Գլխավոր տեղեկություն
Номер
N 320-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.05.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2015.05.15/3(70) Հոդ. 8
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
30.04.2015
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
30.04.2015
Дата вступления в силу
25.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

30 ապրիլի 2015 թ.
ք. Երևան

N 320-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման հավելվածը (այսուհետ՝ հավելված) լրացնել նոր 7.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«7.1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու համար նախատեսված շենքերի և շինությունների վրա գովազդ տեղադրելու թույլտվությունը տրվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված տվյալ ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության առկայության դեպքում:»:

2. Հավելվածը լրացնել նոր 38.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«38.1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու համար նախատեսված շենքերի և շինությունների վրա տեղադրվող գովազդի առավելագույն չափը կարող է լինել 1.2 մ x 1.8 մ, ընդ որում` գովազդը պետք է ապահովված լինի լուսավորությամբ:»:

3. Հավելվածը լրացնել նոր 38.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«38.2. Սգո ծիսակատարությունների համար նախատեսված ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտների գովազդի առավելագույն չափը կարող է լինել 1 մ x 1.5 մ և բաղկացած լինեն «սգո» և (կամ) «պարագաներ» և (կամ) «ծառայություններ» բառերից՝ իրենց համապատասխան հոլովաձևերով և շաղկապներով:»:

4. Հավելվածը լրացնել նոր 47-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«47. Սույն հավելվածի 38.2-րդ կետում նշված կանոնին չհամապատասխանող գովազդի միջոցները ենթակա են համապատասխանեցման նշված կանոնին՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետում չհամապատասխանեցնելու դեպքում դրանք ենթակա են ապամոնտաժման՝ սահմանված կարգով:»։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան