Գլխավոր տեղեկություն
Номер
N 407-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.04.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.29/25(1114) Հոդ. 330
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2015
Дата вступления в силу
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2015 թվականի N 407-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՈԼԻԿԻ ԱԿԱՆՈՂ ՑԵՑ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում լոլիկի ականող ցեց և կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով 2015 թվականի պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրով նախատեսված ծախսերի հաշվին «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ձեռք է բերելու Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացման ծառայություններ՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված ընթացակարգով:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել՝

1) «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության մարզերի մորմազգի մշակաբույսերի դաշտերում ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացումը.

2) «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդատուների միջոցով վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ժամկետների վերաբերյալ իրազեկումը և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրումը հողօգտագործողներին:

5. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներին` համայնքների ղեկավարների միջոցով աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետներին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով սահմանված պարբերականությամբ ուսումնասիրությունների կատարման գործում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 21
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 16-ի N 407-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՈԼԻԿԻ ԱԿԱՆՈՂ ՑԵՑ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) մասնագետների կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք համայնքներում դեռևս 2011 թվականին հայտնաբերվել են կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուները (այսուհետ` ցեցեր), որոնք տնտեսական մեծ վնաս են հասցնում Արարատյան հարթավայրում վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և տաքդեղի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին ինչպես բաց դաշտում ու ջերմատներում, այնպես էլ՝ բերքի պահպանության ընթացքում:

2. Ցեցերը սնվում են մշակաբույսերի տերևներով, պտուղներով և պալարներով, թիթեռների թռիչքն սկսվում է վաղ գարնանը և շարունակվում մինչև հոկտեմբերի վերջը:

3. Հողօգտագործողները, չկարողանալով ճիշտ որոշել պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները, ստիպված ավելացնում են քիմիական մշակումների քանակը, կատարում լրացուցիչ և անարդյունավետ ծախսեր, որոնց արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը: Չպահպանելով օգտագործված բույսերի պաշտպանության միջոցների սպասման ժամկետները՝ շուկայահանվում են մարդու առողջության համար վտանգավոր բանջարեղեն ու կարտոֆիլ:

4. 2013 թվականին ծառայության մասնագետների կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում փորձնական, դաշտային պայմաններում ուսումնասիրվել էր «Համառուսաստանյան բույսերի կարանտինի կենտրոն» պետական դաշնային բյուջետային կազմակերպության կողմից արտադրվող ֆերոմոնային թակարդների օգտագործման արդյունավետությունը, որի արդյունքները հաշվի առնելով՝ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվեց «Հայաստանի Հանրապետությունում կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության» ծրագիրը, որի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված 27460.8 հազ. դրամով` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի մորմազգի մշակաբույսերի շուրջ 9500 հեկտար տարածքի վրա տեղադրված 2900 ֆերոմոնային թակարդների միջոցով իրականացված մոնիթորինգի արդյունքում հնարավոր եղավ զգալիորեն կրճատել կարտոֆիլի և լոլիկի բերքին հասցված վնասը:

5. Միջազգային փորձը ցույց է տվել, որ վնասատուների տարածման արեալների ճշտումը, դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացման ճիշտ ժամկետների որոշումը հնարավոր է միայն համապատասխան ֆերոմոնային թակարդների օգտագործմամբ մոնիթորինգի իրականացման միջոցով:

6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցներով ձեռք բերված կարտոֆիլի ցեցի և լոլիկի ականող ցեցի ֆերոմոնային թակարդների և օժանդակ նյութերի օգնությամբ մոնիթորինգ կիրականացվի Հայաստանի Հանրապետության Արարատի ու Արմավիրի մարզերի վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի, տաքդեղի դաշտերում և դրանց հարակից մորմազգի մոլախոտերով վարակված տարածքներում, անհրաժեշտ ֆերոմոնային թակարդների և օժանդակ պարագաների պահանջարկը հաշվարկելիս՝ հիմք են ընդունվել 2014 թվականի մորմազգի մշակաբույսերի փաստացի ցանքատարածությունները:

7. 2015 թվականին հանրապետության շուրջ 10100 հեկտար մորմազգի մշակաբույսերի, այդ թվում` 2270 հեկտար կարտոֆիլի և 7830 հեկտար լոլիկի, տաքդեղի ու սմբուկի դաշտերում կիրականացվի մոնիթորինգ՝ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ:

8. 2015 թվականի մայիս-սեպտեմբեր ժամանակահատվածում՝

1) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի մորմազգի մշակաբույսերի մասով շուրջ 9300 հա (1770 հա կարտոֆիլ և 7530 հա լոլիկ, տաքդեղ, սմբուկ) դաշտերում կտեղադրվի 3100 լոլիկի ականող ցեցի թակարդ, (3 հա հաշվով՝ մեկ թակարդ, 9300:3 = 3100).

2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի լոլիկի դաշտերում կտեղադրվի 100 լոլիկի ականող ցեցի թակարդ, վնասատուի առկայությունը ճշտելու նպատակով.

3) հանրապետության կարտոֆիլամշակ մարզերի կարտոֆիլի դաշտերում կարտոֆիլի ցեց վնասատուի հնարավոր առկայությունը ճշտելու նպատակով տեղադրել 100 թակարդ:

9. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի 1770 հեկտար վաղահաս կարտոֆիլի դաշտերում տեղադրված 590 լոլիկի ականող ցեցի թակարդներում ֆերոմոնի գլխիկները վեգետացիայի ընթացքում (մայիս-հուլիս) կփոխվեն 2, իսկ սոսնձաթուղթը` 4 անգամ: Լոլիկի, սմբուկի և պղպեղի դաշտերում` լոլիկի ականող ցեցի 2610 թակարդներում մայիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ֆերոմոնային գլխիկները կփոխվեն 4, սոսնձաթղթերը` 8 անգամ: Հանրապետության կարտոֆիլամշակ մարզերի կարտոֆիլի դաշտերում կարտոֆիլի ցեցի թակարդներում ֆերոմոնային գլխիկները վեգետացիայի ընթացքում (հունիս-հոկտեմբեր) կփոխվեն 3, իսկ սոսնձաթղթերը` 6 անգամ:

10. Դաշտում ֆերոմոնային թակարդները կամրացվեն փայտից կամ պլաստիկ նյութից պատրաստված F-աձև, 65-70 սմ բարձրությամբ, սրածայր ցցերին:

11. Հայաստանի Հանրապետության մորմազգի մշակաբույսերի 10100 հեկտար դաշտերում տեղադրված 3300 ֆերոմոնային թակարդների, մեկշաբաթյա պարբերականությամբ, ուսումնասիրությունը կիրականացվի «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) բուսասանիտարիայի մարզային մասնագետների կողմից:

12. Համայնքի ղեկավարները կարող են աջակցել ՊՈԱԿ-ի մասնագետներին ֆերոմոնային թակարդների տեղադրման ընթացքում:

13. Կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և տաքդեղի ցանքատարածքներում տեղադրված ֆերոմոնային թակարդների պահպանությունը 2015 թվականի ամբողջ վեգետացիայի ընթացքում կիրականացվի հողօգտագործողների աջակցությամբ:

14. 2015 թվականի վեգետացիայի ընթացքում մոնիթորինգ իրականացնող մասնագետները և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների խորհրդատուները խորհրդատվություն կտրամադրեն հողօգտագործողներին ցեցերի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման ժամկետների, օգտագործվող բույսերի պաշտպանության միջոցների և դրանց չափաքանակների վերաբերյալ:

15. Մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր ամիս մինչև հաջորդող ամսվա 10-ը հաշվետվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

16. Ծառայության մասնագետները «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վերահսկողություն կիրականացնեն հողօգտագործողների կողմից բույսերի պաշտպանության միջոցառումների կատարման նկատմամբ:

17. Ծրագրի իրականացման և հողօգտագործողների կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է բերքի կորուստների կանխում 70-80 տոկոսով, օգտագործվող բույսերի պաշտպանության միջոցների ծախսի կրճատում՝ առնվազն 30 տոկոսով, էապես կբարելավվեն նաև արտադրվող բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային տեսքն ու որակը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 16-ի N 407-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող փոփոխությունը ԵՎ լրացումը

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Բույսերի պաշտպանության միջոցառումներ

1059

ԱԾ02

Նկարագրությունը
Մկնանման կրծողների, մորեխների և անտառի վնասակար օրգանիզմների դեմ կենտրոնացված պայքարի միջոցառումներ

ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերի համայնքներում լոլիկի ականող ցեց վնասատուների զարգացման փուլերի մոնիթորինգի իրականացում՝ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ, ՀՀ Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի լոլիկի դաշտերում լոլիկի ականող ցեց և հանրապետության կարտոֆիլամշակ մարզերի կարտոֆիլի դաշտերում կարտոֆիլի ցեց վնասատուների հնարավոր առկայությունը ճշտելու նպատակով մոնիթորինգի իրականացում՝ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ

Քանակական

Գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի տարածքը, հա

0.0

(571)

(2,271)

0.0

0.0

0.0

Անտառի վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի տարածքը, հա

0.0

0.0

0.0

0.0

0.0

0.0

Մոնիթորինգի ենթակա տարածքը, հա

10,100

10,100

10,100

0.0

0.0

0.0

Որակական

Մշակված չէ

 

 

 

0.0

0.0

0.0

Ժամկետայնու-թյան

Մշակված չէ

 

 

 

0.0

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

0.0

0.0

0.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1059 Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում

Ծառայության մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Պետական գնումների սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 16-ի N 407-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ՀՀ 2015 թ. պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1059

 

Ծրագիր
Ֆերոմոնային թակարդների կիրառմամբ մոնիթորինգի իրականացում

 

Ծրագրի նկարագրությունը

 

Մկնանման կրծողների, մորեխների և անտառի վնասակար օրգանիզմների դեմ կենտրոնացված պայքարի միջոցառումներ

ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերի համայնքներում լոլիկի ականող ցեց վնասատուների զարգացման փուլերի մոնիթորինգի իրականացում՝ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ, ՀՀ Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի լոլիկի դաշտերում լոլիկի ականող ցեց և հանրապետության կարտոֆիլամշակ մարզերի կարտոֆիլի դաշտերում կարտոֆիլի ցեց վնասատուների հնարավոր առկայությունը ճշտելու նպատակով մոնիթորինգի իրականացում՝ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում կամ այդ բնագավառում կորուստների նվազեցում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ02

 

Ֆերոմոնային թակարդների կիրառմամբ մոնիթորինգի իրականացում

 

Մատուցվող ծառայության նկարագրությունը

ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերի համայնքներում լոլիկի ականող ցեց վնասատուների զարգացման փուլերի մոնիթորինգի իրականացում՝ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ, ՀՀ Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի լոլիկի դաշտերում լոլիկի ականող ցեց և հանրապետության կարտոֆիլամշակ մարզերի կարտոֆիլի դաշտերում կարտոֆիլի ցեց վնասատուների հնարավոր առկայությունը ճշտելու նպատակով մոնիթորինգի իրականացում՝ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 16-ի N 407-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

 (հազ. դրամ)

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միա-վորը

Միավորի գինը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Բաժին N 04

Խումբ N 02

Դաս
N 01

Բույսերի պաշտպանության միջոցառումներ

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

(4720.6)

33691147/2

թունանյութեր

ՇՀ

կգ

2500

(790)

(1975.0)

33691147/1

թունանյութեր

ՇՀ

լ

3300

(832)

(2745.6)

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

4,720.6

90921200/1

վնասատուների դեմ պայքարի ծառայություններ

ՇՀ

դրամ

 

 

(14166.3)

90921200/2

վնասատուների դեմ պայքարի ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

18886900

1

18886.9

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան