Գլխավոր տեղեկություն
Номер
N 237-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2015
Дата вступления в силу
01.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2015 թվականի N 237-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 27-ի «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 379-Ա որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 6-րդ կետի 4-րդ սյունակում «2012 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

2) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով.

 

 

 «

9.

«Ստուգաչափման և տեսակի հաստատման ենթակա չափման միջոցները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ. մայիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավո- րում չի պահանջվում։

 »:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 31

Երևան