Գլխավոր տեղեկություն
Номер
N 287-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.04.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.04.2015
Дата вступления в силу
15.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2015 թվականի N 287-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 205-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486 -Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 20-րդ կետերին համապատասխան՝

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 205-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 14-ի N 287-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

մարտի 24-ի N 205-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ս. Սիմոնյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության
պետի տեղակալ

   

Ռ. Մուրադյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Է. Ալեքսանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության
վարչության մասնագիտական կրթության քաղաքականության
մշակման բաժնի պետ

   

Ա. Գրիգորյան

- Երևանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների
գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

   

Լ. Ֆլջյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական
համալսարանի գիտության և միջազգային կապերի գծով
պրոռեկտոր (համաձայնությամբ)

   

Լ. Ավետիսյան

- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի
ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար
(համաձայնությամբ)

   

Ս. Օհանյան

- «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր
(համաձայնությամբ)

   

Գ. Վարդանյան

- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
ասպիրանտ, ուսանողական խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)

   

Է. Կիրակոսյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների)
միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ս. Ճզմաչյան

- Հայաստանի բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Խաչատրյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)

   

Վ. Ավետիքյան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ
(համաձայնությամբ)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան