Գլխավոր տեղեկություն
Номер
N 1638-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.04.2015-11.03.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.06/47(222) Հոդ.1108
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2002
Дата вступления в силу
07.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1638-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական հիմնարկը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել որ՝

ա) «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

բնակչության էկոլոգիական դաստիարակության և կրթության, ինչպես նաև բնապահպանական քարոզչության իրականացմանը նպաստելը,

Հայաստանի Հանրապետության բնության վերաբերյալ ցուցադրական նյութերի համալրումը, հաշվառումը, ուսումնասիրումը, պահպանումը և թանգարանային ցուցադրման եղանակով հանրությանը ներկայացնելը,

թանգարանային առարկաների ուսումնասիրությունը և գիտական անձնագրավորումը,

թանգարանի մշտական և ժամանակավոր պահպանությանը հանձնված նմուշների, թանգարանային այլ ցուցանմուշների հաշվառումն ու պահպանումը,

թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների մշտական ու ժամանակավոր հանրային ցուցադրումը.

բ) «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 2723111.0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի.

գ) «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է 1495713.6 դրամ հաշվեկշռային արժեքով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ղուկասավանի վարչական շենքը:

3. Թույլատրել «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) կազմակերպություններում կենդանի անկյունների և միկրոթանգարանների գեղարվեստական ձևավորումներ,

բ) թանգարանին կից սիրողական ակումբների (զարդաձկների, դեկորատիվ թռչունների), ցուցահանդեսների կազմակերպում,

գ) Հայաստանի Հանրապետության սակավաքանակ վայրի կենդանիների բազմացում՝ բնություն վերադարձնելու նպատակով,

դ) թանգարանային ցուցադրությունների նպատակով դեկորատիվ բույսերի աճեցում, հերբարային նյութերի մշակում:

ե) վճարովի գիտամասսայական միջոցառումների (ցուցահանդեսներ, երեկոներ, շնորհանդեսներ, թեմատիկ դասախոսություններ և այլն) կազմակերպում,

զ) թանգարանի հավաքածուների ցուցադրման հետ կապված ծառայությունների մատուցում,

է) բնապահպանական թեմաներով հուշանվերների պատրաստում, ցուցահանդես-վաճառքների կազմակերպում և իրացում,

ը) ցուցահանդեսների, գրադարանի և ֆոնդային արխիվային նյութերի հիման վրա տեղեկատվության և խորհրդատվության վճարովի ծառայությունների մատուցում,

թ) բնապահպանական թեմաներով բուկլետների և այլ տեղեկատվական նյութերի պատրաստում և հրապարակում (հրատարակում:):

(3-րդ կետը լրաց. 02.04.15 N 344-Ն)

4. «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ստեղծման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

5. «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետի համաձայն:

6. Մինչև վերակազմակերպումը՝ «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) սահմանված կարգով ապահովել «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 21
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1638-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Ձեռքբերման տարեթիվը

Քանակը (հատ)

Ընդհանուր արժեքը (դրամ)

1

2

3

4

5

1.

Կինոնկարահանման ապարատ «Կիև-60»

1961

1

13849,2

2.

Կինոնկարահանման ապարատ «Ուկրաինա-16-4»

1956

1

8201,8

3.

Ֆոտոապարատ «Սալյուտ»

1972

1

9232,8

4.

Դիապրոյեկտոր «ԼԵԾԻ-60»

1974

1

5632,01

5.

Միկրոֆոտ «5-ԴՕ»

1973

1

3993,19

6.

Ֆոտոապարատ «Կիև-15»

1975

1

9117,39

7.

Ֆոտոօբյեկտիվ՝ փոքր

1970

1

5539,68

8.

Ֆոտոօբյեկտիվ՝ մեծ

1970

1

6001,32

9.

Դիապրոյեկտոր «ԼԵԾԻ»

1987

2

8540,34

10.

Ֆոտոմեծացնող ապարատ «Բ-2»

1987

1

16619,04

11.

Ֆոտոօբյեկտիվ «ՄԻՈ-20»

1987

1

5770,5

12.

Ֆոտոօբյեկտիվ «Յուպիտեր –366»

1987

2

14772,48

13.

Ֆոտոապարատ «Կիև-60-տի»

1988

1

15926,58

14.

Ֆոտոապարատ «Զենիթ-ԵՏ»

1988

1

3116,07

15.

Ֆոտոօբյեկտիվ «ՄՍ-3Մ-500»

1989

1

4616,4

16.

Կինոխցիկ «Կիև-16»

1961

2

24928,56

17.

Հեռուստացույց «Իվերիա - 1Ն-208»

1988

1

15349,53

18.

Ռադիոընդունիչ

1992

1

13202,9

19.

Մագնիտոֆոն «Էլեկտրոն-323»

1982

1

3923,94

20.

Մագնիտոֆոն «Էլեկտրոն-301»

1987

1

5528,14

21.

Մագնիտոֆոն «Վեսնա»

1987

2

9925,26

22.

Մագնիտոֆոն «Կոմետա»

1987

2

22066,4

23.

Մագնիտոֆոն «Սնեժ-204»

1988

1

13225,99

24.

Տեսաձայնագրիչ

1988

1

115410,0

25.

Հաստոց «ԿՍՄ»

1987

1

39854,92

26.

Կոնդիցիոներ «ԲԿ-2000»

1988

3

27185,97

27.

Էլեկտրական հաշվիչ մեքենա

1992

2

11391,74

28.

Գրամեքենա «Ուկրաինա»

1975

1

34566,83

29.

Գրամեքենա «Յադրան»

1986

1

57448,79

30.

Գրամեքենա «Արտեկ»

1988

1

13278,31

31.

Անգլերեն լեզվի ուսուցման կաբինետ

1989

1

16281,27

32.

Էլեկտրագեներատոր «ԱԴ-30»

1992

1

129703,14

33.

Ավտոմեքենա «ԻԺ-2715» 48-96

1989

1

72744,86

34.

Սառնարան «Մինսկ»

1978

1

7732,47

35.

Սառնարան «Արագած»

1978

1

6347,55

36.

Սառնարան «Սնեժինկա»

1986

1

6924,0

37.

Էլեկտրասալիկ «Էլեկտրոն»

1987

1

3462,3

38.

Էլեկտրական շաղափիչ

1957

1

3069,91

39.

Մեխանիկական սղոց «Դրուժբա»

1988

1

8078,75

40.

Ներքին հեռախոսի ապարատ

1982

1

11133,22

41.

Ներքին հեռախոսի ապարատ «ԴԽ-100»

1991

1

11391,74

42.

Օդամղիչ «912-1տ»

1986

1

5178,06

43.

Էլեկտրական կալորիֆեր

1990

2

12945,92

44.

Տնտեսական սրսկիչ

1989

1

5178,06

45.

Էլեկտրական չորանոց «Էռա»

1992

2

8803,48

46.

Պահարան՝ 4-տեղանոց

1959

5

88077,05

47.

Պահարան՝ 3-դռնանի

1950

9

113452,65

48.

Մետաղյա պահարան

1952

1

19916,69

49.

Գրքերի պահարան՝ 6-տեղանի

1960

2

23015,84

50.

Գրասեղան՝ 2-դռնանի

1960

9

123285,6

51.

Գրականություն

1900

954

61334,0

52.

Ֆիննական տնակ՝ փայտից (Ղուկասավան)

1982

1

87653,9

53.

Դիզվառելանյութի բաք՝ 2.5 տոննա (Ղուկասավան)

1982

1

8851,95

54.

Դիզվառելանյութի բաք՝ 5 տոննա
(Ղուկասավան)

1982

1

13278,35

55.

Գորգ՝ մաշված

1974

1

19916,69

56.

Ջերմոց N 1

1983

1

327294,0

57.

Ջերմոց N 2

1988

1

778050,0

58.

Ցանցապատ տարածք (վոլեր) N 1

1983

1

55175,0

59.

Ցանցապատ տարածք (վոլեր) N 2

1983

1

49457,0

60.

Ջրավազան

1983

1

104436,0

 

Ընդամենը

 

 

2723111,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան