Գլխավոր տեղեկություն
Номер
N 126-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.27/11(1100) Հոդ.133
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2015
Дата вступления в силу
28.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2015 թվականի N 126-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2015 թվականի պետական պատվերի կատարման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 02 դասի «04. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 600 հատուկ ծառայողի վերապատրաստման և 1923 հատուկ ծառայողի հատուկ ուսուցման ծառայություն:

2. Որպես վերապատրաստման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք 2015 թվականի համար մեկ վերապատրաստվողի վերապատրաստման մեկ ակադեմիական ժամվա համար սահմանել` 1841 դրամ, իսկ որպես հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` մեկ հատուկ ծառայողի հատուկ ուսուցման մեկ ակադեմիական ժամվա համար` 1912 դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 23
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան