ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2015 թվականի N 398-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 22-րդ կետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2015 թվականի համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 21 |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի N 398-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ
Գ Լ Ո Ւ Խ 1.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը | |||
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Ծրագիրը |
01 |
06 |
01 |
07 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
I. Ծրագրի իրականացման նպատակը
1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջների համաձայն` անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը պլանավորվում ու իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով և հաստատվում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հավելվածով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) 2015 թվականի տարեկան ծախսերը պլանավորվել են 3 611 898.7 հազ. դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար գանձվելիք վճարների հաշվին:
3. Ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն ծախսեր՝ հետևյալ ուղղություններով`
1) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ նախատեսված է իրականացնել 3 036 777.7 հազ. դրամի ծախս, որը հաշվարկվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջների համաձայն.
2) «Շարունակական ծախսեր» բաժնով կոմիտեի գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և վառելիքի օգտագործման համար ծախսերը պլանավորվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» N 629-Ն որոշմամբ հաստատված չափաքանակներով: Էներգետիկ ծառայությունների գումարը մեկ տարվա համար կազմում է 127 170.0 հազ. դրամ: Հաշվարկների ժամանակ հաշվի է առնվել տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների գոտիականությունը և բյուջետային նորմաները.
3) «Կոմունալ ծառայությունների վճար» 4213-րդ հոդվածով կոմունալ ծառայություններից օգտվելու համար 2015 թվականին պլանավորվում է իրականացնել 1 826.6 հազ. դրամի ծախս: Ջրի ծախսի հաշվարկը կատարվել է ըստ նորմատիվի` 1 աշխատողին տարեկան 8 խոր. լիտր ջուր, իսկ դեռատիզացիայի ծախսը սահմանված է դեռատիզացիայի պայմանագրերով.
4) «Կապի ծառայությունների վճար» 4214-րդ հոդվածով կապի ծառայություններից օգտվելու համար 2015 թվականին պլանավորվում է իրականացնել 27 795.9 հազ. դրամի ծախս: Հաշվարկներն իրականացվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները.
5) «Ապահովագրական ծախսեր» 4215-րդ հոդվածով պլանավորվել է 2 000.0 հազ. դրամի ծախս կոմիտեի համակարգի ծառայողական ավտոմեքենաների ապահովագրության համար.
6) «Գույքի և սարքավորումների վարձակալության» 4216-րդ հոդվածով ծախսերը նախատեսված են համաձայն կոմիտեի աշխատակազմի կողմից կնքված տարածքների վարձակալության պայմանագրերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 64 000.0 հազ. դրամ.
7) «Արտագերատեսչական ծախսեր» 4217-րդ հոդվածով կոմիտեի կողմից կնքված արտագերատեսչական պահպանության պայմանագրային գումարը կազմում է 34 731.2 հազ. դրամ.
8) «Գործուղումներ և շրջագայության ծախսեր» 2015 թվականին պլանավորվում են գործուղումներ ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ հանրապետությունից դուրս, որոնց գծով նախատեսվում է իրականացնել համապատասխանաբար 4221-րդ հոդվածով 12 000.0 և 4222-րդ հոդվածով 10 000.0 հազ. դրամի ծախս: Կատարված հաշվարկներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղումների համար սահմանված նորմաների հիման վրա.
9) պայմանագրային ծառայությունների ձեռքբերման ծախսերը ներառում են` «Վարչական ծառայություններ» 4231-րդ հոդվածով 500.0 հազ. դրամ, «Տեղեկատվական ծառայություններ» 4234-րդ հոդվածով 7 000.0 հազ. դրամ, «Ներկայացուցչական ծախսեր» 4237-րդ հոդվածով կոմիտեն համագործակցում է մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որի համար անհրաժեշտ է 5 000.0 հազ. դրամ, «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239-րդ հոդվածով 29 500.0 հազ. դրամ.
10) «Մասնագիտական ծառայություններ» 4241-րդ հոդվածով նախատեսվել է 89 000 հազ. դրամ գումար՝ գերատեսչական ցանցի սպասարկման աշխատանքների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում ներդրված էլեկտրոնային համակարգերի, համակարգչային սերվերների ծրագրային սպասարկման և պահպանման ծառայությունների, «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային համակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման, www.e-cadastre.am կայքի սպասարկման ծառայությունների, գազի սպասարկման, ծխատարի տեղադրման և մաքրման ծառայությունների, պետական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման համար, ինչպես նաև կրթական կենտրոնի գործարկման համար.
11) «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251-րդ հոդվածով ծախսերը 2015 թվականին կազմում են 30 000.0 հազ. դրամ, իսկ «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252-րդ հոդվածով ծախսերը` 28 000.0 հազ. դրամ.
12) «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261-րդ հոդվածով ձեռքբերում 2015 թվականին նախատեսվում է կատարել 35 000.0 հազ. դրամի ծախս, «Տրանսպորտային նյութեր» 4264-րդ հոդվածով՝ 55597.3.0 հազ. դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267-րդ հոդվածով 5 000.0 հազ. դրամ.
13) «Պարտադիր վճարներ» 4823-րդ հոդվածով 6 000.0 հազ. դրամ, աղբահանության (համաձայն Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված նորմաների և պայմանագրերի) տեխզննման-բնապահպանության և այլ ծախսեր.
14) սեփականատերերին և օգտագործողներին պատճառված հնարավոր վնասների փոխհատուցման նպատակով նախատեսվել է «Պահուստային միջոցներ» 4891-րդ հոդվածով 5 000.0 հազ. դրամի չափով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը | |||
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Ծրագիրը |
01 |
06 |
01 |
10 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
15) «Տրանսպորտային սարքավորումներ» 5121-րդ հոդվածով 2015 թվականի ընթացքում նախատեսվում է կատարել 11 600.0 հազ. դրամի` մեկ ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերում.
16) «Վարչական սարքավորումներ» 5122-րդ հոդվածով 2015 թվականի ընթացքում նախատեսվում է կատարել 53 400.0 հազ. դրամի` համակարգիչներ, տպիչներ, սկաներ, գրասենյակային կահույք և այլ սարքավորումների գնում.
17) «Ոչ նյութական հիմնական միջոցներ» 5132-րդ հոդվածով նախատեսվում է կատարել 20 000.0 հազ. դրամի ծախս` երկու ծրագրային փաթեթներ ձեռք բերելու համար.
18) «Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր» 5133-րդ հոդվածով` 482 900.8 հազ. դրամի ծախս.
19) «Նախագծահետազոտական ծախսեր» 5134-րդ հոդվածով նախատեսվում է կատարել 2000.0 հազ. դրամի ծախս` ընթացիկ նորոգման և վերանորոգման սահմանված կարգով փորձաքննություն անցած նախահաշվային և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր՝
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները |
Ընդհանուր գումարը |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
4181799.5 |
այդ թվում՝ |
|
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
3611898.7 |
այդ թվում՝ |
|
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ |
3036777.7 |
այդ թվում՝ |
|
Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ |
3036777.7 |
այդ թվում՝ |
|
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ |
2388940.0 |
Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ |
522937.5 |
Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում |
124900.2 |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ |
564121.0 |
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ |
257523.7 |
Էներգետիկ ծառայություններ |
127170.0 |
Կոմունալ ծառայություններ |
1826.6 |
Կապի ծառայություններ |
27795.9 |
Ապահովագրական ծախսեր |
2000.0 |
Գույքի և սարքավորումների վարձակալություն |
64000.0 |
Արտագերատեսչական ծախսեր |
34731.2 |
ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ |
22000.0 |
այդ թվում՝ |
|
Ներքին գործուղումներ |
12000.0 |
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր |
10000.0 |
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ |
42000.0 |
Վարչական ծառայություններ |
500.0 |
Տեղեկատվական ծառայություններ |
7000.0 |
Ներկայացուցչական ծախսեր |
5000.0 |
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ |
29500.0 |
ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ |
89000.0 |
Մասնագիտական ծառայություններ |
89000.0 |
ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ (ծառայություններ և նյութեր) |
58000.0 |
Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում |
30000.0 |
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում |
28000.0 |
ՆՅՈՒԹԵՐ |
95597.3 |
Գրասենյակային նյութեր և հագուստ |
35000.0 |
Տրանսպորտային նյութեր |
55597.3 |
Կենցաղային և հանրային սննդի նյութեր |
5000.0 |
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |
11000.0 |
ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ |
6000.0 |
Պարտադիր վճարներ |
6000.0 |
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ |
5000.0 |
Պահուստային միջոցներ |
5000.0 |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ |
569900.8 |
Հիմնական միջոցներ |
569900.8 |
Մեքենաներ և սարքավորումներ |
65000.0 |
Տրանսպորտային սարքավորումներ |
11600.0 |
Վարչական սարքավորումներ |
53400.0 |
Այլ հիմնական միջոցներ |
504900.8 |
Ոչ նյութական հիմնական միջոցներ |
20000.0 |
Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր |
482900.8 |
Նախագծահետազոտական ծախսեր |
2000.0 |
Գ Լ Ո Ւ Խ 2.
ԾՐԱԳԻՐ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
Ընդհանուր դրույթներ
5. 2015 թվականի գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով նախատեսվում է աշխատանքներ իրականացնել գեոդեզիական, տեղագրական և թեմատիկ քարտեզագրության, երկրատեղեկատվական համակարգի ստեղծման, աշխարհագրական անվանումների և WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման ուղղություններով:
6. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը նպատակաուղղված է ապահովելու պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսությանը, պաշտպանությանը, գիտությանը, կրթությանը և բնակչությանը ժամանակակից քարտեզագրագեոդեզիական նյութերով:
I. ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԵՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՊՈԼԻԳՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1. Ընդհանուր դրույթներ
7. Հայաստանի տարածքը գտնվում է Արաբական և Եվրասիական պլատֆորմների շփման գոտում, ընդ որում, արբանյակային դիտարկումների տվյալներով (ԱՄՆ) Արաբական պլատֆորմը շարժվում է Եվրասիական պլատֆորմի նկատմամբ դեպի հյուսիս-արևմուտք 28+3մմ/տարի արագությամբ:
8. Այդ շարժման պատճառով տեղի է ունենում երկրակեղևի մշտական դեֆորմացիա Արաբական և Եվրասիական պլատֆորմների գոտում ընդհանրապես և Հայաստանում մասնավորապես: Առաջին բարձր ճշտությամբ տվյալները Հայաստանի և հարակից տարածքների երկրակեղևի դեֆորմացիաների վերաբերյալ ստացվել են 1997 թվականին համատեղ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ինստիտուտի կողմից:
9. Ապարների խտությունից կախված դեֆորմացիաները տարբեր մասերում տարբեր են և սահմանային դեֆորմացիաներին հասնելու արագությունները նույնպես տարբեր են: Երկրակեղևի առավելագույն դեֆորմացված մասերը նրա ամենաթույլ գոտիներն են, այսինքն խզվածքները: Ըստ սեյսմիկ իրադարձությունների համաշխարհային վիճակագրության տվյալների՝ ուժգին երկրաշարժերի մեծ մասը տեղի է ունենում ակտիվ խզվածքների երկայնքով:
10. 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը նոր խնդիր դրեց ամբողջ մարդկության առջև երկրաշարժերը կանխատեսելու վերաբերյալ: Հայաստանը ցնցվեց աղետից, որը մարդկությանը դեռ երկար տարիներ կհիշեցնի, որ աշխարհի բոլոր երկրների կառավարությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն երկրաշարժերի կանխատեսման, իսկ հետագայում նաև կանխարգելման ուղղությամբ:
11. Երկրակեղևի հորիզոնական շարժումներն ուսումնասիրելու նպատակով սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել Արբանյակային գեոդեզիական ցանցի նախկինում դիտարկված և նոր տեղադրվող հիմնակետերի դիտարկման աշխատանքներ GPS ընդունիչներով, ինչը հնարավորություն կտա այն նույնպես պահել արդի վիճակում:
12. Սեյսմատեկտոնիկ ակտիվ խզվածքների գոտում նախատեսված համալիր աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել պարբերաբար, 3 փուլով` տարեկան 1 փուլ:
13. Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետական գեոդինամիկական պոլիգոնի ստեղծումը, թարմացումը և զարգացումը դասվում է պետական նշանակության աշխատանքների շարքին:
14. Ներկայացված ծրագիրը կազմվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության պահանջները (հայեցակարգի 35-րդ կետ), որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված հնարավոր աղետների կանխատեսման համար պետական գեոդինամիկական պոլիգոնների ստեղծում, թարմացում և զարգացում` օրենքով սահմանված կարգով.
2) սեյսմիկ ակտիվ գոտիներում երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի հայտնաբերման նպատակով ստեղծված պետական գեոդինամիկական պոլիգոններում դիտարկման տվյալների վերլուծության արդյունքների տրամադրում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
15. Քանի որ հանրապետությունում առկա են 6 ակտիվ խզվածքներ և, հաշվի առնելով Սպիտակի աղետալի երկրաշարժը, անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոն երկրակեղևի հորիզոնական և ուղղահայաց տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
16. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ ակտիվ գոտիներում ճշգրիտ գեոդեզիական չափագրումների հիման վրա կարելի է կանխորոշել, թե որտեղ է գտնվելու ապագա երկրաշարժի էպիկենտրոնը, ինչը թույլ կտա ճիշտ տեղադրել երկրաշարժագիտական սարքերն ու համակարգերը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ կան կրկնվող նիվելիրային ընթացքներ, ժամանակակից ուղղաձիգ տեղաշարժերի տվյալներով հնարավոր է հայտնաբերել դեֆորմացիաների տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների գեոկինեմատիկայի ուսումնասիրման նպատակով բարձր ճշգրտության I դասի նիվելիրացումը պարբերաբար կատարվել է նախկին Խորհրդային Միության սեյսմիկ շրջաններում:
17. Աշխատանքների հիմնական նպատակն է փուլային դիտարկումների հիման վրա կանխորոշել երկրաշարժի օջախը և ձգվածությունը, սեյսմոլոգներին, գեոֆիզիկներին և այլ շահագրգիռ մասնագետներին տրամադրել անհրաժեշտ տվյալներ, որը կնպաստի անհրաժեշտ վայրերում ճշգրիտ երկրաֆիզիկական սարքավորումների տեղադրմանը:
18. Սպիտակի տարածաշրջանի խզվածքի գոտում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել բարձր ճշգրտության առաջին դասի նիվելիրացման և արբանյակային GPS դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ: Աշխատանքների հիմնական նպատակն է փուլային դիտարկումներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա ստանալ երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի մասին անհրաժեշտ տվյալներ:
19. Համեմատելով Սպիտակի երկրաշարժի գոտում 2007 և 1979 թվականների իրականացված I դասի նիվելիրացման աշխատանքների արդյունքները, N 2002 գրունտային հենանիշի հավասարակշռված բացարձակ բարձրությունները, կարելի է ենթադրել, որ երկրի կեղևի ուղղաձիգ տեղաշարժը նշված կետում կազմում է 380 մմ:
20. Հաշվի առնելով այդ աշխատանքների կարևորությունը և մեր տարածաշրջանում վերջին տարիների սեյսմիկ ակտիվությունը՝ 2013 թվականին վերսկսվել են աշխատանքներն Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոնում: Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել I դասի նիվելիրացման և GPS արբանյակային դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
21. Ծրագրի իրականացման նպատակով դիտարկման ժամանակ պարտադիր պայման պետք է հանդիսանա մշտական գործող ռեֆերենց կայանների աշխատանքները: Արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակետերը պետք է դիտարկվեն երկհաճախականի արբանյակային դիրքորոշման կայանների միջոցով: Հիմնակետերի դիտարկման ավարտից հետո հավասարակշռման և կոորդինատների հաշվարկման աշխատանքների գործընթացում անպայման պետք է օգտագործել Հայաստանի Հանրապետության տարածքում 2014 թվականին ստեղծված մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի չափման տվյալները:
22. I դասի նիվելիրացման աշխատանքները պետք է կատարել ժամանակակից թվային նիվելիրի միջոցով, որն ավտոմատ կերպով չափաձողերից վերցրած հաշվեցույցները մուտքագրում է հիշողության քարտի մեջ, բացառելով սխալների մարդկային գործոնը, իսկ անթույլատրելի պայմանների (թևերի անհավասարության, ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխումների, ռեֆրակցիայի և այլն) դեպքում գործիքը չափում չի իրականացնում:
23. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հետևյալը`
1) I դասի նիվելիրացման աշխատանքներ.
2) GPS կետերի դիտարկում, հավասարակշռում և կոորդինատների հաշվարկում.
3) I դասի նիվելիրացման նյութերի մշակում, կետերի կոորդինատների և բարձրությունների կատալոգի կազմում.
4) տեխնիկական հաշվետվության կազմում:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
24. Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ՝
1) խզվածքների տարածքում II փուլով 48 GPS հիմնակետերի դիտարկման և I դասի 114.7+118.9+111.1 գծ. կմ նիվելիրացման, 9 կետի գրավիմետրական աշխատանքներ և I դասի նիվելիրացման (403.4 կմ), մշակման ու հավասարակշռման նյութերը.
2) տեխնիկական հաշվետվությունը:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
25. 2015 թվականին նախատեսվող Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոնի ստեղծման գեոդեզիական աշխատանքների ժամանակացույցը՝ ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, տրված է N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
Ժամանակացույց
2015 թվականին գեոդեզիայի բնագավառում (Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոն) նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափման միավորը |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
1-ին եռամսյակ |
1-ին կիսամյակ |
9 ամիս |
Տարի | ||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||||
1. |
GPS կետերի դիտարկումներ 2 դասի ծրագրով (3 փուլով) |
կետ |
48 |
109887.5 |
5274.6 |
8.0 |
879.1 |
28 |
3076.9 |
48 |
5274.6 |
48 |
5274.6 |
2. |
GPS կետերի դիտարկումներ մշտական գործող բազային կայանի աշխատանքի ընթացքում |
կետ |
10 |
17692.5 |
176.9 |
10 |
176.9 |
10 |
176.9 |
10 |
176.9 | ||
3. |
GPS կետերի կոորդինատների հավասարակշռում և հաշվարկում |
կետ |
48 |
5033.8 |
241.7 |
8.0 |
40.3 |
28 |
141.0 |
48 |
241.7 |
48 |
241.7 |
4. |
I դասի նիվելիրացում (բարդության գործակից 1.2) |
գծ.կմ |
114.7 |
196544 |
22543.6 |
55.0 |
10809.9 |
114.7 |
22543.6 |
114.7 |
22543.6 | ||
5. |
I դասի նիվելիրացում |
գծ.կմ |
118.9 |
163786.6 |
19474.2 |
60.0 |
9827.2 |
118.9 |
19474.2 |
118.9 |
19474.2 | ||
6. |
I դասի նիվելիրացում խզվածքներով (3 փուլով) |
գծ.կմ |
111.1 |
163786.6 |
18196.7 |
50 |
8189.3 |
111.1 |
18196.7 |
111.1 |
18196.7 | ||
7. |
Գրավիմետրական աշխատանքներ |
կետ |
9 |
54000 |
486.0 |
9 |
486.0 |
9 |
486.0 |
9 |
486.0 | ||
8. |
I դասի նիվելիրացման նյութերի մշակում և հավասարակշռում |
գծ.կմ |
403.4 |
4720 |
1904.0 |
103.4 |
488.0 |
403.4 |
1904.0 | ||||
9. |
Տեխնիկական հաշվետվության կազմում |
հաշվ. |
1 |
667700 |
667.7 |
1 |
667.7 | ||||||
Ընդամենը |
68965.4 |
919.4 |
32707.2 |
66881.7 |
68965.4 |
II. WGS-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՎԱԶԻԳԵՈԻԴԻ ՄՈԴԵԼԻ ՍՏԵՂԾՄԱՆ, GPS ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՆԻՎԵԼԻՐԱՑՄԱՆ, ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻՈՆ ՆՈՐ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՈՎ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1. Քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքներ
26. Տարբեր տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, հետախուզական, նախագծային, շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու համար GPS դիտարկումներից ստացված WGS 84 համաշխարհային համակարգում գեոդեզիական կոորդինատները Հելմերտի բանաձևերի միջոցով վերահաշվարկվում են լոկալ տեղական հարթ ուղղանկյուն կոորդինատային համակարգ՝ ապահովելով բարձր ճշտություն:
27. Սակայն GPS դիտարկումներից ստացված «գեոդեզիական» բարձրությունից անցումը «նորմալ» բարձրությունների (1977 թվականի Բալթյան համակարգ) չի ապահովում բարձր ճշտություն, քանի որ դա կապված է ոչ միայն բանաձևերից, այլ նաև Երկրի գրավիտացիոն դաշտից: Երկրագնդի մարմնում զանգվածների ոչ համաչափ տեղաբաշխման հետևանքով, ծանրության ուժը փոփոխվում է նրա մակերևույթի վրա ոչ օրինաչափ ձևով:
28. Այդ խնդիրը լուծելու համար «նորմալ» բարձրությունները հաշվարկվում են տարածքի քվազիգեոիդի թվային մոդելից ստացված ուղղումների օգնությամբ, որոնք արտահայտում են երկրագնդի գրավիտացիոն դաշտի բարդ բնութագիրը: Մոդելը պետք է կառուցել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված GPS դիտարկումներից ստացված 400 կետի «գեոդեզիական» և I և II դասի նիվելիրացման աշխատանքներից ստացված նույն կետերի «նորմալ» բարձրությունների համադրման, խորը վերլուծությունների, ինչպես նաև բարդ հաշվարկների միջոցով: Սակայն Հայաստանի Հանրապետության լեռնային շրջաններում, որտեղ բացակայում են նման տվյալներ, մոդելը հաշվարկված է ինտերպոլացիոն և էքստրապոլացիոն եղանակներով, ինչը չի բավարարում ժամանակակից պահանջներին:
29. Սույն ծրագրով Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ բարձրադիր շրջաններում նախատեսվում է իրականացնել GPS դիտարկումներ, II և III դասերի նիվելիրացման աշխատանքներ: Արդյունքում կստանանք քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը, որը կնպաստի բարձրացնելու Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված իրական ժամանակում մշտական գործող ռեֆերենց կայանների ձևափոխվող` տրանսֆորմացիոն պարամետրերի ճշգրտման մակարդակը, որն էլ կապահովի «ՌՈՎԵՐ» դիտարկման GPS կայաններից անմիջապես ստանալու կետի տեղադիրքի կոորդինատները ArmWGS-84 համակարգում: GPS դիտարկումները միաժամանակ հնարավորություն կտան իրականացնելու մինչև III դասի ճշտությունն ապահովող նիվելիրացման աշխատանքներ խնայելով զգալի ժամանակ և ֆինանսական միջոցներ:
2. Տրանսֆորմացիոն նոր գործակիցներով կոորդինատների վերահաշվարկման և կատալոգների կազմման աշխատանքներ
30. Քվազիգեոիդի մոդելի ստեղծման աշխատանքների ավարտից հետո արդեն հայտնի 400 ելակետերով կստանանք հաշվարկված ինտերպոլացիոն և էքստրապոլացիոն եղանակներով ստացված տրանսֆորմացիոն նոր գործակիցներ (Dx, Dy, Dz, wx, wy, wz և Sօ):
31. Յուրաքանչյուր 1:200 000 մասշտաբի տեղագրական քարտեզի թերթում WGS-84 կոորդինատային համակարգում պարունակող վերահաշվարկված կետերի կատալոգների կազմման համար անհրաժեշտ է կատարել`
1) 2-րդ, 3-րդ, 4-րդ դասերի ՊԳՑ ցանցի կետերի կոորդինատների, բարձրությունների, դիրեկցիոն անկյունների, կողմերի երկարությունների, մերձեցման անկյունների համակարգչային մուտքագրում.
2) հակադարձ գեոդեզիական խնդիրների լուծման միջոցով կետերի միջև դիրեկցիոն ուղղությունների և կողմերի երկարությունների որոշում.
3) WGS-84 համակարգում գեոդեզիական կետերի միջօրեականների մերձեցման անկյան մեծության հաշվարկում.
4) WGS-84 համակարգում գեոդեզիական ցանցի կետերի դասավորության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզի սխեմայի կազմում.
5) Հայաստանի Հանրապետության տարածքի 1:200 000 մասշտաբի 10 կատալոգների հրատարակում (բազմացում, գրքակազմում, կազմի վրա տառերի դրոշմում):
3. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
32. Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ`
1) GPS 178 կետերի դիտարկում և կոորդինատների հավասարակշռում և հաշվարկում.
2) II և III դասերի 57 գծ. կմ նիվելիրացում և նյութերի մշակում.
3) քվազիգեոիդի մոդելի ստեղծման համար 300 կետերի տվյալների մուտքագրում.
4) բազայի ստեղծում, հաշվարկների կատարում, վերլուծություն.
5) տեխնիկական հաշվետվություն:
4. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
33. 2015 թվականին նախատեսվող WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցերի ուսումնասիրման և հետազոտման, քվազիգեոիդի մոդելի ստեղծման, GPS դիտարկման և նիվելիրացման, տրանսֆորմացիոն նոր գործակիցներով կոորդինատների վերահաշվարկման և կատալոգների կազմման նախատեսված աշխատանքների ժամանակացույցը՝ ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, տրված է N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
Ժամանակացույց
Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում քվազիգեոիդի մոդելի ստեղծման, GPS դիտարկման և նիվելիրացման, տրանսֆորմացիոն նոր գործակիցներով կոորդինատների վերահաշվարկման և կատալոգների կազմման աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափման միավորը |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
1-ին եռամսյակ |
1-ին կիսամյակ |
9 ամիս |
Տարի | ||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||||
Քվազիգեոիդի մոդելի ստեղծման համար նախատեսվող GPS դիտարկման և նիվելիրացման աշխատանքներ | |||||||||||||
1. |
GPS կետերի դիտարկում |
կետ |
178 |
68735.0 |
12234.8 |
100 |
6873.5 |
178 |
12234.8 |
178 |
12234.8 | ||
2. |
Կետերի կոորդինատների հավասարակշռում և հաշվարկում |
կետ |
178 |
5033.8 |
896.0 |
100 |
503.4 |
178 |
896.0 |
178 |
896.0 | ||
3. |
II դասի նիվելիրացում |
գծ. կմ |
41 |
73065.6 |
2995.7 |
20 |
1461.3 |
41 |
2995.7 |
41 |
2995.7 | ||
4. |
III դասի նիվելիրացում |
գծ. կմ |
16 |
59948.0 |
959.2 |
10 |
599.5 |
16 |
959.2 |
16 |
959.2 | ||
5. |
II և III դասերի նիվելիրացման նյութերի մշակում |
գծ. կմ |
57 |
4720.0 |
269.0 |
57 |
269.0 | ||||||
6. |
Քվազիգեոիդի մոդելի ստեղծման համար տվյալների հավաքագրում, բազայի ստեղծում, հաշվարկների կատարում, վերլուծություն, տրանսֆորմացիոն պարամետրերի որոշում |
կետ |
300 |
6354.0 |
1906.2 |
300 |
1906.2 | ||||||
Ընդամենը |
19260,9 |
9437,7 |
17085.7 |
19260,9 |
III. ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները
34. Տեղագրական քարտեզագրության բնագավառում պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման նպատակով աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման շրջանակներում:
35. Յուրաքանչյուր պետություն, ելնելով իր տարածքի չափերից և առանձնահատկություններից, տնտեսության զարգացման վիճակից և հեռանկարներից, որոշում է տնտեսության տարբեր բնագավառների հիմնական զարգացման ուղիները:
36. Այսօր գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտների առջև ծառացել են նոր մարտահրավերներ և խնդիրներ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հեռանկարային ծրագրեր հետագա զարգացման համար: Նորվեգական դրամաշնորհով 2014 թվականին իրականացվում է օդալուսանկարահանում 10 սմ թույլատրելիությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքների ու բնակավայրերի հարակից տարածքների համար` 20 սմ թույլատրելիությամբ 1:2000 մասշտաբի օրթոֆոտոհատակագծերի ստեղծման աշխատանքները:
37. 1:2000 մասշտաբի թվային տեղագրական հատակագծերը հիմք են հանդիսանում տարբեր գերատեսչական (քաղաքաշինական` գլխավոր նախագծերի կազմման, կապիտալ շինարարության, շինարարական մոնտաժային ու նյութատեխնիկական բազայի, շինարարական տարածքային համալիրներ, բնապահպանական` էկոլոգիական տարբեր խնդիրների լուծման, արդյունաբերության` արտահանող և վերամշակող արդյունաբերության, բնական պաշարների օգտագործման, աշխատուժի օգտագործման, գյուղատնտեսական և նյութատեխնիկական բազայի, կադաստրային, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, վարչատարածքային` վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով թեմատիկ քարտեզների ստեղծմանը:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
38. Աշխատանքների հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքների և խիտ բնակեցված տարածքների օդալուսանկարահանման, օրթոֆոտոհատակագծերի ստեղծման, 1:2000 մասշտաբի հատակագծերի կազմման և 1:10000 մասշտաբի տեղագրական, քարտեզների թարմացման աշխատանքներն են:
39. Նորվեգական դրամաշնորհով 2014 թվականին իրականացվում է օդալուսանկարահանում 10 սմ թույլատրելիությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների համար և Հայաստանի Հանրապետության քաղաքների ու բնակավայրերի հարակից տարածքների համար` 20 սմ թույլատրելիությամբ 1:2000 մասշտաբի օրթոֆոտոհատակագծերի ստեղծման և աերոլուսանկարների խտացման համար պլանաբարձունքային հիմքի ստեղծման աշխատանքներ:
40. 1:2000 մասշտաբի ստեղծված օրթոֆոտոհատակագծերը հետագա աշխատանքների իրականացման արդյունքում հիմք կհանդիսանան տեղագրական հատակագծեր կազմելու համար: Տեղագրական քարտեզները նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում և կազմվում են տեխնիկական պահանջների և սահմանված տեղեկատվության հիման վրա` միաժամանակ արտացոլելով տեղանքի պատկերը տվյալ ժամանակահատվածում:
41. Միաժամանակ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի թվային քարտեզները տեղափոխել ArcGis ծրագրային փաթեթ, հետագայում գլոբալ և կարևորագույն խնդիրներ լուծելու համար, այն է` Հայաստանի Հանրապետության տարածքի, այդ թվում՝ բնակավայրերի ԵՏՀ ստեղծում, նավիգացիոն համակարգի ներդնում, ռելիեֆի եռաչափ մոդելների կառուցում և այլն:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
42. 2015 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի նախկինում ստեղծված թվային տեղագրական քարտեզների թարմացման և Հայաստանի Հանրապետության քաղաքներում Նորվեգական դրամաշնորհով 2014 թվականին 10 սմ թույլատրելիությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների համար և մյուս քաղաքների ու բնակավայրերի հարակից տարածքների համար` 20 սմ թույլատրելիությամբ օդալուսանկարահանված նյութերի և պլանաբարձունքային հիմքի ապահովման հիման վրա 1:2000 մասշտաբի օրթոֆոտոհատակագծերի ստեղծման և աերոլուսանկարների խտացման և հավասարակշռման աշխատանքներ 13469.02 քառ. կմ տարածքի համար:
43. 2015 թվականին նախատեսվում է օդալուսանկարների հիման վրա կազմել 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր Վանաձոր քաղաքի 2599,33 հեկտար տարածքի համար:
44. Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի համայնքային սահմանները անցկացնել 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա, որից հետո նյութը տեղափոխել մասշտաբային շարքի 1:25000 - 1:1000000 մնացած քարտեզների վրա:
45. 2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության 1:10000 և 1:25000 մասշտաբների 1700 թերթից բաղկացած տեղագրական քարտեզներից ևս 300-ը Micrօstatiօո ծրագրային փաթեթից պետք է տեղափոխել ArcGis ծրագրային փաթեթ:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
46. Այս աշխատանքների իրականացման արդյունքում 2015 թվականին նախատեսվում է ունենալ`
1) օդալուսանկարների հիման վրա Վանաձոր քաղաքի 2599.33 քառ. կմ նոր ստեղծված 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր.
2) Հայաստանի Հանրապետության 2 մարզերի 228 համայնքների վարչական սահմանների անցկացումը մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների վրա.
3) Հայաստանի Հանրապետության 1:10 000 և 1:25 000 մասշտաբի տեղագրական 300 թերթ էլեկտրոնային քարտեզների ստեղծում.
4) տեխնիկական հաշվետվություն:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
47. 2015 թվականի տեղագրական քարտեզագրության բնագավառում նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը՝ ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, տրված է N 3 աղյուսակում:
Աղյուսակ N 3
Ժամանակացույց
Տեղագրական քարտեզագրության բնագավառում նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափման միավորը |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
1-ին եռամսյակ |
1-ին կիսամյակ |
9 ամիս |
Տարի | ||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
1. |
Տեխնիկական նախագծի կազմում |
նախագիծ |
1 |
294500 |
294.5 |
1 |
294.5 |
1 |
294.5 |
1 |
294.5 |
1 |
294.5 |
2. |
Օդալուսանկարների հիման վրա 1:2000 մ-բի հատակագծերի գրասենյակային վերծանում |
հա |
2599.33 |
427.0 |
1109.9 |
2599.33 |
1109.9 |
2599.33 |
1109.9 |
2599.33 |
1109.9 |
2599.33 |
1109.9 |
3. |
Օդալուսանկարների հիման վրա 1:2000 մ-բի հատակագծերի դաշտային վերծանում |
հա |
2599.33 |
8979.4 |
23340.4 |
1000.0 |
8979.4 |
2000.0 |
17958.8 |
2599.3 |
23340.4 | ||
4. |
Օդալուսանկարների հիման վրա հատակագծերի ստեղծում |
հա |
2599.33 |
4707.4 |
12236.0 |
1000.0 |
4707.4 |
2000.0 |
9414.8 |
2599.3 |
12236.0 | ||
5. |
Տեղագրական հատակագծերի թվայնացում |
հա |
2599.33 |
2756,6 |
7165.3 |
1000.0 |
2756.6 |
2000.0 |
5513.2 |
2599.33 |
7165.3 | ||
6. |
Տեղագրական հատակագծի համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա |
տարր |
77980 |
137.9 |
10753.4 |
30000 |
4137.0 |
30000 |
8274.0 |
77980 |
10753.4 | ||
7. |
ՀՀ մարզերի վարչական սահմանների անցկացումը մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների վրա |
համայնք |
228 |
5753 |
1311.7 |
128 |
736.4 |
228 |
1311.7 |
228 |
1311.7 |
228 |
1311.7 |
8. |
1:10 000 և 1:25 000 մասշտաբի տեղագրական էլեկտրոնային քարտեզների ստեղծում |
թերթ |
300 |
50000 |
15000.0 |
100 |
5000.0 |
150 |
7500.0 |
200 |
10000.0 |
300 |
15000.0 |
9. |
Տեխնիկական հաշվետվության կազմում |
հաշվ. |
1 |
303000 |
303.0 |
1 |
303.0 | ||||||
Ընդամենը |
71514.2 |
7140.8 |
30796.5 |
53876.9 |
71514.2 |
IV. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ
1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները
48. Ծրագրի հիմնական նպատակն է հանդիսանում «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ոլորտի զարգացման և արդյունավետության բարձրացման համար Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարումը, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծումը և տարբեր տեղեկատուների ու բառարանների հրատարակումը: Այս բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի N 502 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգի պահանջներին համապատասխան 2002-2007 թվականներին ավարտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքները, միաժամանակ ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է: 2002-2011 թվականների ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 41000 աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումները: Աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման արդյունքում 2009-2011 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է համապատասխանաբար մոտ 3000 նոր աշխարհագրական օբյեկտների անվանումներ: Գրանցվել են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների մոտ` 41 հազ. անվանումները: Անվանափոխվել են Հայաստանի Հանրապետության 59 բնակավայրեր: Այս բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում հրատարակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները (գազետիրները), որոնցում զետեղված են Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումները, ինչպես նաև հրատարակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները, որոնք տրամադրվել են համապատասխան մարզպետարաններին և համայնքներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Հրատարակվել է նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարանը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարանը, Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկը, Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու բառարանը և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատուն:
49. 2015 թվականին շարունակվելու են Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման և վարման աշխատանքները:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
50. Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ, որը կրում է շարունակական բնույթ և բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից: Վարման աշխատանքների ժամանակ շարունակվելու է 2007 թվականի հունիսի 15-ին կայացած ԱՊՀ մասնակից երկրների միջպետական խորհրդի XXVI նստաշրջանում ընդունված որոշման շրջանակներում աշխարհագրական անվանումների տեղեկատվության փոխանակման գործընթացը:
51. 2002 թվականից աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի հաշվառման աշխատանքներն իրականացվել են թղթային նյութի` տեղագրական քարտեզների պատճենների, ձևաթղթերի վրա: Տարիների ընթացքում վերջիններս մաշվել են և դարձել են անօգտագործելի: Այդ պատճառով առաջարկվում է հաշվառման նյութերն ամբողջությամբ տեղափոխել էլեկտրոնային միջավայր, լրամշակել և հետագայում թարմացման և վարման աշխատանքներն իրականացնել էլեկտրոնային տարբերակում, որն անհամեմատ առավել արդյունավետ կլինի:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
52. 2015 թվականի ընթացքում ոլորտի կարևորագույն միջոցառումներից է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների քարտադարանի վարումը և թարմացումը, որը կրում է շարունակական բնույթ: Այն իր մեջ ներառում է աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի տվյալների անընդհատ թարմացում և լրացում: 2015 թվականից այդ աշխատանքներն էլեկտրոնային միջավայրում աշխատելու համար նախատեսվում է ստեղծել 1:25000 տեղագրական բոլոր քարտեզների jpg. կամ pdf. տարբերակները և ստեղծել թղթային հաշվառման ձևաթղթերի փոխարեն էլեկտրոնային (excel) ֆայլեր և աշխատանքն իրականացնել նոր միջավայրում:
53. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության համայնքների սահմանների փոփոխման հետ պետական ֆոնդի տարածքներում գտնվող զգալի քանակությամբ աշխարհագրական օբյեկտներ հայտնվել են հարակից համայնքների տարածքների ներսում, ըստ որի հաշվառման և գրանցման ձևաթղթերում անհրաժեշտություն է առաջացել ճշգրտելու նշված աշխարհագրական օբյեկտների պատկանելությունն ըստ համայնքների:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
54. 2015 թվականին նախատեսվող աշխատանքների շնորհիվ ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները`
1) թարմացված Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը.
2) 1:25000 էլեկտրոնային 187 թերթ` քարտեզների վրա տեղեկատվության և համայնքների սահմանների մուտքագրում:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
55. 2015 թվականին նախատեսվող աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը՝ ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, տրված է N 4 աղյուսակում:
Աղյուսակ N 4
Ժամանակացույց
Աշխարհագրական անվանումների բնագավառում 2015 թվականին նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափման միավորը |
Միավորի արժեքը (դրամ) |
2015 թ. |
1-ին եռամսյակ |
1-ին կիսամյակ |
9 ամիս |
Տարի | |||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||
1. |
ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքների` |
||||||||||||
ա. թարմացում |
ամիս |
400000 |
6 |
2400.0 |
1 |
400.0 |
3 |
1200.0 |
5 |
2000.0 |
6 |
2400.0 | |
բ. քարտադարանի վարում |
ամիս |
200000 |
12 |
2400.0 |
3 |
600.0 |
6 |
1200.0 |
9 |
1800.0 |
12 |
2400.0 | |
3. |
1:25000 էլեկտրոնային քարտեզների վրա տեղեկատվության և համայնքների սահմանների մուտքագրում |
թերթ |
10000 |
187 |
1870.0 |
37 |
370.0 |
87 |
870.0 |
137 |
1370.0 |
187 |
1870.0 |
ՀՀ լեռնագրական օբյեկտների անվանումների համառոտ տեղեկատու բառարան՝ |
|||||||||||||
ա. նախապատ-րաստում |
օբյեկտ |
5000 |
600 |
3000.0 |
100 |
500.0 |
300 |
1500.0 |
500 |
2500.0 |
600 |
3000.0 | |
բ. հրատարակում |
օրինակ |
1000 |
300 |
300.0 |
300 |
300.0 | |||||||
Ընդամենը |
9970.0 |
1870.0 |
4770.0 |
7670.0 |
9970.0 |
V. ԹԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները
56. Աշխարհի գրեթե բոլոր երկրներում թեմատիկ քարտեզագրությունը դիտարկվում է որպես պետական նշանակության ոլորտ: Դա ամրագրված է նաև «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետում: Պետական նշանակության թեմատիկ քարտեզագրության հրատարակումները հանդիսանում են որպես պաշտոնական նյութ, որոնց վրա կարելի է հղում կատարել և օգտագործել հավաստի տեղեկատվություն ստանալու համար:
57. Այդ աշխատանքների շարքին են պատկանում հիմնարար ատլասները (Ազգային ատլաս, Աշխարհի Մեծ ատլաս), ինչպես նաև կրթական համակարգի համար նախատեսված հավաստի նյութ պարունակող ուսումնական քարտեզներն ու ատլասները:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
58. Բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում 2006-2007 թվականներին հրատարակվել են Հայաստանի Ազգային ատլասի «Ա» և «Բ» հատորները, ինչպես նաև 15 անվամբ ուսումնական մեծ չափի պատի քարտեզներ, որոնք անվճար տրամադրվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներին: Նկատի ունենալով աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի Ազգային ատլասի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ Հայաստանի Ազգային ատլասն ԱՊՀ երկրներից առաջիններից է ավարտուն տեսքով հրատարակվել` այդ իսկ պատճառով 2015 թվականին նախատեսվում է շարունակել Ատլասի անգլերենով թարմացված տարբերակի ստեղծման աշխատանքները:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
59. 2014 թվականին իրականացվել է Հայաստանի Ազգային ատլասի անգլերենով տարբերակի 100 էջի նախապատրաստման (վերախմբագրում, թարմացում, արդիականացում) աշխատանքները: 2015 թվականին նախատեսվում է ավարտել ևս 100 էջի նախապատրաստման (վերախմբագրում, թարմացում, արդիականացում) աշխատանքները:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
60. Աշխատանքների իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ Հայաստանի Ազգային ատլասի անգլերենով երկհատորանի տարբերակը` 1000-ական օրինակից:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
61. 2015 թվականին նախատեսվող թեմատիկ քարտեզագրության բնագավառում աշխատանքների ժամանակացույցը՝ ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, տրված է N 5 աղյուսակում:
Աղյուսակ N 5
Ժամանակացույց
Թեմատիկ քարտեզագրության բնագավառում 2015 թվականին նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափման միավորը |
Միավորի արժեքը (դրամ) |
2015 թ. |
1-ին եռամսյակ |
1-ին կիսամյակ |
9 ամիս |
Տարի | |||||
ծավալը |
գումարը (հազ. դրամ) |
ծավալը |
գումարը (հազ. դրամ) |
ծա-վալը |
գումարը (հազ. դրամ) |
ծա-վալը |
գումարը (հազ. դրամ) |
ծավալը |
գումարը (հազ. դրամ) | ||||
1. |
Հայաստանի Ազգային ատլասի անգլերեն տարբերակ՝ 2 հատորով |
||||||||||||
ա. նյութի թարմացում |
էջ |
26779 |
100 |
2677.9 |
20 |
535.6 |
50 |
1339.0 |
80 |
2142.4 |
100 |
2677.9 | |
բ. խմբագրում |
էջ |
30500 |
100 |
3050.0 |
20 |
610.0 |
50 |
1525.0 |
80 |
2440.0 |
100 |
3050.0 | |
գ. քար-տեզների ձևավորում |
էջ |
42467 |
100 |
4246.7 |
20 |
849.3 |
50 |
2123.3 |
80 |
3397.3 |
100 |
4246.7 | |
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը |
9974.6 |
1994.9 |
4987.3 |
7979.7 |
9974.6 |
VI. ԲԱԶԱՅԻՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄ
1. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները
62. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի իրականացման ծրագիրը մշակվել է «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 197-Ն որոշմամբ հաստատված Երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի պահանջներից ելնելով:
63. Այս ուղղությամբ 2005-2012 թվականներին Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում (այդ թվում` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում), իրականացվել են բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն էր:
64. Պետական մակարդակով երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և ներդրումը թույլ կտա բացառել ոչ բավարար հիմնավորում ունեցող որոշումների ընդունումը և անցնել պետական կառավարման որակապես նոր մակարդակի:
65. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում ժամանակակից երկրատեղեկատվական համակարգի օգտագործումը կնպաստի`
1) Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների տնտեսական ծրագրերի արդյունավետ մշակմանը.
2) կառավարման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և մշակման ստանդարտացման աստիճանի բարձրացմանը.
3) տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող տարածական տեղեկատվության անհարկի կրկնօրինակման և տվյալների հակասականության բացառմանը.
4) տարածական տվյալների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազեցմանը.
5) տարածական տվյալների մատչելիության ապահովմանը.
6) հանրության համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը.
7) տվյալների ամբողջականության, հավաստիության, ճշտության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը.
8) տարածական տվյալների արդիականության և անընդհատության ապահովմանը:
66. Երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ստեղծումը աշխարհագրական բոլոր տեսակի կապակցված տեղեկատվության ներդրումն է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր օբյեկտակողմնորոշիչ հանգամանքում տալ օպերատիվ լուծումներ և դրանով ստանալ անհրաժեշտ քարտեզագրական և թեմատիկ տեղեկատվություն:
67. ԵՏՀ տվյալների թեմատիկ բանկի առկայությունը պայմանավորված է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հավաստի, օպերատիվ ու արդիական տարածական տվյալների սպառման պահանջներով:
68. 2013 թվականին սկսվել են Գյումրի քաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
69. Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է, որն անհրաժեշտ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (ինչպես քարտեզագրական, այնպես էլ տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:
70. Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության և նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում՝ հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքների այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
71. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան ստեղծելու և ներդնելու նպատակով նախատեսվում է 2015 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներից նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի (1396.1 հա) երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները:
72. Հայաստանի Հանրապետության բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները`
1) քարտեզագրվող տարածքների օրթոֆոտոհատակագծերի ստեղծում, որոնց շնորհիվ աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ.
2) նշված տարածքների համար 1:2000 մասշտաբի տեղագրական թվային արդիական իրավիճակով և ռելիեֆով հատակագծերի ստեղծում.
3) ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ.
4) բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի և տեքստային տվյալների ստեղծում և մուտքագրում տվյալների բազա:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
73. Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքային համայնքի համար ստեղծված բազային ԵՏՀ տեղեկատվական բանկ, որը հիմք կհանդիսանա գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում՝ քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների ընդունման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
74. 2015 թվականին նախատեսվող Հայաստանի Հանրապետության բազային երկրատեղեկատվական համակարգի նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը՝ ըստ ծավալների, տրված է N 6 աղյուսակում:
Աղյուսակ N 6
Ժամանակացույց
Հայաստանի Հանրապետության բազային երկրատեղեկատվական համակարգի 2015 թվականին նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափման միավորը |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
1-ին եռամսյակ |
1-ին կիսամյակ |
9 ամիս |
Տարի | ||||
ծա-վալը |
գումարը (հազ. դրամ) |
ծավալը |
գումարը (հազ. դրամ) |
ծավալը |
գումարը (հազ. դրամ) |
ծա-վալը |
գումարը (հազ. դրամ) | ||||||
1. |
Տեխնիկական նախագծի կազմում |
նախա- գիծ |
1 |
433800 |
433.8 |
1 |
433.8 |
1 |
433.8 |
1 |
433.8 |
1 |
433.8 |
2. |
Գրասենյակային վերծանում |
հա |
1396.1 |
430 |
600.3 |
700 |
301.0 |
1396.1 |
600.3 |
1396.1 |
600.3 |
1396.1 |
600.3 |
3. |
Դաշտային վերծանում |
հա |
1396.1 |
8956 |
12503.4 |
700.0 |
6269.2 |
1396.1 |
12503.4 |
1396.1 |
12503.4 | ||
4. |
Նախորդ տարիներին կատարված երկրատեղեկատվական և կադաստրային նյութերի համադրում օդալուսանկարների հետ և ճշգրտում |
հա |
1637.3 |
630 |
1031.5 |
837.3 |
527.4 |
1637.3 |
1031.5 |
1637.3 |
1031.5 |
1637.3 |
1031.5 |
5. |
Նախորդ տարիներին կատարված նյութերի ճշգրտում |
հա |
1637.3 |
1200 |
1964.8 |
837.3 |
1004.8 |
1637.3 |
1964.8 |
1637.3 |
1964.8 |
1637.3 |
1964.8 |
6. |
Ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում խիտ կառուցապատ տարածքներում (Գյումրի՝ 1396.1 հա) |
հա |
1396.1 |
11091.4 |
15484.7 |
700.0 |
7764.0 |
1396.1 |
15484.7 |
1396.1 |
15484.7 | ||
7. |
Օդալուսանկարների հիման վրա հատակագծերի թվայնացում |
հա |
1396.1 |
4707.4 |
6572.0 |
700.0 |
3295.2 |
1396.1 |
6572.0 |
1396.1 |
6572.0 | ||
8. |
Բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում, թերթերի համակցում |
հաxշերտ |
22337.6 |
250.6 |
5597.8 |
11200.0 |
2806.7 |
22337.6 |
5597.8 |
22337.6 |
5597.8 | ||
9. |
Բազային երկրատեղեկատվական համակարգի համար տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա |
տարր |
139610 |
137.9 |
19252.2 |
70000 |
9653.0 |
139610 |
19252.2 |
139610 |
19252.2 | ||
10. |
Տեխնիկական հաշվետվության կազմում |
հաշվ. |
1 |
667600 |
667.6 |
1 |
667.6 | ||||||
Ընդամենը |
64108.1 |
2267.0 |
33818.4 |
63440.5 |
64108.1 |
VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ԺԱՄԱՆԱԿԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
1. Իրավիճակի վերլուծությունը
75. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի N 1028 որոշման համաձայն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմին է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Այդ ժամանակահատվածից սկսած բնագավառը վերածնունդ ապրեց` մշակվեցին բնագավառում իրականացվող գործընթացները կարգավորող նորմատիվ իրավական և տեխնիկական փաստաթղթեր, ծրագրեր, ձեռք բերվեցին ժամանակակից սարքավորումներ և դրանցով չափագրված նյութերի մշակման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթներ:
76. Ելնելով ժամանակակից տեխնոլոգիաներով ստեղծվող գեոդեզիական և տեղագրական աշխատանքների միասնական նորմաների ներդրման նպատակահարմարությունից` Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդարտներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է ունենալ գեոդեզիական և տեղագրական դաշտային և կամերալ աշխատանքների արտադրողականության (ժամանակի) միասնական նորմաներ:
2. Աշխատանքների իրականացման նպատակը
77. Սույն ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գեոդեզիական և տեղագրական դաշտային և կամերալ աշխատանքների արտադրողականության (ժամանակի) միասնական նորմաների ստեղծումն ու ներդրումն է:
78. Գեոդեզիական և տեղագրական դաշտային և կամերալ աշխատանքների արտադրողականության (ժամանակի) միասնական նորմաների ստեղծման նպատակն ու խնդիրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական և տեղագրական դաշտային և կամերալ աշխատանքների արտադրողականության (ժամանակի) մեկ միասնական նորմաների ստեղծում.
2) տեղագրագեոդեզիական տարաբնույթ աշխատանքների իրականացման խնդիրների լուծում:
3. Աշխատանքների իրականացման միջոցառումները
79. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը ժամանակակից տեխնիկական միջոցների և առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող առավել զանգվածային տեղագրագեոդեզիական աշխատանքների նորմաները:
80. Գեոդեզիական և տեղագրական դաշտային և կամերալ աշխատանքների արտադրողականության (ժամանակի) միասնական նորմաներն անհրաժեշտ է ստեղծել ոլորտում իրականացվող հետևյալ աշխատանքների համար:
81. Արտադրողականության և ժամանակի միասնական նորմաների մշակման համար անհրաժեշտ է հիմք ընդունել հետևյալ տվյալները`
1) ժամանակաչափական դիտարկման նյութերը.
2) աշխատանքի կազմակերպման և կատարելագործման վերլուծության արդյունքները.
3) դաշտային տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման գործող տեխնիկական հրահանգները, մեթոդական ձեռնարկները.
4) սարքերի-սարքավորումների, մեխանիզմների անձնագրերը.
5) տեխնիկական բնութագրերը և այլ տեխնիկական գրականություն:
4. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
82. Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական և տեղագրական դաշտային ու կամերալ աշխատանքների արտադրողականության (ժամանակի) մեկ միասնական նորմաներ:
83. Հանրապետության տարածքում գեոդեզիական և տեղագրական դաշտային և կամերալ աշխատանքների արտադրողականության (ժամանակի) միասնական նորմաների ստեղծումը կապահովի հետևյալ արդյունքները՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գեոդեզիական և տեղագրական աշխատանքների նախահաշվային արժեքների ճշգրիտ հաշվարկում.
2) տեղագրագեոդեզիական տարաբնույթ աշխատանքների իրականացման համար աշխատանքների արտադրողականության (ժամանակի) միասնական նորմավորման հնարավորություն.
3) տեղագրագեոդեզիական տարաբնույթ աշխատանքների իրականացման համար հնարավորություն ունենալ ներկայացնելու իրական գնառաջարկ:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
84. Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիայի և տեղագրական աշխատանքների արտադրողականության (ժամանակի) միասնական նորմաների ստեղծման նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը՝ ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, տրված է N 7 աղյուսակում:
Աղյուսակ N 7
Ժամանակացույց
2015 թվականին միասնական նորմաների ստեղծման բնագավառում նախատեսվող աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափ-ման միավորը |
Քա- |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
1-ին եռամսյակ |
1-ին կիսամյակ |
9 ամիս |
Տարի | ||||
ծա- վալը |
գումարը (հազ. դրամ) |
ծա- վալը |
գումարը (հազ. դրամ) |
ծա- վալը |
գումարը (հազ. դրամ) |
ծա-վալը |
գումարը (հազ. դրամ) | ||||||
1. |
Միջազգային փորձի ուսումնասիրում և տեխնիկական նախագծի կազմում |
նախա- գիծ |
1 |
1443000 |
1443.0 |
1 |
1443.0 |
1 |
1443.0 |
1 |
1443.0 |
1 |
1443.0 |
2. |
Գեոդեզիական պլանային ցանցի կետերի հետախուզում, տեղադրում, դիտարկում և վերականգնում |
մարդ* |
3*6 |
327680 |
5898.2 |
3*3 |
2949.1 |
3*6 |
5898.2 |
3*6 |
5898.2 | ||
3. |
Նիվելիրային I, II, III և IV դասերի ցանցերի հետազոտում, հենանիշերի տեղադրում, դիտարկում և վերականգնում |
մարդ* |
3*6 |
327680 |
5898.2 |
3*2 |
1966.1 |
3*5 |
4915.2 |
3*6 |
5898.2 | ||
4. |
GPS ընդունիչ կայաններով կետերի դիտարկում |
մարդ* |
2*3 |
327680 |
1966.1 |
2*2 |
1310.7 |
2*3 |
1966.1 |
2*3 |
1966.1 | ||
5. |
Ժամանակակից գործիքներով տեղագրական հատակագծերի (1:500 - 1:5000 մ-բ ) հանութագրում և թարմացում |
մարդ* |
3*6 |
327680 |
5898.2 |
3*2 |
1966.1 |
3*5 |
4915.2 |
3*6 |
5898.2 | ||
6. |
Ժամանակակից գործիքներով տեղագրական հատակագծերի թվայնացում և թարմացում |
մարդ* |
2*4 |
327680 |
2621.4 |
2*2 |
1310.7 |
2*4 |
2621.4 |
2*4 |
2621.4 | ||
7. |
1:10000-1:1000000 մասշտաբների տեղագրական քարտեզների ստեղծում և թարմացում |
մարդ* |
2*6 |
327680 |
3932.2 |
2*2 |
1310.7 |
2*5 |
3276.8 |
2*6 |
3932.2 | ||
8. |
Տեխնիկական հաշվետվության կազմում |
հաշվետ. |
1 |
601400 |
601.4 |
1 |
601.4 | ||||||
Ընդամենը |
28258.7 |
1443.0 |
12256.4 |
25035.9 |
28258.7 |
VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄ ԵՎ WGS-84 ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ
1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
85. Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2004 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):
86. Հանութագրման համար որպես ելակետեր են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող պետական գեոդեզիական ցանցի 1976 և 1984 թվականներին հրատարակված կատալոգների կետերի կոորդինատները, որոնք իրար նկատմամբ ունեն որոշ շեղումներ՝ կապված երկրի կողմնորոշման հետ: Այդ շեղումների հավասարակշռման համար անհրաժեշտ է կատարել դաշտային հետազոտություններ և նախկինում ստեղծված խտացման և հանութային ցանցերը կապակցել պետական արբանյակային ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցի կետերին:
87. Հայաստանի Հանրապետությունում տեղագրական քարտեզներն ստեղծվել են տիեզերալուսանկարահանման, օդալուսանկարահանման և վերգետնյա հանութագրման եղանակով, որոնց համար որպես ելակետային հիմք են հանդիսացել պետական գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները, ինչպես նաև արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծված գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները: Բացի դրանից՝ մենզուլային և տախեոմետրային եղանակով ստեղծված քարտեզների և օդատիեզերալուսանկարահանման եղանակով ստեղծված քարտեզների միջև ևս կան որոշ շեղումներ: Դրանք հիմնականում լինում են տեղանքի իրադրության կորագիծ տարրերի հանութագրման ժամանակ, այսինքն նկարների վրա ճիշտ պատկերված են լինում իրադրության կորագիծ և ոչ ուղղագիծ տարրերը, իսկ այդպիսի մանրամասնությամբ գործիքային եղանակով հնարավոր չէ հանութագրել:
88. «Վարչատարածքային բաժանման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների համաձայն 2002 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի, նախկին հողօգտագործման իրավունքի պետական ակտերի, կադաստրային և տեղագրական քարտեզների հիման վրա ճշգրտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղական և քաղաքային համայնքների վարչական սահմանները, որոնք ըստ սահմանագծերի նկարագրությունների տեղադրվել են 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:
89. Նշված սահմանների սահմանագծերի նկարագրություններն արդեն իսկ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:
90. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի N 1873-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին» հայեցակարգի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկման աշխատանքները:
91. Մինչև այժմ իրականացվել են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերի տեղանքում (բնության մեջ) սահմանված նմուշի սահմանանիշերով վարչական սահմանների սահմանագծերի հանգուցային և բնորոշ կետերի ամրացման ու դրանց կապակցման աշխատանքները WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցին, ինչպես նաև համայնքների վարչական տարածքների տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի համադրման աշխատանքները:
2. Ծրագրի իրականացման նպատակը
92. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզերի համայնքների վարչական սահմանների ամրացումից հետո Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով փոխվել են (Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության 06.10.09 թ. N ՀՕ-190-Ն և 24.06.10 թ. N ՀՕ-114-Ն) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 61, Արարատի` 27, Արմավիրի` 14 համայնքների վարչական սահմանները, որոնց սահմանները բնության մեջ ամրացված չեն:
93. Տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա հնարավոր չէր կատարել տեղագրական և կադաստրային քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ համադրել, որի արդյունքում ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք հետևանք են նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում այդ երկու քարտեզներում առկա տվյալները համադրել:
94. Ներկայացվող ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշման համաձայն WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով 2015 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Հայաստանի Հանրապետության Արարատի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզերի համայնքների վարչական տարածքների համար իրականացնել տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում՝ հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը, քարտեզները, իսկ այն խոշոր քաղաքները, որոնք ունեն 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր` հիմք ընդունել այդ հատակագծերը:
95. Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված քարտեզագրագեոդեզիական նյութերի հիման վրա հետագայում հնարավոր կլինի իրավական ձևակերպում ստացած համայնքների վարչական սահմանների սահմանագծի հանգուցային կետերն ամրացնել բնության մեջ, ինչը թույլ կտա համայնքներին ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով և ուրվագծերով, որը հնարավորություն կտա ցանկացած պահին վերականգնել ոչնչացված սահմանասյան գտնվելու տեղը:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
96. Ծրագրի իրականացման նպատակով հիմնականում ուշադրություն է դարձվելու տեղագրական և կադաստրային քարտեզներում ու հատակագծերում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շենք, շինություն, պարիսպ և այլն):
97. Եթե փոփոխություններն իրենց հետ բերում են ռելիեֆի որոշակի փոփոխության, ապա այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել քարտեզներում ռելիեֆը հորիզոնականներով արտահայտելու առանձնահատկությունը և դրանք ճիշտ պատկերելու համար տեղանքում կարող է առաջանալ լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն:
98. Տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև կադաստրային քարտեզների, հատակագծերի և համայնքների վարչական սահմանների սահմանագծի համադրման ժամանակ:
99. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է`
1) աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծերի կազմում (ըստ մարզերի).
2) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում և դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղում.
3) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների դաշտային հանութագրում (ընդհանուր տարածքի մակերեսի մինչև 2%-ի չափով).
4) համայնքների վարչական սահմանների սահմանագծերի հանութային և շրջադարձային կետերի կոորդինատների վերահաշվարկում և կատալոգների կազմում:
4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
100. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով կունենանք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշման պահանջների համաձայն ստեղծված Հայաստանի Հանրապետության Արագածոտն` 61, Հայաստանի Հանրապետության Արարատ` 27, Հայաստանի Հանրապետության Արմավիր` 14 մարզերի համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
101. Ներկայացվող ծրագրի շրջանակներում 2015 թվականին նախատեսվող աշխատանքների նախահաշիվը և ժամանակացույցը՝ ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, տրված են N 8 աղյուսակում:
Աղյուսակ N 8
Ժամանակացույց
2015 թվականին WGS - 84 համակարգում միասնական հիմքի ստեղծման աշխատանքների
(ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի մարզերի)
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափման միավորը |
Ծա-վալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
1-ին եռամսյակ |
1-ին կիսամյակ |
9 ամիս |
Տարի | ||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծա-վալը |
գումարը |
ծավալը |
գու-մարը | ||||||
1. |
Տեխնիկական նախագծի կազմում (լրացում) |
նախագիծ |
3 |
23833.3 |
71.5 |
3 |
71.5 |
3 |
71.5 |
3 |
71.5 |
3 |
71.5 |
2. |
Դաշտային դիտարկումների հիման վրա շրջադարձային կետերի որոշում, նշահարում, ուրվագծերի կազմում, կոորդինատների որոշում |
սահմա-նանիշ |
2787 |
14646.1 |
40818.6 |
1787 |
26172.5 |
2787 |
40818.6 |
2787 |
40818.6 | ||
3. |
Սահմանանիշերի դաշտային դիտարկումների արդյունքների մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում և կատալոգների կազմում |
սահմա-նանիշ |
2787 |
1430.7 |
3987.4 |
1787 |
2556.7 |
2787 |
3987.4 |
2787 |
3987.4 | ||
4. |
Կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների քարտեզների համադրում (Արագածոտն` 61, Արարատ` 27, Արմավիր` 14) |
համայնք |
102 |
119614 |
12200.6 |
50 |
5980.7 |
102 |
12200.6 |
102 |
12200.6 | ||
5. |
Տեխնիկական հաշվետվության կազմում |
հաշվետ. |
3 |
37133 |
111.4 |
3 |
111.4 | ||||||
Ընդամենը |
57189.5 |
71.5 |
34781.4 |
57078.1 |
57189.5 |
IX. ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՀԵՆԱՆԻՇԵՐԻ ԵՎ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՎ ԹԱՐՄԱՑՈՒՄ
1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
102. Պետական բարձունքային նիվելիրային ցանցն իրենից ներկայացնում է Երկրի մակերևույթին տեղադրված հենանիշերի և դրոշմանիշերի մի ամբողջություն: Այն հանդիսանում է գեոդեզիական բարձունքային համակարգի ֆիզիկական իրականացում:
103. Բարձունքային ցանցի հիմնական նշանակությունը Հայաստանի Հանրապետության տարածքում նիվելիրային հենանիշերի բարձրությունների ճշտության առավելագույն բարձր մակարդակի վրա պահելը և երկրի տնտեսության գեոդեզիական բարձունքային ապահովման ամբողջ համակարգի արդյունավետ զարգացման լավագույն պայմանների ստեղծումն է: Բարձունքային ցանցի հենանիշերի և դրոշմանիշերի կառուցման ժամանակ օգտագործվում են դրա ստեղծման պահին գեոդեզիական չափումների առավելագույն ճշգրիտ ձևեր:
104. Բարձունքային ցանցը բաժանվում է I-IV նիվելիրային դասերի:
105. Ելնելով նշվածից՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական բարձունքային համակարգում ստեղծված նիվելիրային ցանցի հենանիշերի և դրոշմանիշերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքները:
2. Ծրագրի իրականացման նպատակը
106. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բարձունքային գեոդեզիական համակարգում ստեղծված նիվելիրային ցանցերի հենանիշերի և դրոշմանիշերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքների իրականացում:
107. Բարձունքային ցանցի կետերը մեծ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքի երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի ուսումնասիրման, քվազիգեոիդի մոդելի պարամետրերի ճշգրտման, պաշտպանական նպատակների և տնտեսության զարգացման համար, տարբեր մասշտաբների տեղագրական քարտեզների հատակագծերի ստեղծման, համայնքների սահմանների ամրացման և դիտարկման, ինչպես նաև տարբեր տեսակի գեոդեզիական և հանութագրման աշխատանքների իրականացման գործում:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
108. Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է իրականացնել երկրաչափական նիվելիրացմամբ ստեղծված պետական բարձունքային ցանցի հենանիշերի և դրոշմանիշերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքներ:
109. Նախատեսվող հիմնական աշխատանքներն են`
1) հենանիշերի և դրոշմանիշերի գրասենյակային ուսումնասիրում.
2) հենանիշերի և դրոշմանիշերի դաշտային ուսումնասիրում.
3) հենանիշերի և դրոշմանիշերի արտաքին տեսքի վերականգնում (նախկինում ներկված հենանիշերի հիմնակետերի մաշված մասերի ներկում), կոորդինատավորում 1 մետրի ճշտությամբ.
4) ոչնչացված կամ շեղված հենանիշերի և դրոշմանիշերի ակտերի կազմում.
5) ոչնչացված կամ շեղված հենանիշերի և դրոշմանիշերի քարտերի և բացատրագրերի կազմում.
6) պետական գեոդեզիական բարձունքային ցանցի հենանիշերի և դրոշմանիշերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքների իրականացման համար 1:100 000 մասշտաբի քարտեզներից ստեղծված սխեմաների վրա նիվելիրային ցանցի բոլոր կետերն իրենց ընթացքներով անցկացնելու անհրաժեշտություն:
4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
110. Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ Պետական գեոդեզիական բարձունքային համակարգում նիվելիրային գեոդեզիական ցանցի հենանիշերի և դրոշմանիշերի ուսումնասիրված կետեր:
111. Նշված ցանցերի կետերը կծառայեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման, քաղաքաշինության, բնության պահպանության, հանքավայրերի շահագործման, կադաստրի, հողերի ծրաչափության, հողաշինարարության հետ կապված, ինչպես նաև պաշտպանական նպատակների համար կիրառվող գեոդեզիական աշխատանքների կատարմանը:
112. Իրականացվող աշխատանքների ծավալները հետևյալն են` 936 հենանիշ և դրոշմանիշ:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
113. 2015 թվականին նախատեսվող Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բարձունքային ցանցի հենանիշերի և դրոշմանիշերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքների ժամանակացույցը՝ ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, տրված է N 9 աղյուսակում:
Աղյուսակ N 9
Ժամանակացույց
2015 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում Պետական բարձունքային ցանցի հենանիշերի և դրոշմանիշերի ուսումնասիրման և թարմացման աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափման միավորը |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ.դրամ) |
1-ին եռամսյակ |
1-ին կիսամյակ |
9 ամիս |
Տարի | ||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||||
1. |
Հենանիշերի և դրոշմանիշերի գրասենյակային ուսումնասիրում |
հենանիշ |
936 |
1712.3 |
1602.7 |
936 |
1602.7 |
936 |
1602.7 |
936 |
1602.7 |
936 |
1602.7 |
2. |
ՊԳԲՑ հենանիշերի և դրոշմանիշերի դաշտային ուսումնասիրում |
հենանիշ |
936 |
25064 |
23459.9 |
50 |
1253.2 |
400 |
10025.6 |
750 |
18798.0 |
936 |
23459.9 |
3. |
ՊԳԲՑ հենանիշերի և դրոշմանիշերի արտաքին տեսքի վերականգնում |
հենանիշ |
468 |
14326.2 |
6704.6 |
25 |
358.2 |
200 |
2865.2 |
375 |
5372.3 |
468 |
6704.6 |
4. |
Ոչնչացված կողմնորոշիչների դեպքում հենանիշերի և դրոշմանիշերի կոորդինատավորում |
հենանիշ |
281 |
26992 |
7584.8 |
15 |
404.8 |
130 |
3239.0 |
235 |
6073.2 |
281 |
7584.8 |
5. |
Ոչնչացված կամ շեղված ՊԳԲՑ հենանիշերի և դրոշմանիշերի ակտերի կազմում |
հենանիշ |
281 |
5851.3 |
1644.2 |
281.0 |
1644.2 | ||||||
6. |
Ոչնչացված կամ շեղված ՊԳԲՑ հենանիշերի և դրոշմանիշերի քարտերի և բացատրագրերի ստեղծում |
հենանիշ |
281 |
950 |
267.0 |
281.0 |
267.0 | ||||||
Ընդամենը |
41263.2 |
3618.9 |
17732.5 |
31846.2 |
41263.2 |
X. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
114. Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2004 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):
115. Առաջին տարիներին կադաստրային քարտեզներն ստեղծվում և պահպանվում էին ավանդական թղթային տարբերակով, որը ժամանակի ընթացքում դեֆորմացվելով տալիս էր էական սխալներ և անճշտություններ: Մի շարք համայնքներում դա արդեն առաջացնում է լուրջ խնդիրներ կապված գույքի տեղադիրքի և չափերի հետ:
2. Ծրագրի իրականացման նպատակը
116. Ներկայացվող ծրագրի հիմնական նպատակը վերջին տարիներին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ որոշ համայնքների կադաստրային քարտեզներում հայտնաբերված անճշտությունների և սխալների վերացումն է:
117. Քանի որ հիմնականում թվային տեղագրական քարտեզներն ստեղծվել են Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտելուց հետո տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, այդ իսկ պատճառով նախկինում էլեկտրոնային եղանակով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ համադրել, որի արդյունքում ի հայտ են գալիս գրեթե բոլոր շեղումները, որոնք հետևանք են վերը նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում այդ երկու քարտեզներում առկա տվյալները համադրել: Օրինակ, քանի որ հողամասերի իրավական սահմաններն արտահայտվում են կադաստրային քարտեզներում, իսկ տարբեր տեսակի նախագծերը և գլխավոր հատակագծերը կազմվում են տեղագրական քարտեզների հիմքի վրա, ապա անհրաժեշտ է, որ այդ երկու քարտեզները միմյանց հետ լինեն համատեղելի:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
118. Սույն ծրագրով նախատեսվում է կատարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան, Հանքավան, Նուռնուս, Գեղարդ, Ջրաբեր և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արփունք, Ծովինար, Ծակքար, Տորֆավան, Փ. Մասրիկ համայնքների հանութագրման աշխատանքներ, այդ թվում` դաշտային չափագրում և գեոդեզիական կետերին կապակցում, չափագրման արդյունքների կամերալ մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգների կազմում, տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի համադրում՝ հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը, քարտեզները:
4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
119. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կունենանք Հայաստանի Հանրապետության 2 մարզերի 10 համայնքների թարմացված և ուղղված կադաստրային քարտեզներ:
5. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
120. 2015 թվականին նախատեսվող Հայաստանի Հանրապետության 10 համայնքների կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքների ժամանակացույցը՝ ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների, տրված է N 10 աղյուսակում:
Աղյուսակ N 10
Ժամանակացույց
2015 թվականին Հայաստանի Հանրապետության 10 համայնքների կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքների
NN |
Աշխատանքի անվանումը |
Չափման միավորը |
Ծավալը |
Միավորի արժեքը (դրամ) |
Գումարը (հազ. դրամ) |
1-ին եռամսյակ |
1-ին կիսամյակ |
9 ամիս |
Տարի | ||||
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը |
ծավալը |
գումարը | ||||||
ՀՀ Կոտայքի մարզ |
|||||||||||||
1. |
Պռոշյան |
հա |
2176.4 |
3513.23 |
7646.2 |
1600.0 |
5621.2 |
2176.4 |
7646.2 |
2176.4 |
7646.2 |
2176.4 |
7646.2 |
2. |
Հանքավան |
հա |
8141.0 |
3513.23 |
28601.2 |
800.0 |
2810.5 |
4470.5 |
15705.9 |
8141.0 |
28601.2 |
8141.0 |
28601.2 |
3. |
Նուռնուս |
հա |
1457.0 |
3513.23 |
5118.8 |
1257.0 |
4416.1 |
1457.0 |
5118.8 |
1457.0 |
5118.8 | ||
4. |
Գեղարդ |
հա |
3761.0 |
3513.23 |
13213.3 |
1360.0 |
4778.0 |
3761.0 |
13213.3 | ||||
5. |
Ջրաբեր |
հա |
613.0 |
3513.23 |
2153.6 |
613.0 |
2153.6 |
613.0 |
2153.6 | ||||
ՀՀ Գեղարքունիքի մարզ |
|||||||||||||
6. |
Արփունք |
հա |
3107.25 |
3513.23 |
10916.5 |
1300.0 |
4567.2 |
3107.25 |
10916.5 |
3107.25 |
10916.5 |
3107.25 |
10916.5 |
7. |
Ծովինար |
հա |
6341.13 |
3513.23 |
22277.8 |
2641.13 |
9278.9 |
5341.13 |
18764.6 |
6341.13 |
22277.8 | ||
8. |
Ծակքար |
հա |
3849.0 |
3513.23 |
13522.4 |
1250.0 |
4391.5 |
3849.0 |
13522.4 |
3849.0 |
13522.4 | ||
9. |
Տորֆավան |
հա |
710.37 |
3513.23 |
2495.7 |
710.37 |
2495.7 | ||||||
10. |
Փ.Մասրիկ |
հա |
1836.13 |
3513.23 |
6450.7 |
500.0 |
1756.6 |
1836.13 |
6450.7 | ||||
Ընդամենը |
31992.28 |
112396.2 |
12998.9 |
52355.1 |
93257.9 |
112396.2 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|