Գլխավոր տեղեկություն
Номер
N 198-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.2015
Дата вступления в силу
07.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2015 թվականի N 198-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ ու 72-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա «Ալարեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված ՎՁՄԲԸԱՀԱՇՁԲ N 12/4-1 ծածկագրով պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել փոփոխություն` սահմանելով պայմանագրի N 2 հավելվածում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը՝ մինչև 2015 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 6

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան