287

 

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի եւ 355-րդ հոդվածի համաձայն՝

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

 

1. Հաստատել ուղևորային մաքսային հայտարարագրի ձեւը և ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացնելու կարգը (կից ներկայացվում են)։

 

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 17 որոշմամբ հաստատված «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

3. Սահմանել, որ, մինչև 2011 թվականի հունվարի 1-ը անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում, թույլատրվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հայտարարագրերի ձևաթղթերի օգտագործումը մինչև սույն Որոշման 2-րդ կետում նշված Պայմանագիրն ուժի մեջ մտնելը։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամները՝

Բելառուսի
Հանրապետությունից
Ա. Կոբյակով

Ղազախստանի Հանրապետությունից
ՈՒ. Շուկեև

Ռուսաստանի
Դաշնությունից
Ի. Շուվալով

   

 Հաստատված է Մաքսային միության հանձնաժողովի
2010 թվականի հունիսի 18-ի թիվ 287 որոշմամբ

 

Դիմերես

 

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Հիմնական ձև

 

* Լրացվում է 16 տարին լրացած անձի կողմից
* Հայտարարատուի կողմից ընտրված պատասխանը նշվում է համապատասխան վանդակում
X
նշանով
* Ձևակերպված հայտարարագրի այն օրինակը, որը մնում է ֆիզիկական անձի մոտ, պահվում է ժամանակավոր մուտքի (ելքի) ամբողջ ընթացքում և վերադարձի ժամանակ ներկայացվում է մաքսային մարմիններ։

մուտք

ելք

 

1. Անձին վերաբերող տվյալներ.

 

 

 

 

ազգանուն անուն հայրանուն
    սերիա

թիվ

մշտական բնակության երկիր

     քաղաքացիություն (հպատակություն)

անձը հաստատող փաստաթուղթ

   
որ երկրից է ժամանել (նշվում է ուղարկող երկիրը) որ երկրից է ժամանել (նշվում է ուղարկող երկիրը)

Ինձ հետ մեկնում են անչափահաս երեխաներ


Այո


Այո

Թիվը ___________

 

Իմ կողմից կամ իմ անունից տեղափոխվում են մաքսային հայտարարագրման ենթակա հետևյալ ապրանքները և տրանսպորտային միջոցները

 

2. Ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ձևի մասին տեղեկություններ.

 

2.1. Ուղեկցվող
ուղեբեռ


Այո


Ոչ

2.2. Չուղեկցվող
ուղեբեռ


Այո


Ոչ

2.3. Փոխադրողի կողմից
առաքվող ապրանքներ 


Այո


Ոչ

 

Տեղերի թիվը _____________ Տեղերի թիվը _____________ Տեղերի թիվը ________________

 

3. Ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ.

 

3.1. Մաքսային միության անդամ պետությունների արժույթ, արտարժույթ
10000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումարին համարժեք ճանապարհային չեկեր


Այո


Ոչ

 

(աղյուսակը լրացվում է ֆիզիկական անձի ցանկությամբ)

Անվանումը

Գումարը

 

Թվերով

Տառերով

     
     
     
     
     

 

3.2. Մաքսային միության անդամ պետությունների արժույթ, արտարժույթ, 10000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումարին համարժեք ճանապարհային չեկեր, ցպահանջ մուրհակներ, չեկեր (բանկային), ըստ ներկայացնողի արժեթղթեր


Այո


Ոչ
3.3. Տրանսպորտային միջոցներ


Այո


Ոչ

 

Գրանցման
համարը ____________

Թափքի
համարը կամ
նույնականացման
համարը

Տեսակը,
մակնիշը ____________
Թողարկման
տարեթիվը ____________
_________________

Շարժիչի ծավալը (սմ3) _________


Հենասարքի
համարը ______________


Մաքսային արժեքը ________________
Տեղափոխման ուղղությունը՝ ներմուծում ժամանակավոր ներմուծում
արտահանում ժամանակավոր արտահանում

Նախորդ գրանցման պետությունում գրանցման հաշվառումից հանված է


Այո


Ոչ

 

3.4. Ապրանքներ, որոնց նկատմամբ կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ


Այո


Ոչ
3.5. Ավելի քան 35 կգ քաշ ունեցող ոչ բաժանելի ապրանքների, ավելի քան 50 կգ ընդհանուր քաշ ունեցող և (կամ) ավելի քան 1500 եվրո ընդհանուր մաքսային արժողությամբ ապրանքներ


Այո


Ոչ

 

Դարձերես

 

4. 3.4, 3.5 ենթակետերում նշված ապրանքների, մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների և ֆիզիկական անձի ցանկությամբ այլ ապրանքների մասին տեղեկություններ.

 

NN
ը/կ

Ապրանքի անվանումը և այլ տարբերակիչ հատկանիշներ, սահմանափակումների պահպանումը հավաստող փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը և փաստաթուղթը տրամադրած մարմինը

Քաշը (թիվը)

Մաքսային միության անդամ պետությունների արժույթով արտահայտված արժեքը՝ եվրոյով կամ ԱՄՆ դոլարով

 

 

Թվերով

 

Տառերով

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
Ընդհանուր քաշը (քանակը) և արժեքը (Ընդամենը)՝

 

     

Տեղյակ եմ, որ մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

«____» ________________ ________ թ. Անձի ստորագրությունը՝ _________________
-----------------------------------------------------------------------------------------------------------------

 

Ծառայողական նշումների համար.

 

 

 

 

Կ. Տ.

________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________

Դիմերես

 

   Ուղևորային մաքսային հայտարարագրի հավելված

 

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Լրացուցիչ ձև «Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների հայտարարագիր»

 

Ձևը լրացվում է 16 տարին լրացած ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային սահմանով հետևյալ ապրանքները տեղափոխելիս՝

- կանխիկ դրամական միջոցներ (թղթադրամներ և մետաղադրամներ, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) և 10000 ԱՄՆ դոլարը գերազանցող գումարին համարժեք ճանապարհային չեկեր.

- փաստաթղթային ձևով թողարկված վճարային այլ գործիքներ (ցպահանջ մուրհակներ, չեկեր (բանկային), ըստ ներկայացնողի արժեթղթեր)

Ձևը լրացնելիս նշվում են տեղափոխվող բոլոր կանխիկ դրամական միջոցների, ճանապարհային չեկերի և վճարային գործիքների վերաբերյալ տեղեկություններ

Հայտարարագրի տեսակը

Մաքսային միության տարածք մուտքը

Մաքսային միության տարածքից ելքը

1. Ֆիզիկական անձի վերաբերյալ տվյալներ

 

 

 

 

ազգանուն անուն հայրանուն
     

ծննդյան վայրը և ամսաթիվը (օր/ամիս/տարի)

քաղաքացիություն (հպատակություն)

մշտական բնակության երկիր

     

անձը հաստատող փաստաթղթի տեսակը

սերիա, թիվ

Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը և վայրը

     

մշտական բնակության վայրի հասցեն

Մաքսային միության տարածքում ժամանման (գրանցման) վայրի հասցեն

մուտքի արտոնագրի համարը և տրամադրման ամսաթիվը (Մաքսային միության տարածքում գտնվելու իրավունքը հաստատող փաստաթղթի վավերապայմանները)

 

2. Կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մասին տեղեկություններ

 

2.1. Կանխիկ դրամական միջոցների և ճանապարհային չեկերի առկայություն

 

 

Գումարը

Արժույթի տեսակը

Թղթադրամ, մետաղադրամ

   
   
   
   
   

Ճանապարհային չեկեր

   
   

2.2. Վճարային գործիքներ, բացառությամբ ճանապարհային չեկերի (ցպահանջ մուրհակներ, չեկեր (բանկային), ըստ ներկայացնողի արժեթղթեր և այլն)

 

Գործիքի տեսակը

Ում կողմից է թողարկվել

Թողարկման ամսաթիվը

Նույնականացման համարը (առկայության դեպքում)

Թիվը

Արժեքը

           
           
           
           
           
           
           

Դարձերես

 

3. Կանխիկ դրամական միջոցները և (կամ) վճարային գործիքները տիրապետող անձի մասին տեղեկություններ

 

հայտարարատու

այլ ֆիզիկական անձ

այլ անձ

3.1. Կանխիկ դրամական միջոցները և (կամ) վճարային գործիքները տիրապետող անձի մասին տեղեկություններ. նշվում է, եթե հայտարարատուն սեփականատերը չէ

 

Ֆիզիկական անձանց դեպքում՝ ազգանուն, անուն/
Այլ անձանց դեպքում՝ անվանում

                                         

Ֆիզիկական անձանց դեպքում՝ բնակության վայրի
հասցե/
Այլ անձանց դեպքում՝ գտնվելու վայրի հասցե
(իրավաբանական հասցե)

 

4. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների ծագման աղբյուրի մասին տեղեկություններ

 

աշխատավարձ, ֆիզիկական անձի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ

շահաբաժիններ և ձեռնարկության կանոնադրական կապիտալում մասնակցությունից ստացված այլ եկամուտներ

շարժական և անշարժ գույքի իրացումից ստացված եկամուտներ

ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված անհատույց տրանսֆերտներ (նյութական օգնություն, դրամաշնորհներ և այլն)

թոշակներ, կրթաթոշակներ, սոցիալական նպաստներ, ալիմենտներ

անշարժ գույքի և հողամասերի վարձակալությունից ստացված եկամուտներ

փոխառնված միջոցներ

ժառանգություն

 այլ (նշել) _____________________

  

 

5. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների ենթադրյալ օգտագործման մասին տեղեկություններ

 

ընթացիկ ծախսեր (ապրանքների և ծառայությունների ձեռքբերում)

ներդրումներ, այդ թվում՝ անշարժ գույքի ձեռքբերում

ֆիզիկական անձանց օգտին կատարված անհատույց տրանսֆերտներ (նյութական օգնություն և այլն)

իրավաբանական անձանց օգտին կատարված անհատույց տրանսֆերտներ (բարեգործություն, նվիրաբերություն և այլն)

 այլ (նշել) _____________________

  

 

6. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների երթուղու և փոխադրման ձևի (տրանսպորտային միջոցի տեսակի մասին) մասին տեղեկություններ

 

Մեկնման երկիրը

Ժամանման երկիրը

Մեկնման ամսաթիվը

Ժամանման ամսաթիվը

Տարանցիկ փոխադրման երկրներ

Տրանսպորտային միջոցի տեսակը, որով հայտարարատուն ժամանել (մեկնել) է Մաքսային միության տարածք (Մաքսային միության տարածքից)

օդային

երկաթուղային

ջրային

ավտոմոբիլային

այլ

Տեղյակ եմ, որ մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան

Անձի ստորագրությունը_____________________

Հայտարարագիրը լրացնելու ամսաթիվը «__»______ _ թ.

Ծառայողական նշումների համար.

 

 

 

Կ. Տ.

________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________

   

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Մաքսային միության
հանձնաժողովի 2010 թվականի
հունիսի 18-ի թիվ 287 որոշմամբ

 

Ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացնելու կարգը

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

 

1. Ուղևորային մաքսային հայտարարագիր լրացնելու սույն կարգը մշակվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 355-րդ հոդվածին համապատասխան։

 

2. Ուղևորային մաքսային հայտարարագրի (այսուհետ՝ Հայտարարագիր) ձևաթուղթը բաղկացած է հիմնական ձևից և «Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների հայտարարագիրը» (այսուհետ՝ կանխիկ դրամական միջոցների հայտարարագիր) լրացուցիչ ձևից, որը հայտարարագրի հիմնական ձևի հավելվածն է և լրացվում է սույն Կարգով նախատեսված դեպքերում։

 

3. Հայտարարագրի ձևաթղթի չափսերը 148 x 210 մմ (А5 ձևաչափ) կամ 210 х 296 մմ (А4 ձևաչափ) է, որը պատրաստվում է տպագրական եղանակով կամ տպագրվում է էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի տպող սարքերով։

 

Հայտարարագրի ձևաթղթերը կարող են պատրաստվել ինքնապատճենահանվող թղթերով։

 

4. Հայտարարատուն հայտարարագիրը լրացնում է ձեռագիր՝ պարզ և ընթեռնելի կամ էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի տպող սարքերով՝ հայտարարագրի սյունակներում նշելով Մաքսային միության մաքսային սահմանով (այսուհետ՝ մաքսային սահման) փոխադրվող ապրանքների մասին տեղեկություններ և մաքսային նպատակների համար անհրաժեշտ այլ տեղեկություններ՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան։

 

Հայտարարագրի էլեկտրոնային պատճեն և էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտարարագիրը ներկայացնելու պահանջ չի սահմանվում։

 

5. Տեղեկությունները նշվում են Մաքսային միության անդամ պետության պետական լեզվով՝ ռուսերեն կամ անգլերեն, իսկ մաքսային մարմնի թույլտվությամբ՝ այլ լեզվով, որին մաքսային մարմնի պաշտոնատար անձինք տիրապետում են։

 

6. Եթե հայտարարագրի մեկ ձևաթուղթը (այսուհետ՝ հիմնական թերթիկ), բավարար չէ փոխադրվող բոլոր ապրանքների մասին տեղեկությունները նշելու համար, ապա կիրառվում է հայտարարագրերի ձևաթղթերի անհրաժեշտ քանակը (այսուհետ՝ լրացուցիչ թերթիկներ)։

 

Հայտարարագրի լրացուցիչ թերթիկների օգտագործմամբ կարող են ներկայացվել ապրանքների մասին այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են մատնանշման հայտարարագրի 3-րդ կետի 3.1, 3.3 ենթակետերի և 4-րդ կետի համաձայն։

 

Լրացուցիչ թերթիկների համապատասխան կետերը լրացվում են հիմնական թերթիկի համապատասխան կետերի լրացման համար նախատեսված կանոններով։

 

Լրացված լրացուցիչ թերթիկները հայտարարագրի անբաժանելի մասն են կազմում։

 

7. Հայտարարագրում ներկայացված տեղեկությունները կարող են նախքան ապրանքների բացթողումը փոփոխվել կամ լրացվել մաքսային մարմնի թույլտվությամբ, հայտարարատուի պատճառաբանված դիմումի հիման վրա, եթե կատարվող փոփոխությունները և լրացումները չեն ներազդում ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելու վրա և չեն առաջացնում մաքսային վճարների գումարի չափը որոշելու և արգելքներն ու սահմանափակումները պահպանելու վրա ներազդող տեղեկությունները փոփոխելու անհրաժեշտություն։

 

Գրանցված հայտարարագրում ներկայացված տեղեկությունները փոփոխելը և լրացնելը չեն կարող հանգեցնել տեղեկություններ ներկայացնելուն այն ապրանքների մասին, որոնք նշված չեն եղել գրանցված հայտարարագրում։

 

Հայտարարագրի ցանկացած փոփոխություն և լրացում ենթակա է վավերացման հայտարարատուի ստորագրությամբ և հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի իրավասու պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։

 

8. Հայտարարատուն հայտարարագրում նշում է անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ համապատասխան վանդակները նշելու միջոցով (նշված վանդակը նշանակում է դրական, իսկ չնշվածը՝ բացասական պատասխան):

 

9. Հայտարարագրի հիմնական ձևի և, լրացնելու դեպքում՝ հայտարարագրի լրացուցիչ ձևի մեկ օրինակը մնում են մաքսային մարմնի գործերում։

 

Բաժին 2. Հայտարարագրի հիմնական ձևը լրացնելու կարգը

 

10. Հայտարարագիրը կազմվում է երկու օրինակից հետևյալ ապրանքների մաքսային հայտարարագրման նպատակներով՝

 

Մաքսային միության մաքսային տարածք որպես ուղեկցվող ուղեբեռ ներմուծվող ապրանքներ, եթե դրանք տեղափոխող ֆիզիկական անձը մաքսային սահմանը հատելիս ունի չուղեկցվող ուղեբեռ.

 

մաքսային սահմանով որպես չուղեկցվող ուղեբեռ տեղափոխվող ապրանքներ.

 

ապրանքներ, որոնց առնչությամբ հայտարարատուն նույնականացնելու ցանկություն է հայտնել.

 

Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ։

 

Այլ դեպքերում հայտարարագրի երկրորդ օրինակը կազմվում է հայտարարատուի ցանկությամբ։ Հայտարարատուն, ըստ ցանկության, իրավունք ունի հայտարարագիրը կազմել երեք և ավելի օրինակներից։

 

Մաքսային միության անդամ պետության կենտրոնական մաքսային մարմինները, այն է՝ բելառուսական կողմից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն, ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Մաքսային հսկողության կոմիտեն, ռուսական կողմից՝ Դաշնային մաքսային ծառայությունը կարող են սահմանել այն դեպքերը, երբ ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման դեպքում հայտարարագիրը լրացվում է մեկ օրինակից:

 

11.«Մուտք», «ելք» վանդակներում հայտարարատուն նշում է ապրանքների տեղափոխման ուղղությունը։

 

12. Հայտարարագրի 1-ին կետում հայտարարատուն նշում է իր վերաբերյալ տվյալներ, անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, հայտարարատուին ուղեկցող՝ տասնվեց տարին չլրացած անձանց առկայության կամ բացակայության մասին տեղեկություններ «այո», «ոչ» վանդակներում համապատասխան նշում կատարելու միջոցով՝ «Թիվը» տողում նշելով նրանց թիվը։

 

13. Հայտարարագրի 2-րդ կետի 2.1 ենթակետում հայտարարատուն նշում է իր մոտ առկա՝ որպես ուղեկցվող ուղեբեռ փոխադրվող ապրանքների առկայության կամ բացակայության մասին «այո», «ոչ» վանդակներում համապատասխան նշում կատարելու միջոցով։ Դրանց առկայության դեպքում հայտարարագրի 2-րդ կետի 2.1 ենթակետի «Տեղերի թիվը» տողում թվերով նշվում է ուղեբեռի տեղերի ընդհանուր թիվը։

 

14. Հայտարարագրի 2-րդ կետի 2.2 ենթակետում հայտարարատուն նշում է իր մոտ առկա՝ որպես չուղեկցվող ուղեբեռ փոխադրվող ապրանքների առկայության կամ բացակայության մասին «այո», «ոչ» վանդակներում համապատասխան նշում կատարելու միջոցով։ Դրանց առկայության դեպքում հայտարարագրի 2-րդ կետի 2.2 ենթակետի «Տեղերի թիվը» տողում թվերով նշվում է ուղեբեռի տեղերի ընդհանուր թիվը։ Մաքսային միության մաքսային տարածք ժամանելու վայրում այդ տեղեկությունները դիտարկվում են որպես մաքսային մարմնի՝ հայտարարատուի մոտ առկա՝ որպես չուղեկցվող ուղեբեռ փոխադրվող ապրանքների առկայության կամ բացակայության մասին ծանուցում։

 

15. Հայտարարագրի 2-րդ կետի 2.3 ենթակետում հայտարարատուն նշում է իր մոտ՝ փոխադրողի կողմից առաքվող ապրանքների առկայության կամ բացակայության մասին «այո», «ոչ» վանդակներում համապատասխան նշում կատարելու միջոցով։ Դրանց առկայության դեպքում հայտարարագրի 2-րդ կետի 2.3 ենթակետի «Տեղերի թիվը» տողում թվերով նշվում է ուղեբեռի տեղերի ընդհանուր թիվը։

 

16. Հայտարարագրի 3-րդ կետի 3.1 ենթակետում հայտարարատուն նշում է իր մոտ՝ Մաքսային միության անդամ պետությունների կանխիկ արժույթի, արտարժույթի, 10 000 ԱՄՆ դոլարը չգերազանցող ընդհանուր գումարին համարժեք ճանապարհային չեկերի առկայության կամ բացակայության մասին «այո», «ոչ» վանդակներում համապատասխան նշում կատարելու միջոցով։

 

Հայտարարատուի ցանկությամբ տվյալ ենթակետում նշվում են տեղափոխվող կանխիկ արժույթի և ճանապարհային չեկերի մասին տեղեկություններ։ «Անվանումը» սյունակում նշվում է կա՛մ արժույթի տեսակը, կա՛մ վճարային գործիքի տեսակը` «ճանապարհային չեկեր»։ Գումարը նշվում է արժույթի միավորներով (ճանապարհային չեկերի դեպքում՝ արժույթի անվանական արժեքով)։

 

17. Հայտարարագրի 3-րդ կետի 3.2 ենթակետում հայտարարատուն ծանուցում է իր կողմից տեղափոխվող՝ Մաքսային միության անդամ պետությունների կանխիկ արժույթի, արտարժույթի, 10 000 ԱՄՆ դոլարը գերազանցող գումարին համարժեք ճանապարհային չեկերի և (կամ) մուրհակի, չեկերի (բանկային չեկերի) առկայության կամ բացակայության մասին «այո», «ոչ» վանդակներում համապատասխան նշում կատարելու միջոցով։

 

Այն դեպքերում, երբ նշված է «այո» պատասխանը, հայտարարատուն լրացնում է հայտարարագրի լրացուցիչ ձևը՝ կանխիկ դրամական միջոցների հայտարարագիրը։

 

Նշված ապրանքների տեղափոխման դեպքում այդպիսի ապրանքների մասին տեղեկությունները նշվում են կանխիկ դրամական միջոցների հայտարարագրում։

 

18. Հայտարարագրի 3-րդ կետի 3.3 ենթակետում հայտարարատուն նշում է իր կողմից փոխադրվող՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների առկայության մասին «այո», «ոչ» վանդակներում համապատասխան նշում կատարելու միջոցով։ Տվյալ ենթակետում լրացուցիչ նշվում են այդպիսի տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար՝ առանձին։ Ընդ որում՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար լրացվում է լրացուցիչ թերթիկ։

 

19. Հայտարարագրի 3-րդ կետի 3.4 ենթակետում հայտարարատուն նշում է իր մոտ այն ապրանքների առկայության մասին, որոնց նկատմամբ կիրառվում են Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված արգելքներ կամ սահմանափակումներ «այո», «ոչ» վանդակներում համապատասխան նշում կատարելու միջոցով։

 

Այդպիսի ապրանքների առկայության դեպքում դրանց մասին մանրամասն տեղեկությունները, ինչպես նաև սահմանափակումների պահպանումը հավաստող փաստաթղթերի և դրանք տրամադրած մարմնի մասին տեղեկությունները նշվում են հայտարարագրի 4-րդ կետում։

 

20. Հայտարարագրի 3-րդ կետի 3.5 ենթակետում հայտարարատուն նշում է իր մոտ ավելի քան 35 կգ քաշ ունեցող ոչ բաժանելի ապրանքների և (կամ) ավելի քան 50 կգ ընդհանուր քաշ ունեցող և (կամ) ավելի քան 1500 եվրո ընդհանուր մաքսային արժողությամբ ապրանքների առկայության մասին «այո», «ոչ» վանդակներում համապատասխան նշում կատարելու միջոցով։

 

Այդպիսի ապրանքների առկայության դեպքում դրանց մասին մանրամասն տեղեկությունները նշվում են հայտարարագրի 4-րդ կետում։

 

21. Հայտարարագրի 4-րդ կետում հայտարարատուն նշում է 3.4, 3.5 ենթակետերում նշված ապրանքների, մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների և ֆիզիկական անձի ցանկությամբ՝ այլ ապրանքների մասին հետևյալ տեղեկությունները՝

 

1) ապրանքի անվանումը և տարբերակիչ հատկանիշները (նյութը, ինչից դրանք պատրաստված են, գույնը, ձևը, մակնիշը, նույնականացման համարները (առկայության դեպքում)).

 

2) սահմանափակումների պահպանումը հավաստող փաստաթղթերի վավերապայմանները.

 

3) քաշը (թիվը).

 

4) ապրանքների արժեքը (արտահայտված՝ Մաքսային միության անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)։

 

Որպես չուղեկցվող ուղեբեռ փոխադրվող ապրանքների վերաբերյալ հայտարարագիր կազմելու դեպքում, եթե ավիափոխադրողն այդպիսի ուղեբեռն ընդունել է որպես ուղեկցվող ուղեբեռ փոխադրելու համար, բայց փոխադրման ընթացքում ֆիզիկական անձի կամքից անկախ հանգամանքներով առաքման վայր չի առաքվել ֆիզիկական անձի ժամանման հետ միաժամանակ, տվյալ սյունակում սույն կետի առաջին մասում նշված տեղեկություններից բացի հայտարարատուն նշում է նաև ուղեբեռն ավիափոխադրողին հանձնելու մասին փաստաթղթերի և (կամ) այլ փաստաթղթերի վավերապայմանները, որոնք թույլ են տալիս այդպիսի ուղեբեռը նույնականացնել։

 

22. Հայտարարագրի լրացուցիչ թերթիկներ լրացնելու դեպքում հայտարարատուն տվյալ թերթիկի դիմերեսի վերևի աջ անկյունում կատարում է «թերթիկ թիվ __» գրառումը, և նշում է հիմնական թերթիկի 1-ին կետում նշված փոխադրվող ապրանքների հայտարարատուի մասին տեղեկություններ (ազգանուն, անուն, հայրանուն, մշտական բնակության վայրի երկիր և տվյալ անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը))։

 

Հայտարարագրի լրացուցիչ թերթիկներ լրացնելու դեպքում հայտարարատուն հայտարարագրի հիմնական թերթիկի դիմերեսի վերևի աջ անկյունում կատարում է. «Լրացուցիչ թերթիկները ________ են» գրառումը. լրացուցիչ թերթիկների թիվը նշվում է տառերով։

 

23. Հայտարարագրի բոլոր օրինակները (հիմնական և լրացուցիչ թերթիկները) ստորագրում են կա՛մ հայտարարատուն, կա՛մ մաքսային ներկայացուցչի լիազորված անձը, և դրանց վրա նշվում է հայտարարագիրը լրացնելու ամսաթիվը։

 

Հայտարարագիրը ներկայացնելիս մաքսային ներկայացուցիչը հայտարարագրում դրված ստորագրությունից հետո նշում է՝

 

մաքսային ներկայացուցիչների ռեեստրով սահմանված՝ մաքսային ներկայացուցչի գրանցման համարը.

 

մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային ներկայացուցչի աշխատողի պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը.

 

այն փաստաթղթի համարը, որի հիման վրա մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի անունից իրականացնում է մաքսային ձևակերպումներ։

 

Բաժին 3. Կանխիկ դրամական միջոցների հայտարարագիր լրացնելու կարգը

 

24. Կանխիկ դրամական միջոցների հայտարարագիրը լրացվում է տեղափոխելու համար՝

 

- կանխիկ դրամական միջոցները (թղթադրամներ և մետաղադրամներ, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) և 10 000 ԱՄՆ դոլարը գերազանցող գումարին համարժեք ճանապարհային չեկերը.

 

- փաստաթղթային ձևով թողարկված վճարային այլ գործիքները (ցպահանջ մուրհակ, չեկեր (բանկային), ըստ ներկայացնողի արժեթղթեր, որոնք վկայում են թողարկողի (պարտապանի)՝ այն դրամական միջոցների վճարման պարտավորության մասին, որոնց դեպքում նշված չէ այն անձը, ում կատարվում է այդ վճարումը):

 

Հայտարարագրի ձևը լրացնելիս նշվում են տեղափոխվող բոլոր կանխիկ դրամական միջոցների, ճանապարհային չեկերի և վճարային գործիքների վերաբերյալ տեղեկություններ:

 

25. Կանխիկ դրամական միջոցների հայտարարագիրը լրացվում է երկու օրինակից և ստորագրվում է հայտարարատուի կողմից։ Ավելին, հայտարարատուն նշում է ձևը լրացնելու ամսաթիվը։

 

Կանխիկ դրամական միջոցների հայտարարագրի մեկ օրինակը հիմնական ձևի հետ մնում է մաքսային մարմնում։ Կանխիկ դրամական միջոցների հայտարարագրի երկրորդ օրինակը մաքսային մարմնի համապատասխան նշումով մնում է հայտարարատուի մոտ։

 

26. Կանխիկ դրամական միջոցների հայտարարագրի 1-ին կետում հայտարարատուն նշում է իր վերաբերյալ տվյալներ։ Մաքսային միության տարածքում գտնվելու (գրանցման) վայրի հասցեն և Մաքսային միության տարածքում գտնվելու իրավունքը հավաստող փաստաթղթի վավերապայմանները (առկայության դեպքում) լրացվում են Մաքսային միության անդամ պետության անձ չհանդիսացող անձանց կողմից։

 

27. Կանխիկ դրամական միջոցների հայտարարագրի 2.1 կետում հայտարարատուն նշում է տեղափոխվող յուրաքանչյուր տեսակի արժույթի, այդ թվում՝ Մաքսային միության անդամ պետությունների արժույթի գումարի չափը՝ արտահայտված արժույթի միավորներով։

 

28. Կանխիկ դրամական միջոցների հայտարարագրի 2.2 կետում հայտարարատուն նշում է կա՛մ անվանական արժեքը, կա՛մ Մաքսային միության անդամ պետության արժույթով կամ արտարժույթով արտահայտված համապատասխան գումարի չափը, որն ստանալու իրավունքը հավաստում է վճարային գործիքը։ Եթե անվանական արժեքը բացակայում է, և հնարավոր չէ որոշել Մաքսային միության անդամ պետության արժույթով կամ արտարժույթով արտահայտված գումարի չափը, որն ստանալու իրավունքը հավաստում է վճարային գործիքը, ապա նշվում է դուրս բերվող վճարային գործիքների թիվը։

 

29. Համապատասխան 3-րդ կետում հայտարարատուն կատարում է «այլ անձ» նշումը՝ ֆիզիկական անձի սեփականություն չհանդիսացող կանխիկ դրամական միջոցներ (դրամ) տեղափոխելու դեպքում։ Հայտարարատուն, համապատասխան 3.1 կետում «այլ անձ» նշումը կատարելու դեպքում, մատնանշում է այն ձեռնարկության, ընկերության կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), որոնց պատկանում են տեղափոխվող դրամական միջոցները և (կամ) վճարային գործիքները։

 

30. Կանխիկ դրամական միջոցների հայտարարագրի 4-րդ և 5-րդ կետերում, եթե հայտարարատուի կողմից կատարվել է «այլ» նշումը, անհրաժեշտ է մատնանշել եկամուտների աղբյուրը կամ հայտարարագրվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների ենթադրյալ օգտագործումը։

 

31. Կանխիկ դրամական միջոցների հայտարարագրի 6-րդ կետում հայտարարատուն «Դուրսհանման երկիրը» սյունակում նշում է երթուղու սկզբնակետը (երկիրը, որից դուրս են բերվում կամ դուրս են բերվել հայտարարագրվող կանխիկ դրամական միջոցները և (կամ) վճարային գործիքները), իսկ «Ժամանման երկիրը» սյունակում՝ հայտարարատուի երթուղու վերջնակետ համարվող երկիրը։ Համապատասխանաբար, դուրսբերման ամսաթիվը դուրսբերման երկրից ելքի ամսաթիվն է, իսկ ժամանման ամսաթիվը՝ երթուղու վերջնակետ ժամանելու ամսաթիվը։

 

32. Կանխիկ դրամական միջոցների հայտարարագրի 6.1 կետում հայտարարատուն նշում է այն տրանսպորտային միջոցի տեսակը, որով նա ժամանել է Մաքսային միության տարածք կամ դուրս է գալիս Մաքսային միության տարածքից։

 

Հրապարակվել է կայքում 03 նոյեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.07.2019, թիվ 124 01.02.2020, թիվ 287
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան