Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-152-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.05.20/29(1118) Հոդ. 369
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.04.2015
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
27.04.2015
Дата вступления в силу
27.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

ա) «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ
և լրացում կատարելու մասին

Կ-727-24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Լիցենզավորման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն
կատարելու մասին

Կ-7271 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Պետական տուրքի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Կ-7272 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին

Կ-7273 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

ա) «Առևտրի և ծառայությունների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-728-24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Լիցենզավորման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-7281 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

գ) «Պետական տուրքի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին

Կ-7282 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

դ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-7283 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին

Կ-7284 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Կ-7285 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3. 

Հայաստանի Հանրապետության քրեական
դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին

Պ-729 -26.02.2015, 27.04.2015 -ՊԻ-010/0
Հեղինակներ` Հովհաննես Սահակյան, Էդմոն Մարուքյան, Մարգարիտ Եսայան, Արման Սահակյան

 

4.

ա) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Պ-733 -05.03.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան

 

բ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին

Պ-7331 -05.03.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան

 

5.

ա) «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-737 -18.03.2015-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-7371 -18.03.2015-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն)

758 -11.04.2015-ՖՎ

 

2. 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիր

759 -11.04.2015-ՖՎ

 

3.

Միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 
 

1.

2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիր

Ն-766 -22.04.2015-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու
մասին» համաձայնագիր

Ն-767 -22.04.2015-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

  

3.

2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիր

Ն-768 -22.04.2015-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

4.

2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված` Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխություն

Ն-769 -22.04.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

27 ապրիլի 2015 թվականի,

 քաղ. Երևան

ԱԺՈ-152-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան