Գլխավոր տեղեկություն
Номер
N 326-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (25.04.2015-23.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110) Հոդ.263
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2015
Дата вступления в силу
25.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2015 թվականի N 326-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՄԱՆ 21-ՐԴ ԿԵՏՈՎ ԲԱՑԱՌՎՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման դրույթները 2014 թվականի հունվարի 1-ից չկիրառել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների այն կրեդիտորական պարտքերի նկատմամբ, որոնք առաջացել են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման արդյունքում օտարման գոտու նախկին սեփականատերերի և (կամ) օգտագործողների նկատմամբ:

2. Սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից մինչև 2013 թվականը ներառյալ դուրս գրված «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման արդյունքում օտարման գոտու նախկին սեփականատերերի և (կամ) օգտագործողների նկատմամբ կրեդիտորական պարտքերի հաշվառումն իրականացվում է ընդհանուր կարգով:

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույթը հաշվի է առնվում 2014 թվականի շահութահարկի հաշվարկում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 8
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 26-ի N 326-Ն որոշման

 

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒ ՆԱԽԿԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ

Կազմակերպության անվանումը

Կրեդիտորական պարտքի նկարագրությունը

Օտարման գոտին

Կրեդիտոր-ների քանակը (հատ)

Կրեդիտորական պարտքի գումարը (դրամ)

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն

Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման դիմաց փոխհատուցում

Գլխավոր պողոտա

5

58.412.000

«Սիթի Սենթր Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն

Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման դիմաց փոխհատուցում

33-րդ թաղամաս

161

3.500.752.224

«Ի Էմ Սի» փակ բաժնետիրական ընկերություն

Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման դիմաց փոխհատուցում

Գլխավոր պողոտա և Կոնդ թաղամաս

134

4.004.686.367

«ԷՅ ՋԻ Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն

Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման դիմաց փոխհատուցում

«Երևանյան Բերդ» թաղամաս

8

109.978.470

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան