Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 93-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.05.04/11(523).1 Հոդ.110.1
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
18.04.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
22.04.2015
Дата вступления в силу
14.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015145

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 ապրիլի 2015 թ.

թիվ 93-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վարկային ռեգիստրին բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող տեղեկատվության հաշվետվական ձևերի բարելավման համար ծրագրային ապահովման միջոցների ձեռնարկումը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 142-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 230-Ն որոշման 2-րդ կետում «2015 թվականի մայիսի 1-ին» բառերը փոխարինել «2016 թվականի հունվարի 25-ին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. ապրիլի 22

Երևան