Գլխավոր տեղեկություն
Номер
N 63-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.01.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.01.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2015
Дата вступления в силу
31.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2015 թվականի N 63-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի հերթական 8-րդ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2015 թվականի փետրվարի 2-5-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Հովհաննես Պողոսյանինը, Գևորգ Թումանովինը, Նորայր Աբգարյանինը և Արմինե Ավոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վարդուհի Մելիքյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Պողոսյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունվարի 30-ի N 63-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 2-5-Ը ժնեվ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Հ. Պողոսյան  -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ (պատվիրակության ղեկավար)
Գ. Թումանով  -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
 Ն. Աբգարյան  -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության, միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր
 Ա. Ավոյան  -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության, իրավական փորձաքննությունների բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր
 Վ. Մելիքյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության երկրորդ քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան