030.0194.24.12.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները համազգային խնդիրների լուծման ներկա պահանջներին համապատասխանեցնելու, ազգային միասնության գաղափարը արդյունավետ իրականացնելու, հիմնարար հայեցակարգ և անհրաժեշտ կազմակերպական կառույցներ ստեղծելու նպատակով որոշում եմ.
1. 1999 թվականի սեպտեմբերին Երևանում հրավիրել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական խորհրդաժողով:
2. Ստեղծել համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Վազգեն Սարգսյան |
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար |
Վարդան Օսկանյան | - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի համանախագահ) |
Լևոն Մկրտչյան | - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
Ռոլանդ Շառոյան | - Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
Ալեքսան Հարությունյան | - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ֆադեյ Սարգսյան | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
Հարություն Կարապետյան | - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ |
Արմեն Սարգսյան | - Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
Ռուբեն Շուգարյան | - Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
Գագիկ Շահբազյան | - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
Հրանտ Մաթևոսյան | - Հայաստանի գրողների միության նախագահ |
Վահան Տեր-Ղևոնդյան | - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնակատար |
Լազար Սուջյան | - Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ |
Ջիվան Մովսիսյան | - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար): |
3. Համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողովին`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել համահայկական խորհրդաժողովի կազմակերպման, անհրաժեշտ փաստաթղթերի ու ծրագրային մոտեցումների նախապատրաստման առաջարկություններ.
բ) նախապատրաստման աշխատանքներում ներգրավել Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտության և մշակույթի գործիչների, առանձին անհատների.
գ) ակտիվորեն համագործակցել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետ.
դ) աշխատանքներում ներգրավել Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներին:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |