Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 84-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.02.02/4(516) Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата принятия
26.12.2014
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Дата подписания
26.12.2014
Дата вступления в силу
27.12.2014

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

26 դեկտեմբերի 2014 թ.
ք. Երևան

թիվ 84-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԼԱՍՏԻ ԽՈՒՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 7-րդ և 11-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիայի գործողության դադարեցման մասին «ԼԱՍՏԻ ԽՈՒՏ» ՍՊ ընկերության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

Բավարարել «ԼԱՍՏԻ ԽՈՒՏ» ՍՊ ընկերության դիմումը և 2015 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 73 լիցենզիան:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԼԱՍՏԻ ԽՈՒՏ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան