Գլխավոր տեղեկություն
Номер
N 95-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2015
Дата вступления в силу
17.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2015 թվականի N 95-Ա

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1540 ԲԱՆԱՁԵՎԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1540 բանաձևի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային գործողությունների 2015-2020 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 5-ի N 95-Ա որոշման

 

2 0 1 5 - 2 0 2 0   Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի   Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒ Ն ՄԻԱՎՈՐՎԱ Ծ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԽՈՐՀՐԴԻ 1540 ԲԱՆԱՁԵՎԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

2004 թվականի ապրիլի 28-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կանոնադրության 4-րդ գլխի համաձայն անվտանգության խորհրդի (ԱԽ) կողմից 4956-րդ հանդիպման ժամանակ միաձայն ընդունված ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը նպատակաուղղված է հստակ քրեականացման միջոցով կանխարգելել և զսպել զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների, նյութերի, սարքավորումների և տեխնոլոգիաների մշակումը, ձեռքբերումը, ապօրինի շրջանառությունը կամ օգտագործումը պետական և չարտոնված դերակատարներին և պետական և չարտոնված դերակատարներից:

Բանաձևի բացառիկությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս արծարծում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են համապարփակ ազգային արտահանման հսկողությունը և սահմանային վերահսկողությունը, կառավարության և արտադրողի միջև հարաբերությունները, միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների ներդրումն ազգային օրենսդրությունում, ինչպես նաև ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը:

1540 կոմիտեն ստեղծվել է ՄԱԿ-ի անդամների շրջանում բանաձևի կիրարկմանն աջակցելու առաքելությամբ: Կոմիտեի մանդատը միաձայն երկարաձգվել է ՄԱԿ ԱԽ 1673 բանաձևի հիման վրա, որը նաև արձանագրեց ստանձնած պարտավորությունների հարգման գաղափարը: Կոմիտեի լիազորություններն այնուհետ երկարաձգվել են ՄԱԿ ԱԽ 1810 և 1977 (2012) բանաձևերով: Արդյունքում, 1540 կոմիտեի գործունեությունը երկարաձգվեց 10 տարով: Կոմիտեն բանաձևին միացած երկրներին պարտավորեցնում է պարբերաբար զեկույցներ ներկայացնել: Հայաստանի Հանրապետությունը, որպես 1540 բանաձևին միացած պետություն, գիտակցում է դրա կիրարկման միջազգային ջանքերը համակարգելու առումով 1540 կոմիտեի կենտրոնական դերը և հանձն է առնում`

● չաջակցել չարտոնված դերակատարներին զարգացնել, տիրապետել, արտադրել, ունենալ, փոխադրել, փոխանցել կամ օգտագործել միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքեր և դրանց փոխադրման միջոցներ,

● ընդունել և պարտադրել այնպիսի արդյունավետ օրենքներ, որոնք կարգելեն ցանկացած չարտոնված դերակատարի՝ հատկապես ահաբեկչական նպատակներով, արտադրել, տիրապետել, ունենալ, զարգացնել, փոխադրել, փոխանցել կամ օգտագործել միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքեր և դրանց փոխադրման միջոցներ,

● համապատասխան և արդյունավետ միջոցներ իրականացնել միջուկային նյութերի հսկողության, հաշվառման և պաշտպանության (ֆիզիկական անվտանգություն) համար,

● վարել արդյունավետ սահմանային և համապարփակ ազգային արտահանման վերահսկում,

● օգտագործել համապատասխան վերահսկման ցանկ,

● միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները ներառել ՀՀ օրենսդրական ակտերում,

● համապատասխան միջոցներ ձեռնարկել աշխատելու համար արտադրողների և հասարակության հետ,

● ներգրավվել չտարածման շուրջ տարվող համագործակցության և երկխոսության մեջ,

● համագործակցային բնույթի գործողություններ իրականացնել կանխելու համար զանգվածային ոչնչացման զենքի բաղադրիչների ապօրինի շրջանառությունը։

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

 Հայաստանը մեծապես կարևորում է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) չտարածման մասին բոլոր պայմանագրերի և ռեժիմների համապարփակ և արդյունավետ կատարումը: Առկա է ԶՈԶ տարածումը կանխարգելող իրավական ակտերի լայն շրջանակ` միաժամանակ միջազգային և ազգային մակարդակներում: ԶՈԶ տարածումը կանխարգելող իրավական համակարգի սյուներն են հանդիսանում՝

● «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագիր՝ վավերացվել է 1993 թվականին,

● «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիա՝ ուժի մեջ է մտել 1997 թվականի ապրիլի 29-ին,

● «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիա՝ ուժի մեջ է մտել 1994 թվականի հունիսի 7-ին,

● «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիա՝ ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 23-ին: 2013 թվականի մարտի 18-ին Հայաստանը վավերացրել է կոնվենցիայի 2005 թվականի լրացումը,

● «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին» պայմանագիր՝ ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 12-ին,

● «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիա՝ ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին,

● «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիա՝ ուժի մեջ է մտել 1998 թվականի դեկտեմբերի 20-ին,

● «Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիա՝ ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլի 15-ին,

● Հաագայի վարքի կանոնակարգ՝ ստորագրվել է 2004 թվականին,

● «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիա՝ ուժի մեջ է մտել 2013 թվականի օգոստոսի 20-ին,

● Միջազգային առողջապահական կանոններ՝ ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի 15-ին:

 

ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

 

Հայաստանը դեռևս չի անդամակցում այնպիսի միջազգային վերահսկման ռեժիմների, ինչպիսիք են հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմը, միջուկային մատակարարների խումբը, Ցանգերի կոմիտեն և ավստրալիական խումբը: Այնուամենայնիվ, երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկման միջազգային չափանիշներին շարունակական մոտարկման արդյունքում, Հայաստանը 2012 թվականին պաշտոնապես դիմեց անդամակցելու Վասենաարի համաձայնությանը:

Միևնույն ժամանակ, արդեն մի քանի տարի է ինչ Վասենաարի համաձայնության ցանկը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 13-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման համար:

 

ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Միջուկային ոլորտ

 

1993 թվականից Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ): Որպես խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործող երկիր` Հայաստանն ընդունում է այն կենտրոնական դերը, որը ԱԷՄԳ պետք է ունենա միջուկային զենքի չտարածման գործում և սերտորեն աշխատում է նշված կազմակերպության հետ:

Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի հետ կապված Երաշխիքների կիրառման մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև ստորագրվել է 1993 թվականի սեպտեմբերի 23-ին և ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 5-ին: 1997 թվականի սեպտեմբերի 29-ին ստորագրվեց նաև կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը, որն ուժի մեջ մտավ 2004 թվականի հունիսի 28-ին: ԱԷՄԳ-ն իրականացնում է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) միջուկային նյութերի շուրջօրյա վերահսկողությունը:

Վերջին տարիներին Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման մի շարք միջոցառումներ են իրականացվել և շարունակում են իրականացվել Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և Ատմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով ԱԷՄԳ դիտարկման առաքելությունների և փորձագետների առաջարկությունները: ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների ընդհանուր արժեքը 1995 թվականից մինչև այսօր կազմել է 160 մլն ԱՄՆ-ի դոլար:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի N 573 որոշմամբ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողություն սահմանելու նպատակով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը: Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, վարչությունը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի:

Կոմիտեն համակարգում է ԱԷՄԳ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերը, ինչպես նաև հանդիսանում է ԱԷՄԳ` ռադիոակտիվ աղբյուրների անվտանգության և պահպանության վարքագծի կանոնների պատասխանատու մարմինը:

2013 թվականի մարտի 18-ին Հայաստանը վավերացրել է «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի 2005 թվականի լրացումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 985-Ա որոշման համաձայն 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների իրականացման համար իրավասու մարմիններ են նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն՝ իրենց իրավասությունների շրջանակներում:

2013 թվականի մարտի 21-ին Հայաստանը վավերացրել է «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2013 թվականի օգոստոսի 20-ին:

2013 թվականի սեպտեմբերի 30-ին մի շարք լրացումներ են կատարվել 1999 թվականի մարտի 25-ին ստորագրված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում: Օրենքը կարգավորում է միջուկային նյութերի պետական հաշվառման ու վերահսկման, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն ներկայացվող հաշվետվությունների ու տեղեկությունների հետ կապված խնդիրները:

Ներկայումս, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանությանը վերաբերող կառավարության որոշման նախագիծը գտնվում է մշակման փուլում, որը սահմանված կարգով հաստատվելուց հետո կկարգավորի ռադիոակտիվ նյութերի պետական գրանցման և վերահսկման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակության շրջանակներում իրագործվում է Ռադիոակտիվ թափոնների և աշխատած վառելիքի կառավարման ռազմավարության զարգացման ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2015 թվականին:

 

Քիմիական ոլորտ

 

«Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիան զանգվածային զենքի չտարածման և զինաթափման շրջանակի կարևոր բաղադրիչն է: Դրա դրույթների ամբողջական և լիակատար իրականացումը պետք է երաշխավորված լինի:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, 2011 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով (ազգային մարմին)՝ «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով:

2014 թվականի մայիսի 6-8-ը Հայաստանը հյուրընկալեց Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային խմբի երկրների 12-րդ տարածաշրջանային հանդիպումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի N 861-Ն որոշումը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը և հաստատում է քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները: ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ին N 1179-Ն որոշման մեջ կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում տրվեց քիմիական զենքի, թունավոր քիմիկատների և դրանց պրեկուրսորների սահմանումը:

2013 թվականին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է ներկայացրել «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Նշված օրենքի ընդունումը կարևոր է, քանի որ ներկայումս բացակայում է քիմիական նյութերի անվտանգ օգտագործումն ապահովող իրավական հիմքը: Նոր օրենքը կսահմանի քիմիական նյութերի դասակարգումը, դրանց պետական գրանցումը, օրինական հիմք կստեղծի քիմիական նյութերի անվտանգ փոխանցման համար՝ պաշտպանելու համար մարդու կյանքը և առողջությունը, սպառողների շահերը, պահպանելու համար շրջակա միջավայրը, կենդանական և բուսական աշխարհը քիմիական նյութերից առաջացող վտանգներից:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տվյալների համաձայն վերահսկվող քիմիական նյութերի ապօրինի շրջանառության, ներմուծման, արտահանման կամ վերաարտահանման դեպքեր չեն գրանցվել:

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում իրականացվել է լայնածավալ քիմիական արտադրություն, հանձինս՝ «Նաիրիտ» և Կիրովականի (ներկա Վանաձոր) քիմիական գործարանների:

Քիմիական օբյեկտների ֆիզիկական պաշտպանության, քիմիական թափոնների կառավարման, փոխադրման պահանջների ապահովման նպատակով կառավարության մի շարք որոշումներ են ընդունվել:

 

Կենսաբանական ոլորտ

 

Հայաստանը մեծապես կարևորում է «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի հետագա ամրապնդումը և դրա դրույթների ամբողջական իրագործումը՝ այն որակելով որպես զանգվածային ոչնչացման զենքի չտարածման նպատակների կենսական գործիք:

Հայաստանում կոնվենցիայի դրույթներն իրականացվում են համապատասխան օրենսդրության ընդունմամբ: Որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ, այդ գործողությունները համաձայնեցվում են միջազգային առողջապահական կանոնների հետ:

Առկա խնդիրներն են մասնագիտացված լաբորատորիաների, լաբորատոր հետազոտությունների միասնական մեթոդոլոգիաների, պարտադիր հետազոտությունների ստանդարտների և լաբորատոր ցանցի բացակայությունը: Հայաստանն ունի չհամակարգված լաբորատոր համակարգ՝ մասնավոր և հանրային առողջապահական լաբորատորիաներ, որոնք դեռ ընդգրկված չեն ընդհանուր ցանցում: Նպատակն է համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ճանապարհով զարգացնել և ամրապնդել լաբորատոր կարողությունները:

Միջազգային առողջապահական կանոնների պահանջների կատարումը շարունակական գործընթաց է և պահանջում է անընդմեջ գործողությունների իրականացում: Հայաստանի Հանրապետությունը միջազգային առողջապահական կանոններով նախատեսված բոլոր կարողությունները ձևավորել է՝ բացառությամբ լաբորատոր կարողությունների, որի ձևավորման նպատակով երկամյա երկարաձգում էր խնդրել ԱՀԿ-ից: Ներկայումս նպատակային գործունեություն է ծավալվում միջազգային պահանջներին համապատասխան համընդհանուր լաբորատոր ցանց ստեղծելու, ռեֆերանս լաբորատոր կենտրոնը հագեցնելու և ցանցի ներսում համագործակցության մեխանիզմները ձևավորելու ուղղությամբ:

ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում, Ատլանտայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ, աջակցում է Հայաստանի Հանրապետությանը հիմնելու համընդհանուր լաբորատոր ցանց` միջազգային պահանջներին համապատասխան լաբորատոր կարողություններով:

ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1913-Ն որոշումը սահմանում է վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հաղթահարման նպատակով 2012-2016 թվականների համար իրականացվելիք ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկը:

 «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի 6-րդ վերանայման համաժողովի կողմից 2006 թվականին ընդունված որոշման համաձայն 2014 թվականի ապրիլին Հայաստանը ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով գրասենյակի ժնևյան մասնաճյուղի՝ կոնվենցիայի կատարման աջակցման բաժնին է ներկայացրել փոխվստահության ամրապնդման միջոցները:

 

Արտահանման վերահսկում

 

ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին վերանայել է իր օրենսդրությունը և գործառնությունները երկակի և ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման և սահմանային հսկողության ոլորտում:

2009 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրել է «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքներ: Համապատասխան փոփոխություններ են արվել նաև քրեական օրենսգրքում:

2010 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ է մտել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքը: Ապրանքների շրջանառության վերահսկումը նպատակաուղղված է պաշտպանելու Հայաստանի ազգային անվտանգության շահերը և ապահովելու պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: Վերահսկվող ապրանքների և ոչ նյութական արժեքների ցանկը վերցվել է Եվրամիության համապատասխան ցանկից:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի N 924-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմինը: ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշումը հաստատում է Հայաստանից արտահանվող և Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը: Ցանկը նորացվել է Կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 438-Ն որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 9-ի N 1308-Ն որոշումը հաստատում է ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգը: Որոշման համաձայն ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման լիցենզավորման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է: Յուրաքանչյուր գործարքի համար լրացուցիչ արտոնություն է հարկավոր: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը նախապայման է: Ցանկը թարմացվում է ամեն տարի՝ համաձայն Վասենաարի համաձայնության ցանկի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 9-ի N 1308-Ն որոշման մեջ համապատասխան լրացումներ կատարելու միջոցով:

 

Սահմանային վերահսկողություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 553-Ն որոշման համաձայն կարգավորող վերահսկողությունից դուրս մնացած ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման գործընթացում հիմնական պատասխանատու մարմիններն են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:

Բոլոր ընդունված օրենքների և օրենսդրական ակտերի արդյունավետ կատարման նպատակով 2010 թվականի նոյեմբերի 5-ին ստեղծվեց մշտական գործող սահմանային և մաքսային վերահսկման օպերատիվ խումբ, որը բաղկացած է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան աշխատողներից: Խումբն իրավասու է իրականացնել կրկնակի ստուգում, զննում և վերահսկողություն՝ կանխելու համար ռազմական և երկակի նշանակության ապրանքների անօրինական արտահանումը, ներմուծումը, տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1418-Ն որոշմամբ պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերին վերապահվել է միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջներին համապատասխան կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող պետական սահմանի անցման կետերի կենտրոնական դերակատարությունը:

Այնուհետև, Հայաստանի Հանրապետության կառավարության մեկ այլ՝ 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշմամբ, սահմանի նշանակված անցման կետերում ներդրվել են միջազգային առողջապահական կանոններ և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիր:

 

ԵՐԿԿՈՂՄ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հենասյուներից մեկը միշտ եղել է չտարածման միջազգային ռեժիմների անդամ երկրների հետ համագործակցության ամրապնդումը:

1998 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև ստորագրվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999 թվականի ապրիլի 22-ին:

2000 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրվեց «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 10-ին:

2000 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ստորագրվեց «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Այս համաձայնագրի ստորագրումը հնարավորություն ընձեռեց հետագայում Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի շուրջ երկկողմ համագործակցություն իրականացնելու համար: Արդյունքում, Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի շրջանակներում, 2010 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրվեց «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այս համաձայնագրի շրջանակներում, Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ ջանքերով Հայաստանում իրականացվում է կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիր: Ծրագրի առանցքային կետերն են կենսաբանական անվտանգությունը և կենսաբանական ապահովությունը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ կատարել «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի դրույթները և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային առողջապահական կանոնների պահանջները:

Հայաստանը նաև ներգրավված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Արտահանման վերահսկման և սահմանային վերահսկողության ծրագրում, որը նպատակաուղղված է հայկական սահմանապահների և մաքսային ծառայության աշխատողների` զանգվածային ոչնչացման զենքի և երկակի նշանակության ապրանքների փոխադրման բնագավառում հմտությունների բարձրացմանը:

2006 թվականի մարտի 24-ին Հայաստանը հայտարարել է, որ ողջունում և ամբողջովին սատարում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարում անվտանգությանն ուղղված ամերիկյան նախաձեռնությունը և 2003 թվականի սեպտեմբերի 4-ին ընդունված արգելման սկզբունքների մասին հայտարարությանը:

2007 թվականին Հայաստանը միացել է 2006 թվականին սկզբնավորված միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնությանը և ակտիվորեն մասնակցում է նախաձեռնության շրջանակներում իրականացվող միջոցառումներին:

2008 թվականի հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Համատեղ գործողությունների ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում: Այս համատեղ գործողությունների ծրագրի համաձայն երկու կողմերը համագործակցում են միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումները կանխելու, հայտնաբերելու, այդպիսի միջադեպերին արձագանքելու Հայաստանի Հանրապետության հզորությունները մեծացնելու ուղղությամբ թվով վեց առաջնահերթ գործողությունների իրականացման միջոցով, որոնք ներառում են ճառագայթային աղբյուրներին վերաբերող մեկ ծրագիր, սահմանային պաշտպանության մակարդակի բարձրացմանն ուղղված մեկ ծրագիր, միջուկային մաքսանենգությանը վերաբերող օրենսդրական դաշտի բարելավման երկու ծրագիր և կոռուպցիայի դեմ պայքարին աջակցող մեկ ծրագիր:

2014 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցավ Համատեղ գործողությունների ծրագրի 3-րդ վերանայման հանդիպումը:

2012 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց իրականացման համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության միջև սահմանային անվտանգության ոլորտում օժանդակության և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:

Հայաստանը մասնակցել է 2010 թվականի Վաշինգտոնի, 2012 թվականի Սեուլի և 2014 թվականի Հաագայի միջուկային անվտանգության գագաթնաժողովներին:

Հայկական կողմը նաև ակտիվ համագործակցում է վրացի գործընկերների հետ, մասնավորապես, միջուկային մաքսանենգության կանխարգելման ոլորտում: Համատեղ արձագանքման կարողություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով պարբերաբար դաշտային վարժանքներ են անցկացվում հայ-վրացական սահմանի անցման կետերում, ինչպես նաև կանաչ սահմանում, երկաթուղային փոխադրման ուղիներում, որի վերջնակետն է Վրաստանի Բաթումի նավահանգիստը:

Բոլոր գործող ծրագրերն արտացոլում են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած պարտավորություններն ու առաջնայնությունները:

 

ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի առավել արդյունավետ և համապարփակ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունը կզարգացնի և կօգտագործի համագործակցության բոլոր հնարավոր շրջանակները: Ըստ այդմ, կշարունակվի և կխորացվի սերտ փոխգործակցությունը ԱԷՄԳ-ի հետ: Հայաստանը նաև իր ակտիվ մասնակցությունն ու ներդրումը կունենա 1540 կոմիտեի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աշխատանքներում, Միջուկային անվտանգության գագաթնաժողովների գործընթացում, այնպիսի շրջանակներում, ինչպիսիք են՝ Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային նախաձեռնությունը, Եվրամիության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային գերազանցության կենտրոններ» նախաձեռնությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության և արտահանման վերահսկման դաշնային գրասենյակը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հետ համագործակցությունը կշարունակի մնալ ԶՈԶ-ի հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման ոլորտում կարողությունների ամրապնդման և դասընթացների կազմակերպման հիմնական բաղադրիչը:

 

1. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

 

Արտահանման վերահսկման ազգային համակարգի կատարելագործման, ինչպես նաԵՎ միջուկային, քիմիական, կենսաբանական զենք ստեղծելու համար օգտագործվելիք նյութերի հավաքագրման, պահպանման ԵՎ վերահսկման միջոցների

Ծրագրավորված միջոցները

Պատասխանատու պետական մարմինները

Արդյունքը

Ժամանակացույցը

Պահանջվող աջակցությունը

1

2

3

4

5

Ա Ր Տ Ա Հ Ա Ն Մ Ա Ն   Վ Ե Ր Ա Հ Ս Կ Ու Մ

Արտահանման վերահսկման ոլորտում ազգային օրենսդրության վերլուծություն և վերանայում (նորացում)` առաջադեմ ազգային փորձի և ժամանակակից միջազգային պահանջների համաձայն

1. ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարել

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Համապատասխանեցում ԱԷՄԳ-ի անվտանգության նոր չափանիշների պահանջներին

2014-2015 թթ.

 

2. Մշակել և ընդունել միջնորդական գործունեությունը կարգավորող իրավական փաստաթուղթ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՄԱԿ ԱԽ 1540 (2004) բանաձևի դրույթներին համապատասխան միջնորդական գործունեության վերահսկում ներառող վերանայված օրենսդրության առկայություն

   

3. ՀՀ կառավարության 2003 թ. սեպտեմբերի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 1231-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարում

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

1. Միջուկային նյութերի անվտանգության ապահովում
2.Օբյեկտի ֆիզիկական պաշտպանության պլանի ներդրում

2014-2015 թթ.

 

4.«Ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունում

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Համապատասխանեցում ԱԷՄԳ-ի անվտանգության նոր չափանիշների պահանջներին

2014-2015թթ.

 

5.ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև համագործակցության համաձայնագրի նախագիծ` ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը հաստատելու մասին» N 553-Ն որոշման կետերի արդյունավետ կատարման նպատակով

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

Միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացում

2014-2015թթ.

 

6.TRACKER8 էլեկտրոնային համակարգի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Արտահանման վերահսկման համակարգի բարելավում և դյուրացում

   

7. ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների կատարում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

1.Սահմանված կարգի խախտմամբ ռազմական նշանակության արտադրանք համարվող մտավոր գործունեության արդյունքների և տեխնոլոգիաների փոխանցման (ստացման) համար քրեական պատասխանատվության առկայություն
2. Ծանր հետևանքների հանգեցրած հանցանքների համար առանձին դրույթի ներառում և դրանց համար նախատեսվող ազատազրկման ժամկետի երկարացում
3. Ռադիոակտիվ և միջուկային նյութերի անօրինական օգտագործման կամ տիրապետման մասին կեղծ հայտարարություն անելու համար պատժի սահմանում

   

8. ՀՀ կառավարության 2009 թ. նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308- Ն որոշման մեջ պարբերաբար փոփոխությունների ու լրացումների կատարում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

Որոշման N 1 հավելվածով հաստատված ռազմական նշանակության արտադրանքի ցանկի հերթական (ամենամյա) համապատասխանեցում Վասսենաարյան համաձայնությամբ հաստատված ռազմական նշանակության արտադրանքի ցանկին

   

9. ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 17-ի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 143-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարում

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Փոփոխությունների արդյունքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հնարավորություն կունենա ոչ միայն պետական մարմինների համար անվճար հիմունքներով, այլ նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար վճարովի հիմունքներով իրականացնել ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննություն

2014-2016 թթ.

 

Արտահանման վերահսկման ոլորտի մասնագետների պատրաստման նպատակով ուսումնական բազայի ստեղծում` հետագայում արտահանման վերահսկման ազգային համակարգի պետական մարմիններում աշխատելու նպատակով

1. ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում մասնագետների պատրաստում և վերապատրաստում

ՀՀ ֆինանսների նախարարություն

Ռադիոլոգիական հսկողության գործունեություն իրականացնող մասնագետների պատրաստվածության բարձրացում

 

Ռադիոլոգիական հսկողության գործունեություն իրականացնող մասնագետների վերապատրաստման դասընթացներ Հայաստանում և արտասահմանում

2. ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում և սահմանային մաքսային կետերում ճառագայթային հսկողությանը նվիրված ուսումնական գրականությամբ հագեցում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտե

   

1.Ռադիոլոգիական հսկողության ՅԱՆՏԱՐ տեսակի սարքավորման վերանորոգմանը և սպասարկմանը վերաբերող մասնագիտական գրականություն
2. Ռադիոլոգիական հսկողության ՄԿՍ տեսակի սարքավորման վերանորոգմանը և սպասարկմանը վերաբերող մասնագիտական գրականություն
3.Մարդու օրգանիզմի վրա ռադիոակտիվ ազդեցության առկայության մասին տեղեկատվություն պարունակող մասնագիտական և մեթոդաբանական գրականություն

Ընկերությունների ներսում արտահանման վերահսկման համակարգի գործակցության արդյունավետության բարձրացում, որպես սկզբնական փուլում ԶՈԶ-ի տարածման կանխարգելման կարևոր միջոց

1. «Ներքին համապատասխանու-թյան ծրագիր» համակարգի ներդրման խթանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման համակարգի բարելավում և դյուրացում

   

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

1. Ռադիոմետրիկ սարքերի արդիականացում

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

ՀՀ մաքսային հսկողության սահմանային կետերում սահմանը հատող բեռներում միջուկային և ռադիոակտիվ նյութերի առկայության հսկման ուժեղացում

2015-2016 թթ.

Միջազգային աջակցությամբ համապատասխան սարքավորումների ձեռքբերում

2. Մաքսային ծառայության աշխատողների` միջուկային և ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հարցերով ուսուցման կազմակերպում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ մաքսային հսկողության սահմանային կետերում սահմանը հատող բեռներում միջուկային և ռադիոակտիվ նյութերի առկայության հսկման ուժեղացում

 

1. Մաքսային ծառայության աշխատողների համար անցկացվելիք մասնագիտական վերապատրաստման դասընթացների համար արտասահմանյան մասնագետների և հրահանգիչների ներգրավում
2. Միջազգային լավագույն փորձի ձեռքբերման նպատակով ՀՀ մաքսային ծառայության աշխատողների ճանաչողական և ուսուցողական այցելություններ օտարերկրյա պետություններ

3.Ռադիացիոն հսկողության սարքավորումների սպասարկման և վերանորոգման համար մասնագետների պատրաստում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (ՄԱԿՊԿ)

Արհեստավարժ մասնագետների առկայություն

 

1. Միջազգային փորձի ուսումնասիրման համար տեխնիկական աջակցություն
2. Ուսումնական վարժանքների կազմակերպում ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում

4. Ներդնել կենսաբանական գործոնների փոխադրումներին և առևտրին առնչվող ստանդարտ ընթացակարգեր

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Կենսաբանական գործոնների փոխադրումների, առևտրի գործընթացում սահմանային հսկողություն և վերահսկողություն իրականացնող կառույցների գործողությունների հստակեցում, կանոնակարգում

 

1. Միջազգային փորձի ուսումնասիրման համար տեխնիկական աջակցություն
2. Ուսումնական վարժանքների կազմակերպում ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում

5. Ներդնել կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների ժամանակ ՀՀ պետական սահմանի անցման կետերում հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև համագործակցության ստանդարտ ընթացակարգեր

ՀՀառողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (ՄԱԿՊԿ)

Միջուկային, կենսաբանական և քիմիական վտանգների նվազեցման և վերացման ոլորտում միջգերատեսչական համագործակցության մակարդակի բարձրացում

 

1. Միջազգային փորձի ուսումնասիրման համար տեխնիկական աջակցություն
2. Ուսումնական վարժանքների կազմակերպում ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում

6. Լրամշակել վարակիչ հիվանդությունների հարուցիչների, դրանք պարունակող օրգանների, հյուսվածքների պետական սահմանով տեղափոխման գործընթացը կանոնակարգող օրենսդրությունը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

1. Վարակիչ հիվանդությունների հարուցիչների, դրանք պարունակող օրգանների, հյուսվածքների պետական սահմանով տեղափոխման գործընթացի կանոնակարգում
2. Միջգերատեսչական համագործակցության մակարդակի բարձրացում

   

7. Ուսուցանել ՀՀ պետական սահմանի անցման կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողներին` վարակիչ հիվանդությունների, քիմիական թունավորումների, ճառագայթային ախտահարումների ախտանշանների և այդ հիվանդությունների արձանագրման ժամանակ առաջնային բժշկական օգնության ցուցաբերման ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ պետական սահմանի անցման կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպու-թյունների աշխատողներին` վարակիչ հիվանդությունների, քիմիական թունավորումների, ճառագայթային ախտահարումների ախտանշանների և այդ հիվանդությունների արձանագրման ժամանակ առաջնային բժշկական օգնության ցուցաբերման գիտելիքների բարձր մակարդակի ապահովում

   

8. Ուսուցանել ՀՀ պետական սահմանում հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների աշխատողներին կենսաբանական, քիմիական և ռադիոակտիվ ռիսկերի դիմակայման հարցերին

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

   

1. Օզոնային շերտը քայքայող նյութերը որոշող սարքի օգտագործման վերաբերյալ սեմինարներ
2. Քիմիական պաշտպանիչ համազգեստներ

9.ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2013 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկել են Բագրատաշենի և Բավրա սահմանային նոր անցակետի վերակառուցման աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարություն

Վերակառուցված մաքսակետեր

 

1. Միջազգային լավագույն փորձի ձեռքբերման նպատակով ՀՀ մաքսային ծառայության աշխատողների ճանաչողական և ուսուցողական այցելություններ օտարերկրյա պետություններ

10. Իրականացնել ՀՀ պետական սահմանի անցման կետերում կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոնով պայմանավորված միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի կանխարգելման ուղղությամբ լսարանային վարժանքներ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր

ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում հանրային առողջապահության ոլորտում վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների զարգացում

 

1. Կենսաբանական, մանրէաբանական նյութերի, զենքերի և վտանգների առաջին արձագանքմանը վերաբերող դասընթացներ
2. ՖԻԴՈՎԵՐԴԻՔԹ սարքավորման շահագործման, սպասարկման և տրամաչափարկման (կալիբրովկա) վերաբերյալ դասընթացներ
3. ԲԱՍՏԵՐ սարքավորման շահագործման, սպասարկման և տրամաչափարկման (կալիբրովկա) վերաբերյալ դասընթացներ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Իրավական, օրենսդրական ոլորտի բարելավում

1. ՀՀ օրենսդրության վերանայում` «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված փոփոխության համապատասխան

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

Օրենսդրական դաշտի բարելավում

2015-2016 թթ.

 

2. «Հայաստանի Հանրապետության տարածքում ճառագայթային և միջուկային վթարի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Օրենսդրական դաշտի բարելավում

2015 թ.

 

3. «Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների կանոնակարգում

2015-2016 թթ.

1. Վարժանքներ
2. Սարքավորումներ

4. Միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համակարգի կազմակերպման, իրականացման և ուժեղացման վերաբերյալ առաջարկություններ տալու նպատակով 2014 թվականին նախատեսվող ԱԷՄԳ-ի ֆիզիկական պաշտպանության միջազգային խորհրդատվական առաքելության այցի ընդունում

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

Առաջարկությունների իրագործման միջոցով միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությանն ուղղված օրենսդրական դաշտի բարելավում

2015-2016 թթ.

1. Վարժանքներ
2. Սարքավորումներ

5. ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի դրույթների իրագործման համար կարևոր նշված փաստաթղթերին միանալուն ուղղված միջոցների քննարկում
1. «Ծովային նավագնացության ապահովության դեմ ուղղված անօրինական գործողություններն արգելափակելու մասին» կոնվենցիայի 2005 թ. ստորագրված փոփոխություն
2. «Մայրցամաքային շելֆի վրա գտնվող ֆիքսված հարթակների դեմ անօրինական գործողություններն արգելափակելու մասին» արձա-նագրության 2005 թ. ստորագրված արձանագրություն
3. 2010 թ. ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիային վերաբերող անօրինական գործո-ղություններն արգելափակելու մասին» կոնվենցիա

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի դրույթների իրագործմանն ուղղված միջոցառումների ընդլայնում

2014-2017 թթ.

 

Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անօրինական տարածման կանխարգելման ոլորտում միջազգային համագործակցության

ընդլայնում և ազգային կարողությունների ամրապնդում

1. Միջուկային անվտանգության ազգային վտանգի գնահատման իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտե

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Սպառնալիքի գնահատում

2017 թ.

 

2. Մշակել չօգտագործվող երկարաժամկետ ռադիոակտիվ նյութի, չվերահսկվող աղբյուրների, չօգտագործվող աղբյուրների և բռնագրավված նյութի պահեստավորման քաղաքականություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հատկանշել ազգային պահեստավորման վայր և սահմանել չօգտագործվող երկարաժամկետ ռադիոակտիվ նյութի, չվերահսկվող աղբյուրների, չօգտագործվող աղբյուրների և բռնագրավված նյութի պահեստավորման քաղաքականության ընթակարգեր

   

3. Ռադիոլոգիական ախտահարման համաճարակաբանական հսկողության համակարգի ստեղծում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

2015-2018 թթ.

1. Մասնագիտական դասընթացներ
2. Փորձի փոխանակում

ՔԻՄԻԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Իրավական, օրենսդրական ոլորտի բարելավում

1.«Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի ընդունում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

1. Քիմիական նյութերի ապահով փոխանցման իրավական դաշտի կարգավորում` մարդու առողջության պաշտպանման, շրջակա միջավայրին և սպառողներին քիմիական նյութերից բխող ռիսկերից պաշտպանելու համար

2. Քիմիական նյութերի դասակարգում

3. Քիմիական նյութերի պետական գրանցում

2015-2016 թթ.

Տեխնիկական աջակցություն

2. «Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների կանոնակարգում

2015 թ.

1. Մասնագիտական դասընթացներ
2. Սարքավորումներ

3. Ներդնել քիմիական ախտահարումների, թունավորումների համաճարակաբանական հսկողության համակարգ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

Քիմիական ախտահարումների, թունավորումների դեպքերի համաճարակաբանական հսկողություն` հաշվառում, հաղորդում, հետազոտում

   

4. Մշակել և ներդնել մարդու վրա խիստ ներազդող թունավոր նյութերի ցանկի, դրանց պահպանման և մակնշման կարգ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

     

5. Ներդնել առանձին քիմիական նյութերի հետ աշխատանքի ընթացակարգեր

ՀՀ առողջապահության նախարարություն

     

Վտանգավոր քիմիական նյութերի և վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում և ազգային կարողությունների ամրապնդում

1. Բարելավել քիմիական և ճառագայթաբանական լաբորատոր անվտանգության համակարգերը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

     

2. Զարգացնել քիմիական լաբորատոր ցանցը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Քիմիական լաբորատոր ցանցի վերազինում

   

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Իրավական, օրենսդրական ոլորտի բարելավում

1. Պատերազմի ժամանակ շնչահեղձություն առաջացնող, թունավոր կամ այլ գազերի օգտագործումը և բակտերիոլոգիական միջոցներով պատերազմ վարելն արգելող 1925 Ժնևի արձանագրությանը միանալուն ուղղված միջոցների քննարկում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

     

2. «Կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների կանոնակարգում

2015 թ.

1. Վերապատրաստման դասընթացներ
2. Սարքավորումներ

3. Գույքագրել կենսաբանական ոլորտում գործող ազգային օրենսդրությունը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Կենսաբանական ոլորտում գործող ազգային օրենսդրության ամբողջականության առկայություն

   

4. Գույքագրել կենսաբանական ոլորտում գործող միջազգային պահանջները

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Կենսաբանական ոլորտում գործող միջազգային պահանջների ցանկի ամբողջականացում

   

5. Սահմանել կենսաբանական ոլորտում միջազգային պահանջներին համապատասխան գործող ազգային օրենսդրության վերանայման ժամանակացույց

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային  անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Կենսաբանական ոլորտում միջազգային պահանջներին համապատասխան գործող ազգային օրենսդրության վերանայման ժամանակացույցի առկայություն

   

6. Ընդունել նոր իրավական ակտեր` կենսաբանական ոլորտում միջազգային պահանջներից ելնելով

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Իրավական դաշտի բարելավում

   

Վարակիչ հիվանդությունների և վտանգավոր կենսաբանական նյութերի տարածման կանխարգելման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում և ազգային կարողությունների ամրապնդում

1. 2000 թ. սեպտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրված «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով իրագործվող Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (2010-2017) արդյունավետ կատարում

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

1. Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ամրապնդում
2. Կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակների և ահաբեկչական ակտերի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության արձագանքման խմբի կենսապահովության մակարդակի բարձրացում
3. Նյութատեխնիկական բազայի հզորացում

2017 թ. (առաջին փուլը)

 

2. Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում կենսաբանական անվտանգության հնարավորությունների ուժեղացում» ծրագրի B-2 նախագծի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Կենսաբանական վարակվածության օջախում աշխատելիս կենսաանվտանգության կանոնների տիրապետում

2014-2015 թթ.

Մասնագիտական դասընթացներ

3. Վարակիչ հիվանդությունների և վտանգավոր կենսաբանական նյութերի տարածման կանխարգելման ոլորտում ձևավորել ազգային փորձագետների ռեգիստր

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

Փորձագետների միջև համագործակցության և խորհրդատվական գործընթացի կատարելագործում և դյուրացում

   

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իրականացնել նշված աջակցությունը

● ճառագայթային հսկողությանը նվիրված դասընթացներ ՀՀ ֆինանսների նախարարության «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային հսկողության սարքավորումների մասնագիտացված լսարանում

● միջազգային առողջապահական կանոնների ներդրմանը վերաբերող փորձագիտական և խորհրդատվական աջակցություն

● մալարիայի իսպառ վերացման և իմունականխարգելմանը վերաբերող փորձագիտական և խորհրդատվական աջակցություն

● լաբորատոր որակի կառավարմանը վերաբերող փորձագիտական և խորհրդատվական աջակցություն

● կենսաանվտանգության և կենսաապահովության համակարգի ներդրմանը վերաբերող փորձագիտական և խորհրդատվական աջակցություն

Միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունն ակնկալվում է նշված աջակցությունը

● ԵՄ-ի երկակի նշանակության ապրանքների ցանկի հայերեն թարգմանության աջակցություն

● տեխնիկական աջակցություն

● մասնագետների վերապատրաստում և փորձի փոխանակում այլ երկրներում

● լաբորատոր հավատարմագրման ոլորտում միջազգային փորձագետի աջակցություն՝ տեղում աշխատանքի համար

● մարզային մակարդակում՝ 5 մարզերում, լաբորատոր համակարգի (միկրոկենսաբանական և քիմիական) զարգացում

● քիմիական լաբորատոր ցանցի և տոքսիկոլոգիական լաբորատորիայի ձևավորման ուղղությամբ միջազգային խորհրդատվություն և փորձի փոխանակում

● քիմիական և տոքսիկոլոգիական լաբորատոր գործունեության ոլորտում կադրերի պատրաստում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան