Գլխավոր տեղեկություն
Номер
N 136-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.02.2015
Дата вступления в силу
25.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2015 թվականի N 136-Ա

 

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ԷՄԼԱԲ ԻՍԻԷՅ» ՄՈԲԱՅԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1696-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկի` 400 քառ. մետր մակերեսով տարածքում «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության կողմից կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքը` 82,223,431 դրամ հաշվեկշռային արժեքով, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից ընդունվում է անհատույց գործարքի միջոցով:

2. Առաջարկել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենին «ԷմԼաբ ԻՍիԷյ» («mLab ECA») մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա» ծրագրի իրականացումն ապահովել Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկի` 400 քառ. մետր մակերեսով տարածքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 24

Երևան