Գլխավոր տեղեկություն
Номер
N 327-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.02.2015-05.03.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ. 478
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2007
Дата вступления в силу
21.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.05.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2007 թվականի N 327-Ն

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 05.02.15 N 90-Ն)

2. Սահմանել օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)` համաձայն N 2 հավելվածի:

3. (կետն ուժը կորցրել է 03.11.11 N 1554-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 22
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 15-ի N 327-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 05.02.15 N 90-Ն)


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 15-ի N 327-Ն որոշման

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ)

 

1. Օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկին համապատասխան խմբերի և տարիների:

2. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման հետևյալ ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`

 

Խումբը

Տարին

Ներմուծման առավելագույն

չափաքանակը (տոննա/տարի)

I-V, VII, VIII

2011 թ-ից սկսած

0

VI

2011-2012 թթ.

2013-2014 թթ.

2015-2019 թթ.

2020-2024 թթ.

2025-2029 թթ.

2030-2039 թթ.

2040 թ-ից սկսած

անսահմանափակ

126.69

114.02

82.35

41.17

3.17

0

(2-րդ կետը խմբ. 03.11.11 N 1554-Ն, 07.06.12 N 715-Ն)

(հավելվածը խմբ. 03.11.11 N 1554-Ն, 07.06.12 N 715-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան