Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-55
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (30.05.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
26.05.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.05.1998
Дата вступления в силу
30.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ, որոշում եմ.

1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի անդամներ նշանակել`

 

ՎԱՐԴԱՆ ՄՈՎՍեՍՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի նախագահ (լիազորությունների ժամկետը` հինգ տարի)
ՆԻԿՈԼԱՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը` չորս տարի)
ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` երեք տարի)
ԷՄԻԼ ԱՃԵՄՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` երկու տարի)
ՄԵԼՍԻԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` մեկ տարի):

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի մասին» ՆՀ-717 և 1997 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին» ՆՀ-720 հրամանագրերը:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
26 մայիսի 1998 թ.
ՆՀ-55