Գլխավոր տեղեկություն
Номер
N 199-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.05.2015-23.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.11/14(680) Հոդ.243
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.03.2009
Дата вступления в силу
12.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2009 թվականի N 199-Ն

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 6-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ֆիզիկական անձի իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու և գումարների վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկը վճարվում է մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.

2) սույն որոշման դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված գործարքների վրա, ովքեր ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնում, ավելացված արժեքի հարկի վճարումները կատարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում.

3) վերադաս հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և նոտարներին ապահովում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկը հաշվարկելու և հաշվարկներ ներկայացնելու` օրենքով սահմանված պահանջներին վերաբերող իրազեկման նյութերով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և նոտարներն ապահովում են իրազեկման նյութերն առուվաճառքի կամ գործարքների պետական գրանցման համար նախատեսված տարածքների տեսանելի վայրերում փակցնելը:

(2-րդ կետը փոփ. 08.05.13 N 481-Ն, 09.04.15 N 372-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 3

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

փետրվարի 19-ի N 199-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ` «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը լրաց. 08.05.13 N 481-Ն)

 

1. Սույն կարգը կիրառվում է ֆիզիկական անձի իրականացրած գործարքն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքի մատակարարում համարվելու դեպքերում:

2. (կետն ուժը կորցրել է 08.05.13 N 481-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 08.05.13 N 481-Ն)

4. Ֆիզիկական անձի իրականացրած` օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է այդ գործարքի հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գործարքի իրականացման համար կատարված ձեռքբերումներին վերաբերվող՝ սույն կարգի 4.1-ին կետին համապատասխան որոշված գումարի դրական տարբերությունը: Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) համապատասխանող բաժնեմասը մասնակիորեն օտարվելու դեպքում ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է օտարված բաժնեմասին համապատասխանող հարկվող շրջանառության նկատմամբ:

(4-րդ կետը խմբ. 08.05.13 N 481-Ն)

4.1. Օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան որոշված Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրվող ԱԱՀ-ի պարտավորության գումարից հաշվանցման (պակասեցման) ենթակա են`

1) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում՝ իրականացրած գործարքի ընդհանուր շրջանառության մեջ դրա հարկման ենթակա մասի տեսակարար կշռի և այդ գործարքին վերաբերվող ձեռքբերումների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում կամ ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարի արտադրյալին համապատասխանող գումարը, բայց ոչ ավելի հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից.

2) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքին վերաբերվող՝ գույքի ձեռքբերման հարկային հաշվում կամ գույքի ներմուծման մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, բայց ոչ ավելի հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից: Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) համապատասխանող բաժնեմասը մասնակիորեն օտարվելու դեպքում պետական բյուջե հաշվեգրվող ԱԱՀ-ի պարտավորության գումարից հաշվանցման (պակասեցման) ենթակա է գույքի ձեռքբերման հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համապատասխանում է բաժնեմասում դրա օտարված մասի տեսակարար կշռին.

3) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված դեպքերում՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարման՝ ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով կառուցապատված տարածքի ընդհանուր մակերեսում տվյալ եռամսյակում ապրանքի մատակարարում համարվող գործարքներին համապատասխանող տարածքների մակերեսի տեսակարար կշռի և կառուցապատման հետ կապված ձեռքբերումներին (այդ թվում՝ ներմուծումներին) վերաբերվող ԱԱՀ-ի ընդհանուր գումարի արտադրյալին համապատասխանող գումարը, բայց ոչ ավելի տվյալ եռամսյակում տարածքների օտարման գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից:

(4.1-ին կետը լրաց. 08.05.13 N 481-Ն, 09.04.15 N 372-Ն)

5. Գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշիվներում և (կամ) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում կամ ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը կամ դրա մասը նվազեցվում է հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարից, եթե ֆիզիկական անձն ավելացված արժեքի հարկի հաշվարկի հետ հարկային մարմին է ներկայացնում գույքի ձեռքբերման մասով ստացված հարկային հաշվի (հաշիվների) պատճենը:

(5-րդ կետը լրաց. 08.05.13 N 481-Ն, լրաց., փոփ. 09.04.15 N 372-Ն)

6. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունեցող ֆիզիկական անձի կողմից իրականացված` ապրանքի մատակարարում համարվող գործարքի գծով հարկային հաշիվ կարող է դուրս գրվել օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան:

(6-րդ կետը խմբ. 09.04.15 N 372-Ն)

7. Ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով, մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իր բնակության (հաշվառման) վայրի հարկային տեսչություն է ներկայացնում ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձևի:

8. Ապրանքի մատակարարում համարվող գործարքներն օրենքով կամ միջազգային պայմանագրով` ավելացված արժեքի հարկով չհարկվելու (հարկից ազատվելու, հարկման օբյեկտ չհանդիսանալու կամ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ կիրառվելու) դեպքերում ֆիզիկական անձն այդ գործարքի մասով ավելացված արժեքի հարկը չի վճարում, սակայն պարտավոր է ներկայացնել ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձևի:

9. Ֆիզիկական անձը ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկում սխալներ ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է ներկայացնել ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ:

10. Ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով ավելացված արժեքի հարկի գումարը վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Վճարումը կատարվում է ավելացված արժեքի հարկի համապատասխան գանձապետական հաշվին:

11. Ֆիզիկական անձը վճարում կատարելու համար ավելացված արժեքի հարկի համապատասխան գանձապետական հաշվի համարը պարզում է իր բնակության վայրի հարկային տեսչությունից կամ հարկ վճարողների սպասարկման կենտրոններից կամ սպասարկման սրահներից:

(11-րդ կետը լրաց. 08.05.13 N 481-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Ֆիզիկական անձի կողմից
(համապատասխան վանդակում նշել «X»)

Փաստաթղթի հերթական համարը ___

____________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

գործարքի իրականացման ժամանակաշրջանը

 

հաշվարկի
ճշգրտման
ժամանակա-շրջանը

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (լրացվում է ՀՎՀՀ-ի առկայության դեպքում)

 
               
 

2. Գործարքի իրականացման (ճշգրտման) ժամանակաշրջանը

տարի

       

եռամսյակ

 

3. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը

 

4. Հանրային ծառայությունների համարանիշը

                   

5. Գտնվելու (բնակության) վայրը

 

6. Տան հեռախոսի համարը

 

 

 

Ա. Հարկվող շրջանառությունը

Բ. Ավելացված արժեքի հարկի գումարը
(դրամ)

7. Ապրանքի մատակարարում համարվող գործարքի (գործարքների)

   

8. ԱԱՀ-ով չհարկվող (ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհանդիսացող, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող)

 

X

9. Գույքի ձեռքբերման համար վճարված

X

 

10. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարը (7Բ-9Բ, «0» կամ բացասական թվի դեպքում լրացնել «0»)

 

 

Ֆիզիկական անձի ստորագրությունը, անունը, ազգանունը

_____________________________

_____________________________

_____ __________________ 20 թ.

 

(ձևը փոփ. 08.05.13 N 481-Ն)

 

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 08.05.13 N 481-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.04.15 N 372-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 199-Ն
09.04.2015, N 372-Ն 02.05.2015, N 199-Ն
08.05.2013, N 481-Ն 01.06.2013, N 199-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան