ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2015 թվականի N 298-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) «Ոլորտ 2 - Հումանիտար գիտություններ և մշակույթ» բաժնի «Ստեղծագործական գործունեություն» ենթաոլորտի
2-90.03.06 |
Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն (ըստ ճյուղերի) |
2-90.03.06.01-4 |
Ղեկավար՝ ստեղծագործական խմբի (ըստ ճյուղերի) |
4 |
3 |
- |
3473 |
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
2-90.03.07 |
Երաժշտական գործիքների պատրաստում և նորոգում |
2-90.03.07.01-4 |
Ազգային նվագարանների պատրաստող և նորոգող |
- |
2.5 |
- |
7312 |
2) «Ոլորտ 4 - Բնական գիտություններ» բաժնի «Ծրագրային ապահովման մշակում» ենթաոլորտի
4-62.01.03 |
Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր |
4-62.01.03.01-4 |
Տեխնիկ՝ հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի շահագործման |
4 |
3 |
4 |
3121 |
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
4-62.01.04 |
Համակարգչային գեղարվեստական նախագծում |
4-62.01.04.01-4 |
Վեբ-դիզայներ |
3 |
3 |
- |
3471 |
3) «Ոլորտ 6 - Գյուղատնտեսություն» բաժնի «Խառը գյուղատնտեսություն» ենթաոլորտի
6-01.50.02 |
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում |
6-01.50.02.01-4 |
Ֆերմեր |
4 |
3 |
4 |
3212 |
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
6-01.50.03 |
Ջերմատնային տնտեսություն |
6-01.50.03.01-4 |
Տեխնիկ-ագրոնոմ |
3 |
2 |
3 |
6113 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|