Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 299-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.12.26/33(512) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
04.11.2014
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
06.11.2014
Дата вступления в силу
04.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 նոյեմբերի 2014 թ.

թիվ 299-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 47 արձանագրություն) և քննարկելով «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 2014 թվականի հոկտեմբերի 20-ին և 2014 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Կոմիտասի 1 շենք, 272 ոչ բնակելի տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. նոյեմբերի 6

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան