ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2015 թվականի N 372-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 199-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմինը» բառերով.
2) որոշման 1-ին կետով սահմանված կարգի`
ա. 4.1-ին կետի 1-ին ենթակետը «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «կամ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերով, իսկ 4.1-ին կետի 2-րդ ենթակետը «մաքսային հայտարարագրում» բառերից հետո` «կամ ներմուծման հարկային հայտարարագրում» բառերով,
բ. 5-րդ կետը «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «կամ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերով, իսկ «, օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, հարկային մարմին է ներկայացնում գույքի ձեռքբերման մասով ստացված հարկային հաշվի (հաշիվների) մասին տեղեկություններ» բառերը փոխարինել «հարկային մարմին է ներկայացնում գույքի ձեռքբերման մասով ստացված հարկային հաշվի (հաշիվների) պատճենը» բառերով,
գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«6. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունեցող ֆիզիկական անձի կողմից իրականացված` ապրանքի մատակարարում համարվող գործարքի գծով հարկային հաշիվ կարող է դուրս գրվել օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|