Գլխավոր տեղեկություն
Номер
N 84-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.02.2015
Дата вступления в силу
11.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2015 թվականի N 84-Ա

 

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻ` ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների արդարադատության և ներքին գործերի հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի` 2015 թվականի հունվարի 28-30-ը Ռիգա (Լատվիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի` Ռիգա գործուղման հետ կապված մեկ գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 10

Երևան