Գլխավոր տեղեկություն
Номер
N 447-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.05.13/27(1116).1 Հոդ.360.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.05.2015
Дата вступления в силу
23.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2015 թվականի N 447-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին և 4.2-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ամբողջ տեքստում, հավելվածում (ներառյալ NN 1 և 2 ձևերը) «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ և 4-րդ կետերը.

3) որոշման 2-րդ կետով հաստատված կարգի՝

ա. 1-ին կետում «հայտի ներկայացման ձևերը (ձև NN 1 և 2):» բառերը փոխարինել «հայտի և հայտին կից ներկայացվող «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրի ներկայացման ձևերը (ձև NN 1, 2 և 3):» բառերով,

բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ» ենթակետով.

«ժ) հայտարարագիր՝ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 3 ձևի»,

գ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

«6. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետի «ժ» ենթակետով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում ներկայացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով համապատասխան պետական իրավասու մարմիններին և այն մարմիններին, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրության սահմանված կարգով միջազգային կառույցներին և օտարերկրյա մարմիններին:»,

դ. N 1 ձևը «Առդիր» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«հայտարարագիր՝ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 3 ձևի»,

ե. կարգը լրացնել նոր՝ N 3 ձևով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մայիսի 5

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 30-ի N 447-Ն որոշման

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

_____________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

1. Սույն հայտարարագիրը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով՝ հայտարարում և հավաստում եմ, որ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը (բաժնետերերը), փայատերը (փայատերերը) կամ մասնակիցը (մասնակիցները) կամ նրանց իրական շահառուները, կամ նրանց հետ փոխկապակցված անձինք՝

1) չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը`

ա. դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

բ. սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ,

գ. նախկինում պատճառ է հանդիսացել իր՝ խաղային բիզնեսի ոլորտում կազմակերպված գործունեության սնանկացմանը,

դ. չի ներկայացնում իր կողմից ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն),

ե. օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,

զ. այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի` վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց.

 

2) չի հանդիսանում այնպիսի իրավաբանական անձ՝

ա. որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ տնօրենը համապատասխանում է 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պարբերություններից որևէ մեկին,

բ. որը գտնվում է սնանկացման վարույթում,

գ. որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը,

դ. որի վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց,

ե. որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն)

 

2. Իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ՝

1) իրական շահառուները համընկնում են նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետիրոջ (բաժնետերերի), փայատիրոջ (փայատերերի) կամ մասնակցի (մասնակիցների) հետ (այլ շահառուներ չկան).

2) իրական շահառուներ առկա են (տեղեկություններ վերջիններիս մասին՝ անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը և գրանցման համարը)

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

3. Հայտարարագրին կից ներկայացվում են՝ հայտարարագրում նշված բոլոր ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց գրանցումը հավաստող պատշաճ կերպով վավերացված փաստաթղթերը

 

4. Կազմակերպչի ղեկավար պաշտոնում նշանակված անձի՝

1) անունը, հայրանունը, ազգանունը_______________________________________________

2) անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)___________________

________________________________________________________________________________

3) պաշտոնի անվանումը________________________________________________________

4) պաշտոնական գործառույթների նկարագրությունը_________________________________

________________________________________________________________________________

5) պաշտոնում նշանակման ամսաթիվը_____________________________________________

6) պաշտոնում նշանակման հիմքը (հրաման, արձանագրություն, այլ)____________________

________________________________________________________________________________

 

5. Սույն հայտարարագիրը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով՝ հայտարարում և հավաստում եմ, որ ղեկավար պաշտոնում նշանակված անձը չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը՝

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

4) նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը

 

6. Հայտարարագրին կից ներկայացվում են՝

1) ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) ղեկավար պաշտոնում նշանակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի (հրաման, արձանագրություն և այլն)՝ կազմակերպչի կողմից հաստատված պատճենը

 

7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

 Տնօրեն

 ______________________________________________

 

  (անունը, հայրանունը, ազգանունը)


 __________________________
                   (ստորագրությունը)


_________________
20____թ.

   
 Կ.Տ. (առկայության դեպքում)  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան