Գլխավոր տեղեկություն
Номер
N 356-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110) Հոդ.285
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.04.2015
Дата вступления в силу
15.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2015 թվականի N 356-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1647-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 7-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 33, 34, 35, 37, 38, 39 և 40-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լաքաներկանյութերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 կամ Ե 1 ընթացակարգը:

34. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը լաքաներկանյութերի սպառողական և փոխադրական տարաների և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

35. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով լաքաներկանյութերի նմուշառումն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:

37. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան:

38. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության`

1) ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի՝

ա. Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս,

բ. Ե 1 ընթացակարգի դեպքում` 36 ամիս.

2) ժամկետը սահմանվում է` հաշվի առնելով լաքաներկանյութերի պիտանիության ժամկետը, բայց 36 ամսվանից ոչ ավելի:

39. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր:

40. Սերտիֆիկացված լաքաներկանյութերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 39-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:».

4) 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Օդաճնշական դողերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1558-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 46-րդ և 68-րդ կետերում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76 և 77-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«69. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դողերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 կամ Զ ընթացակարգը:

70. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը դողերի և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

71. Փորձարկումներ կատարելու նպատակով դողերի նմուշառումն իրականացվում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` ընտրելով տվյալ խմբաքանակում ընդգրկված յուրաքանչյուր դողի չափի նշագրից մեկ դող:

72. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը նույնականացման գործընթացում ստուգում է դողերի կողամասերում տրված մակնշվածքների համապատասխանությունը, այդ թվում` տիպի պաշտոնական հաստատման նշանի առկայությունը և դրանց համապատասխանությունն ուղեկցող փաստաթղթերում նշվածներին` ղեկավարվելով սույն տեխնիկական կանոնակարգի 43-47-րդ կետերով սահմանված պահանջներով:

73. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտին համապատասխան:

74. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր:

75. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման ընթացակարգի`

1) Ա 2 ընթացակարգի դեպքում` համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը 24 ամիս է.

2) Զ ընթացակարգի դեպքում` համապատասխանության հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետը 36 ամիս է:

76. Սերտիֆիկացված դողերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ընթացքում՝ առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 74-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:

77. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 7-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լվացող միջոցների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`

1) ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 ընթացակարգով հավաստված համապատասխանության հայտարարագիր.

2) մակնշի համապատասխանության ազգային նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

4) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան:».

5) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 24 ամիս՝ հաշվի առնելով լվացող միջոցների պիտանիության ժամկետը, բայց ոչ պակաս 3 ամսվանից։».

6) 25-րդ և 27-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

7) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության հայտարարագիր տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 7-րդ կետի «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«40. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապակիների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը`

1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 կամ Զ ընթացակարգը.

2) ապակիների և (կամ) դրանց փոխադրական տարաների ու ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա պետք է նշի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ նախատեսված ձևի համապատասխանության ազգային նշան.».

4) 43, 44, 45 և 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան:

44. Եթե գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով` համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր: Համապատասխանության հայտարարագրի և համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի՝

1) Ա 2 ընթացակարգի դեպքում՝ 12 ամիս.

2) Զ ընթացակարգի դեպքում՝ սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում` հաշվի առնելով ապակիների ծառայության ժամկետները, բայց 12 ամսվանից ոչ պակաս:

45. Սերտիֆիկացված ապակիների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 44-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:

46. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։»:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2228-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 8-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար`

1) արտադրողը կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1, Ը, Զ ընթացակարգերից որևէ մեկն այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը չի օգտագործում երկիր-տիեզերք կապի ապահովման նպատակով հատկացված սպեկտրը կամ ռադիոսարքավորման ընդունիչ մասերը.

2) այն դեպքում, երբ արտադրողը, կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կիրառել է սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտները, ապա կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 և (կամ) Ը 1, Զ 1 ընթացակարգերից որևէ մեկն այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը նշված չէ սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետում.

3) այն դեպքում, երբ արտադրողը, կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը չի կիրառել սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտները, ապա կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ը 1 ընթացակարգը` այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը նշված չէ սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետում.

4) արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա լիազոր ներկայացուցիչը սարքավորումների և (կամ) դրանց սպառողական տարաների և փոխադրական տարաների վրա և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է մակնշել համապատասխանության ազգային նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

4) 19, 21, 22, 23, 24, 25 և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Ը 1 ընթացակարգի կիրառման դեպքում` համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով սարքավորումների նմուշառումն իրականացնում է`

1) արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան.

2) համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի ներկայացուցիչների (փորձագետների) մասնակցությամբ, եթե սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով սահմանված են մեծ ծախսերի և ժամանակի հետ կապված փորձարկումներ, ինչպես նաև արտադրատեսակները դժվար փոխադրվող և պատվերով կատարվող են և (կամ) եթե փորձարկումների կատարումը բարդ է, իսկ նմուշները՝ թանկարժեք, ապա համապատասխանության գնահատման նշանակված մարմինը կարող է որոշում ընդունել արտադրության գործընթացում կատարվող փորձարկումների հետ գնահատման համար կատարվող փորձարկումները համատեղելու մասին:

21. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության գնահատմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով:

Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան: Բարդ համակարգերի դեպքում կատարվում են համակարգի օպտիմալ փոխդասավորության (կոնֆիգուրացիայի) նմուշի փորձարկումներ:

22. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր:

23. Համապատասխանության հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարվանից ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`

1) Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.

2) Ը, Ը 1 ընթացակարգի դեպքում` 24 ամիս.

3) Զ, Զ 1 ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում 36 ամիս:

24. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև սարքավորումների տվյալ խմբի վրա տարածվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշումներով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատների գործողության ժամկետները: Նոր համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետները սահմանվում են ոչ ավելի, քան էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ և ցածր լարման վերաբերյալ վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ժամկետները:

25. Համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

26. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 7-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին 1-ին աղյուսակում նախատեսված էլեկտրասարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգը:».

4) 19-րդ և 20-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին էլեկտրասարքավորումների համապատասխանության դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը` էլեկտրասարքավորումների կամ փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

20. Եթե արտադրողը դիմել է համապատասխանության գնահատման մարմին՝ փորձարկումներ կատարելու նպատակով, ապա վերջինս էլեկտրասարքավորումների նմուշառումն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան:».

5) 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան։

23. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս:».

6) ուժը կորցրած ճանաչել 18, 20, 24 և 25-րդ կետերը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1692-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 7-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանությունը ճիշտ գնահատելու նպատակով, կախված ռիսկի աստիճանից և դրանց բաղադրությունից, դրանք դասակարգվում են`

1) I դաս՝

ա. ոչ օրգանական հանքային պարարտանյութեր, եթե ստացված չեն արդյունաբերական երկրորդական արտադրանքից, բացի ամոնիումի նիտրատի պարարտանյութերից,

բ. կրով պարարտացման նյութեր, եթե ստացված չեն արդյունաբերական երկրորդական արտադրանքից,

գ. աճելու համար համապատասխան միջավայր.

2) II դաս՝

արդյունաբերական երկրորդական արտադրանքից և (կամ) թափուկներից (թափոններից) ստացված բոլոր պարարտանյութերը՝

ա. կենդանի՝ արդյունաբերական երկրորդական արտադրանք,

բ. արտահոսող ցեխ` մշակված սննդարար նյութերը վերականգնելու համար,

գ. բիո քայքայվող թափուկներ (խմորման թափոն (թափուկ)/բաղադրված պարարտանյութ),

դ. արդյունաբերական երկրորդական արտադրանք՝ ստացված պողպատի և գյուղմթերքի արտադրությունից.

3) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը հանքային պարարտանյութերի՝

ա. I դասի համար պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը,

բ. հանքային պարարտանյութերի II դասի համար` Ա 1, Դ 1 և Ե 1 ընթացակարգերից որևէ մեկը.

4) արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը հանքային պարարտանյութերի փոխադրական տարաների և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:».

4) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով հանքային պարարտանյութերի նմուշառումն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:».

 5) 30, 31, 32, 33 և 34-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան:

31. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը`

1) հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է սերտիֆիկատ կամ հայտարարագիր տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր.

2) համապատասխանության հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարվանից ոչ ավելի:

32. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության գնահատման իրականացված ընթացակարգի`

1) Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.

2) Դ 1 ընթացակարգի դեպքում` 24 ամիս.

3) Ե 1 ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում` 36 ամիս:

33. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված հանքային պարարտանյութերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:

34. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:»:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 179-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 6-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`

1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 կամ Զ ընթացակարգը.

2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը պողպատե արտադրանքի վրա անմիջապես կամ փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:».

4) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով`

1) պողպատե արտադրանքի նմուշների կամ դրանց տիպային ներկայացուցիչների ընտրությունն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ: Պողպատե արտադրանքի մեխանիկական ցուցանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրվում են սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբաքանակի զանգվածից` հետևյալ քանակությամբ`

ա. ամրանային ձողեր՝ 4 նմուշ,

բ. պողպատե մետաղալարեր՝ 6 նմուշ,

գ. ամրանային ճոպան՝ 2 նմուշ.

2) քիմիական կազմի որոշման համար՝ մեկ նմուշ` յուրաքանչյուր ձուլվածքից.

3) շարունակական արտադրվող պողպատե արտադրանքների Զ ընթացակարգով գնահատման ժամանակ սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն արտադրության վիճակի վերլուծության գործընթացում պողպատե արտադրանքը բնորոշող չափանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրում է յուրաքանչյուր 3 հաջորդող տրամագծերի խմբից` հետևյալ քանակությամբ՝

ա. պատրաստի գլոցվածքի քիմիական կազմը որոշելու համար՝ 3 նմուշ,

բ. տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր տեսակի փորձարկումների համար՝ 30 նմուշ:».

5) 44, 45, 46, 47 և 48-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան:

 45. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով:

46. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի, բայց 3 տարվանից ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է՝

ա. 12 ամիս` համապատասխանության գնահատման Ա 2 ընթացակարգի դեպքում,

բ. համապատասխանության գնահատման Զ ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում` 36 ամիս:

47. Սերտիֆիկացված պողպատե արտադրանքի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

48. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա համապատասխանության գնահատում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:».

6) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:»:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 6-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 29-րդ և 30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ցեմենտների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը`

1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 կամ Զ ընթացակարգը.

2) պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը ցեմենտների փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

30. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով ցեմենտների նմուշառումն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան: Խմբաքանակի ծավալը չպետք է գերազանցի մեկ սիլոսի տարողությանը:».

4) 32, 33, 34, 35, 36 և 37-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Համապատասխանության գնահատման ընթացակարգերով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան: Ցեմենտի բաղադրությունը պետք է որոշվի ցեմենտի արտադրման վայրում ընտրված նմուշով` ըստ վկայագրված մեթոդակարգերի:

33. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով:

34. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի, բայց 3 տարվանից ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է՝

ա. համապատասխանության գնահատման Ա 2 ընթացակարգի դեպքում` 12 ամիս,

բ. համապատասխանության գնահատման Զ ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում` 36 ամիս:

35. Սերտիֆիկացված ցեմենտների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

36. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

37. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:»:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 6-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պլաստմասսայե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է՝

1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգը.

2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը պլաստմասսայե արտադրանքի կամ փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:».

4) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս:».

5) ուժը կորցրած ճանաչել 38, 40, 42, 44 և 45-րդ կետերը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 5-րդ և 13-րդ կետերում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 21-րդ և 22-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ե 1 ընթացակարգը:

22. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության գնահատումը միջազգային պայմանագրերով, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, պետք է կատարվի միջազգային, միջպետական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերին համապատասխան համապատասխանության գնահատման ընթացակարգերից որևէ մեկով կամ օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների կամ համապատասխանության նշանների (դրոշմների), այդ թվում` բրյուսելյան կոնվենցիայի միջազգային մշտական հանձնաժողովի (այսուհետ` ՄՄՀ) անդամ պետությունների փորձարկման դրոշմների ճանաչմամբ:».

4) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության հավաստումն իրականացնում է սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետով սահմանված ընթացակարգով, որը նախատեսում է զենքի մոդելի (փամփուշտի տիպի), զենքի (փամփուշտի) խմբաքանակի կամ զենքի եզակի նմուշի սերտիֆիկացում, կամ սույն տեխնիկական կանոնակարգի 24-րդ կետով համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչում:».

5) 26, 27 և 28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի խմբաքանակի փորձարկումներ կատարելու նպատակով քաղաքացիական և ծառայողական զենքից (փամփուշտներից) նմուշառումն իրականացնում է կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն քանակով` որոշակի քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված նմուշների քանակից:

27. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրականացնում է`

1) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն.

2) քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) նույնականացում` սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնին համապատասխան.

3) քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) քրեագիտական փորձաքննություն, եթե տվյալ զենքը (փամփուշտը) արտադրված է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կամ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում առաջին անգամ, և բացակայում է համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման մասին երկկողմանի պայմանագիրը:

Քրեագիտական փորձաքննությունը պետք է իրականացվի համապատասխանության գնահատման մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ:

28. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումը ապահովող ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով:».

6) 30, 31, 32, 33 և 34-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների սերտիֆիկացման համար հայտի հետ միասին ներկայացված փաստաթղթերի փորձաքննության, դրանց նույնականացման և փորձարկումների արդյունքների հիման վրա կամ օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի (փորձարկման արձանագրության և դրոշմի) ճանաչման դեպքում հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետները սահմանվում են` հաշվի առնելով քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների ծառայության ժամկետները, բայց 12 ամսվանից ոչ պակաս:

Համապատասխանության սերտիֆիկատի հանձնման ժամանակ քաղաքացիական և ծառայողական զենքի նմուշը (նմուշները) պետք է վերադարձվի (վերադարձվեն) հայտատուին:

31. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Ե1 համապատասխանության գնահատման ընթացակարգով:

32. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների փոխադրական տարաների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

33. Սերտիֆիկացված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 31-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա։

34. 31-րդ կետում նշված պայմանագրի և համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673-Ն որոշմամբ հաստատված` քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրի վարման կարգի հիման վրա պետական կադաստրում փոփոխություն կատարելու համար:»:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 7-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 32, 33, 34, 35, 36, 37 և 38-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`

1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը կամ Զ 1 ընթացակարգը.

2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը վառելիքների սպառողական և փոխադրական տարաների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

33. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նավթամթերքի նմուշառումն իրականացնում է արտադրողի Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:

34. Համապատասխանության գնահատման ընթացակարգով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան:

35. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ 1 համապատասխանության գնահատման ընթացակարգով:

36. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`

1) համապատասխանության գնահատման Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.

2) համապատասխանության գնահատման Զ 1 ընթացակարգի դեպքում`

ա. հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է ավտոմոբիլային բենզինի համար` մեկ տարվանից ոչ ավելի, բայց 3 ամսվանից ոչ պակաս,

բ. դիզելային վառելիքի համար` 3 տարվանից ոչ ավելի, բայց 6 ամսվանից ոչ պակաս:

37. Սերտիֆիկացված վառելիքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 35-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:

38. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:»:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 507-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 7-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 26, 27 և 28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հակասառիչների և արգելակի հեղուկների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է՝

1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը կամ Զ 1 ընթացակարգը.

2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը հակասառիչների և արգելակի սպառողական և փոխադրական տարաների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

27. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով հակասառիչների և արգելակի հեղուկների նմուշառումն իրականացնում է արտադրողի Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:

28. Համապատասխանության գնահատման ընթացակարգով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան:».

4) 30, 31, 32 և 33-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ 1 համապատասխանության գնահատման ընթացակարգով:

31. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`

1) 12 ամիս` համապատասխանության գնահատման Ա 1 ընթացակարգի դեպքում.

2) համապատասխանության գնահատման Զ 1 ընթացակարգի դեպքում` համապատասխանության հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է` 36 ամիս:

32. Սերտիֆիկացված հակասառիչների և արգելակի հեղուկների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա։

33. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:»:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներին ներկայացվող անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1922-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 7-րդ կետում «համապատասխանության նշանի մակնշմամբ կամ» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ և» բառերով.

3) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին փոխարկման ապարատների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`

1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգը.

2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը փոխարկման ապարատների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:».

4) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է 2 տարի:»:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1458-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 7-րդ կետում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 138, 139-րդ և 140-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«138. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազի սարքերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը կամ Զ 1 ընթացակարգը:

139. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը գազի սարքերի վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

140. Համապատասխանության գնահատում` սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով լաքաներկանյութերի նմուշառումն իրականացնում է արտադրողի Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ:».

4) 142, 143, 144, 145, 146 և 147-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«142. Համապատասխանության գնահատման ընթացակարգով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան:

143. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է Զ 1 համապատասխանության գնահատման ընթացակարգով:

144. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը`

1) համապատասխանության գնահատման Ա1 ընթացակարգի դեպքում սահմանվում է 12 ամիս.

2) համապատասխանության գնահատման Զ1 ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է 36 ամիս:

145. Գազի սերտիֆիկացված սարքերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ առնվազն տարին մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 143-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում և դեպքերում։

146. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

147. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:»:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 692-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի ամբողջ տեքստում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 5-րդ և 7-րդ կետերում «համապատասխանության նշանի» բառերը փոխարինել «համապատասխանության ազգային նշանի» բառերով.

3) 354, 355 և 356-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«354. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակների և վերելակների կազմում օգտագործվող անվտանգության ապահովման սարքերի համապատասխանությունը հավաստելու համար վերելակը տեղադրող կազմակերպությունը կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգ։

355. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը վերելակների և վերելակների կազմում օգտագործվող անվտանգության ապահովման սարքերի վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

356. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է 2 տարի:»:

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 9
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան