Գլխավոր տեղեկություն
Номер
N 824-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059) Հոդ.763
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.08.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2014
Дата вступления в силу
06.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2014 թվականի N 824-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 6 ջրամբարների (Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 4 և Քասախի ու Գեղարդալճի ջրամբարների) տեխնիկատնտեսական ցուցանիշների ուսումնասիրություն կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2014 թվականին հատկացնել 6,336.0 հազ. դրամ, որից՝ ինն ամսում 6,336.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1532-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների գնումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնելու է բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում ու N 12 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 7-ի N 824-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Բաժին 4.

Այլ քաղաքականության միջոցառումների գծով կատարողական չափորոշիչներ

Աղյուսակ 10. Ծառայություններ

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
6 ջրամբարների տեխնիկատնտեսական ցուցանիշների ուսումնասիրություն
Նկարագրությունը
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից
ՀՀ Արմավիրի մարզի 4 և Քասախի ու Գեղարդալճի ջրամբարների հետագա կառուցման համար տեխնիկատնտեսական ցուցանիշների ուսումնասիրություն

1004

ԱԾ08

Քանակական

Ուսումնասիրության քանակ

6

6

   

Որակական

Մշակված չէ

       

Ժամկետայնության

Մշակված չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

6,336.0

6,336.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Աջակցություն ոռոգման ծառայություններին (1004)

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ջրամատակարարման ծառայությունների հուսալիության և մատչելիության ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 7-ի N 824-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

 

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

Ծրագիրը

Միջոցառումը

(Բաժին/Խումբ/Դաս)

 

ՀՀ 2014 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

1004

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն ոռոգման ծառայություններին

6,336.0

Ծրագրի նկարագրությունը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ոռոգման ծառայություններ. հուսալիության և մատչելիության ապահովում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ08

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Արմավիրի մարզի 4 և Քասախի ու Գեղարդալճի ջրամբարների հետագա կառուցման համար տեխնիկատնտեսական ցուցանիշների ուսումնասիրություն

6,336.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

6 ջրամբարների տեխնիկատնտեսական ցուցանիշների ուսումնասիրություն կատարելու համար

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 7-ի N 824-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Միջանցիկ կոդը՝ ըստ CPV դասակարգման

Անվանումը

 Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

գնման ձևը

չափի միավորը

միավորի գինը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

   
 

Բաժին N 04

Խումբ N 02

Դաս
N 04

Ոռոգում

 

6,336.0

 

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (11.01.01.01)

   
 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

   

71335000-1

Տեխնիկական ուսումնասիրություններ

ԲԸԱՀ

դրամ

6,336,000.0

1

6,336.0

(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2014, N 1532-Ն 07.03.2015, N 824-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան