Գլխավոր տեղեկություն
Номер
N 290-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.03.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2014
Дата вступления в силу
25.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2014 թվականի N 290-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ապրանքների առաքման մասով գործունեության համակարգման և համաձայնագրի կատարման հսկողության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ապրանքների առաքման մասով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով պայմանագիր կնքել համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք ցանկություն կհայտնեն Ռուսաստանի Դաշնությունից` համաձայնագրով նախատեսված պայմաններով Հայաստանի Հանրապետություն ներմուծել չմշակված բնական ալմաստներ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի օրինակելի ձևը:

(2-րդ կետը փոփ. 25.12.14 N 1497-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 24

Երևան