ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2015 թվականի N 145-Ն
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄՇԱԿՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը և «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պետական կառավարման առանձին մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված անհատական տվյալների տեղեկատվական բազաներից տվյալների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընդունել սույն որոշմամբ հաստատված կարգի 2-4-րդ կետերում նշված տվյալների տրամադրման ձևաչափը և տեխնիկական պարամետրերը՝ դրանք նախապես համաձայնեցնելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 26 |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 145-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄՇԱԿՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման առանձին մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված անհատական տվյալների տեղեկատվական բազաներից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (այսուհետ` հանձնաժողով) տվյալների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իր կողմից վարվող Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի իրավաբանական անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային գրանցամատյանից հանձնաժողովին տրամադրում է տվյալներ`
1) իրավաբանական անձանց գրանցման, դրանց մասնակիցների, կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնների, կարգավիճակի, ունեցած բաժնեմասերի ու մասնաբաժինների վերաբերյալ.
2) ամուսնու, զավակների, ծնողների, քույրերի, եղբայրների և բարձրաստիճան պաշտոնատար անձի ու նրա ամուսնու հետ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձանց վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրից և ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների հաշվառման համակարգից հանձնաժողովին տրամադրում է տվյալներ`
1) քաղաքացիների անձնագրային տվյալների, նրանց հաշվառման հասցեների, հանրային ծառայությունների համարանիշերի վերաբերյալ.
2) տրանսպորտային միջոցների տեսակի, սերիայի ու մակնիշի, գրանցման, սեփականատերերի, տրանսպորտային միջոցների օտարման կնքված գործարքների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իր կողմից վարվող անշարժ գույքի գրանցամատյանից հանձնաժողովին տրամադրում է տվյալներ՝
1) անշարժ գույքի տեսակի, հասցեների, սեփականատերերի վերաբերյալ.
2) անշարժ գույքի օտարման, վարձակալության, ենթավարձակալության, անհատույց օգտագործման կնքված գործարքների վերաբերյալ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Սույն կարգում նշված տեղեկատվական բազաների անհատական տվյալները հանձնաժողովին տրամադրվում են համապատասխան տեղեկատվական համակարգերին (էլեկտրոնային շտեմարաններին) հանձնաժողովի առցանց միանալու և էլեկտրոնային եղանակով համապատասխան տվյալները ներբեռնելու կամ օգտագործելու միջոցով: Տեղեկատվական համակարգերի այն տվյալները, որոնք հասանելի չեն առցանց, հանձնաժողովին է տրամադրվում էլեկտրոնային փոստով կամ թղթային տարբերակով՝ հանձնաժողովի հարցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:
6. Տեղեկատվական համակարգերի անհատական տվյալները հանձնաժողովին տրամադրվում են անվճար:
7. Հանձնաժողովը պաշտպանում է անհատական տվյալները պատահական կորստից և անհատական տվյալների չթույլատրված օգտագործումից:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|