Գլխավոր տեղեկություն
Номер
N 13-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.02.2015-02.01.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2015.02.16/5(517) Հոդ.16
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
27.01.2015
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.01.2015
Дата вступления в силу
26.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015029

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 հունվարի 2015 թ.
ք. Երևան

N 13-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ N 60 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով՝

ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը հաստատելու մասին» N 341-Ն որոշման 1-ին կետով հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերութուն) N 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի (այսուհետ՝ Լիցենզիա) 5.5 կետը, որի համաձայն մինչև 2015 թվականի սեպտեմբերի 3-ը Ընկերությունը պարտավոր է արդիականացնել կամ այլ տեխնոլոգիական լուծումներով փոխարինել Հայաստանի Հանրապետության մարզերում կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հեռախոսագծերը` հնարավորություն ընձեռելով այդ հեռախոսագծերով ստանալու լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ,

բ) Հանձնաժողովի 2014 թվականի փետրվարի 19-ի NՍԱ-230Հ և ապրիլի 22-ի NՍԱ-727Հ գրությունները, որոնցով Հանձնաժողովը Ընկերությունից պահանջել էր ներկայացնել մինչև 2015 թվականի սեպտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության մարզերում CDMA տեխնոլոգիայի հեռախոսագծերի արդիականացման գործարար ծրագիր կամ ժամանակացույց,

գ) Ընկերության 2015 թվականի հունվարի 20-ի N006/15-Ս11 գրությունը, որով տեղեկացնում է, որ նախատեսում է Հայաստանի Հանրապետության մարզերում կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հեռախոսագծերը արդիականացնել միջազգային կիրառում ունեցող այնպիսի լուծմամբ, որը հնարավորություն կընձեռի նույն անլար եղանակով նշված վայրերում ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը և դրա վերաբերյալ հայցում է Հանձնաժողովի դիրքորոշումը,

դ) Հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» N 202-Ա որոշումը (այսուհետ՝ Որոշում), որի համաձայն Ընկերությանը լիցենզիոն պարտավորությունների կատարման նպատակով տրամադրվել է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ Որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանների հավելվածով սահմանված ցուցակում (այսուհետ՝ Ցուցակ) նշված բնակավայրերում կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի կիրառմամբ ամրակցված հիմնական հեռախոսային ծառայությունների մատուցման համար, և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերը, 4-րդ կետը՝ Հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ Ընկերության կողմից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հանրային ամրակցված հեռախոսային ցանցի հեռախոսագծերը Ցուցակում նշված բնակավայրերում անլար տեխնոլոգիայի կիրառմամբ արդիականացմանը, ինչը հնարավորություն կընձեռի այդ հեռախոսագծերով ստանալ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:

2. Ընկերությանը` ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված անլար տեխնոլոգիայով կարող է ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցել միայն Ցուցակում նշված բնակավայրերում:

3. Սույն որոշման 1-ին կետով համաձայնություն ստացած աշխատանքներն Ընկերության կողմից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ն իրականացվելու դեպքում Լիցենզիայի 5.5 կետը Ցուցակում նշված բնակավայրերի մասով համարել կատարված:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան