Գլխավոր տեղեկություն
Номер
N 366-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.05.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հոդ.301
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.04.2015
Дата вступления в силу
02.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2015 թվականի N 366-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ ու 6-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, այդ մասնագիտությամբ (որակավորմամբ) առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող» բառերը.

2) որոշման N 3 հավելվածի՝

ա. 3-րդ կետի 6-րդ ենթակետը «հետադարձ» բառից առաջ լրացնել «գրավոր դիմում` նշելով» բառերով,

բ. 15-րդ կետի «անձնագիրը» բառից առաջ հանել «միայն» բառը, իսկ «ինչպես նաև» բառերից հետո կետը լրացնել «նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում հաշվառվելու համար գրավոր դիմում` նշելով» բառերով.

3) որոշման N 8 հավելվածի՝

ա. 12-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանակցությունների արդյունքում գործատուի կողմից ենթածրագիր 1-ի շահառուին առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքի ընդունելու վերաբերյալ գործատուի, տարածքային կենտրոնի և ենթածրագիր 1-ի շահառուի միջև ձեռք բերված վերջնական համաձայնության հիման վրա կնքվում է աշխատաշուկայում անմրցունակ անձի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1)` երեք օրինակից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հաստատած օրինակելի ձևին համապատասխան:»,

բ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գործազուրկին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի:»,

գ. 14-րդ կետում «մեկ օրինակը» բառերը փոխարինել «պատճենը» բառով,

դ. 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին, 21.2-րդ և 21.3-րդ կետերով.

«21.1. Սույն կարգի 21-րդ կետում նշված միանվագ փոխհատուցման ենթակա գումարը ենթակա չէ վերադարձման, եթե ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձը սույն կարգի 13-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում լուծում է աշխատանքային պայմանագիրը և մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ՝ սույն կարգի 12-րդ կետում նշված պայմանագիր 1-ով սահմանված ժամկետով:

21.2. Սույն կարգի 21.1-ին կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո դրա պատճենը ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն:

21.3. Սույն կարգի 21.1-ին կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման՝ ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի կողմից:»,

ե. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Սույն կարգի 30-34-րդ կետերով նախատեսված գործընթացների արդյունքում հաշմանդամություն ունեցող գործազուրկին առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս աշխատանքով ապահովելու վերաբերյալ ձեռք բերված վերջնական համաձայնության հիման վրա գործատուի, տարածքային կենտրոնի և ենթածրագիր 2-ի շահառուի միջև կնքվում է հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար` գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2)` երեք օրինակից` նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:»,

զ. 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի:»,

է. 37-րդ կետում «մեկ օրինակը» բառերը փոխարինել «պատճենը» բառով,

ը. 38-րդ կետում «կարգավիճակի» բառից հետո «կասեցման, վերականգնման» բառերը փոխարինել «դադարեցման» բառով,

թ. 43-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 43.1-ին, 43.2-րդ և 43.3-րդ կետերով.

«43.1. Սույն կարգի 43-րդ կետում նշված միանվագ փոխհատուցման ենթակա գումարը ենթակա չէ վերադարձման, եթե ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձը սույն կարգի 36-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում լուծում է աշխատանքային պայմանագիրը և մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ՝ սույն կարգի 35-րդ կետում նշված պայմանագիր 2-ով սահմանված ժամկետով:

43.2. Սույն կարգի 43.1-ին կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձն աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն:

43.3. Սույն կարգի 43.1-ին կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ենթածրագիր 2-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման՝ ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի կողմից:».

4) որոշման N 9 հավելվածի 4-րդ կետում «հրամանով» բառը փոխարինել «կարգադրությամբ» բառով.

5) որոշման N 11 հավելվածի 31-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) որոշման N 12 հավելվածի՝

ա. 3-րդ կետում «3 տարվա» բառերը փոխարինել «5 տարվա» բառերով,

բ. 8-րդ կետի 3-րդ ենթակետը «հարկը» բառից հետո լրացնել «և նպատակային սոցիալական վճարը» բառերով.

7) որոշման N 13 հավելվածի`

ա. 13-րդ կետից հանել «, ընդ որում, գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում յուրաքանչյուր տարվա ընթացքում աշխատած ամիսների թիվը գումարվում է և պետք է կազմի առնվազն 24 ամիս» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածը հաշվարկվում է տվյալ գործատուի մոտ աշխատած ամիսների թվի հանրագումարով, որը պետք է կազմի առնվազն 24 ամիս:»,

բ. 14-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, և գործազուրկն աշխատանքային պայմանագրի պատճենը` այն կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է իրեն հաշվառած տարածքային կենտրոն: Գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի» բառերով,

գ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին և 14.2-րդ կետերով.

«14.1. Սույն կարգի 14-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կարող է փոփոխվել՝ նույն վայրում նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու դեպքում:

14.2. Սույն կարգի 14.1-ին կետով նախատեսված դեպքում աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունը ներառող համաձայնագրի պատճենը գործազուրկը ներկայացնում է տարածքային կենտրոն:»,

դ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.

«16.1. Սույն կարգի 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջոցները սահմանված կարգով ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է գործազուրկի բանկային հաշվին` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը:».

8) որոշման N 14 հավելվածի 5-րդ կետից հանել «միաժամանակ առկա են սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հետևյալ պայմանները» բառերը.

9) որոշման N 15 հավելվածի՝

ա. վերնագրում «համար» բառից հետո «աշխատավարձի փոխհատուցման» բառերը փոխարինել «դրամական օգնության» բառերով,

բ. 1-ին կետում «անձին» բառից հետո «աշխատավարձի մասնակի փոխհատուցման» բառերը փոխարինել «դրամական» բառով,

գ. 8-րդ կետում «Ուղեկցողի համար ուղեկցողի կարիք ունեցող անձանց տրվում է աշխատավարձի փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում)» բառերը փոխարինել «Ուղեկցողի կարիք ունեցող անձանց ուղեկցող ունենալու համար տրվում է դրամական օգնություն (այսուհետ՝ դրամական օգնություն)» բառերով,

դ. 9-րդ կետը «փոխհատուցման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դրամական օգնության» բառերով,

ե. 10-րդ կետը «փոխհատուցում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դրամական օգնություն» բառերով,

զ. 11-րդ կետում «չորս» բառը փոխարինել «երեք» բառով և կետը «տարի» բառից հետո լրացնել «, իսկ սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում առնվազն 18 ամիս» բառերով,

է. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.

«15.1. Գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի:»,

ը. 19-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և փոխհատուցման» բառերը,

թ. 20-րդ կետի 3-րդ ենթակետում «չափը» բառը փոխարինել «, ինչպես նաև դրամական օգնության չափերը» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «աշխատավարձերի» բառը՝ «աշխատավարձի և դրամական օգնության» բառերով,

ժ. 22-րդ կետը «աշխատավարձերի մասնակի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դրամական օգնության» բառերով,

ժա. 26-րդ կետում «Տարածքային կենտրոնը» բառերը փոխարինել «Գործակալությունը» բառով,

ժբ. 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.1-ին, 31.2-րդ և 31.3-րդ կետերով.

«31.1. Գործատուին և անմրցունակ անձին հատուցված նյութական ծախսերը ենթակա չեն վերադարձման, եթե անմրցունակ անձը սույն կարգի 15-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկուկես տարվա ընթացքում լուծում է աշխատանքային պայմանագիրը և մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ:

31.2. Սույն կարգի 31.1-ին կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը` այն կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, անմրցունակ անձը ներկայացնում է տարածքային կենտրոն:

31.3. Սույն կարգի 31.1-ին կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում գործատուին և անմրցունակ անձին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման՝ անմրցունակ անձի կողմից:».

10) 16-րդ ենթակետից հանել «ինքնազբաղվածության խթանման նպատակով» բառերը.

11) որոշման N 16 հավելվածի՝

ա. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Անմրցունակ անձին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա ձեռնարկատիրական գործունեության գործարար ծրագրով նախատեսված է վարձու աշխատողի (աշխատողների) ներգրավում, ընդ որում, տվյալ տարվա ընթացքում իրականացվող ծրագրում ընդգրկվող անմրցունակ անձանց առնվազն 5 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող գործազուրկներ:»,

բ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին և 14.2-րդ կետերով.

«14.1. Պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն անմրցունակ անձի երաշխավորի հետ կնքում է երաշխավորության պայմանագիր` նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան:

14.2. Անմրցունակ անձի երաշխավորը պետք է լինի վարձու աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը, որը երաշխավորության պայմանագիր կնքելու նպատակով տարածքային կենտրոն է ներկայացնում իր գործունեությունը (եկամուտը) հավաստող փաստաթուղթ:»,

գ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Անմրցունակ անձը սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո տարածքային կենտրոն է ներկայացնում՝

1) իր բանկային հաշվի տվյալների մասին հայտարարությունը և ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը՝ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված աջակցությունն ստանալու նպատակով.

2) իր բանկային հաշվի վրա` ծրագրով անմրցունակ անձի կողմից ձեռք բերվող հիմնական միջոցների ընդհանուր արժեքի առնվազն 50 տոկոսի չափով գումարի առկայության մասին տեղեկանքը՝ սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով.

3) ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները՝ սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով.

4) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության պայմանագրի պատճենը՝ սույն կարգի 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով:»,

դ. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.

«15.1. Անմրցունակ անձը սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունները հավաստող փաստաթղթերի պատճենները ներկայացնում է տարածքային կենտրոն:»,

ե. 16-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ծրագրով անմրցունակ անձի կողմից ձեռք բերվող հիմնական միջոցների ընդհանուր արժեքի 50 տոկոսը` միանվագ, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր հազ. դրամը.»,

զ. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.

«3) տարածքի վարձակալության արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական քսանհինգ հազ. դրամը՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով.

4) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի՝ այդ գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը` երկու տարի ժամկետով, ամսական կտրվածքով:»,

է. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին և 16.2-րդ կետերով.

«16.1. Անմրցունակ անձը սույն կարգի 15.1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից սույն կարգի 16-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված փոխհատուցումն ստանում է փոփոխությունները հավաստող փաստաթղթերին համապատասխան:

16.2. Անմրցունակ անձը սույն կարգի 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումն ստանում է ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկի վճարումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի կատարումը հավաստող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում և այդ փաստաթղթերին համապատասխան:»,

ը. 21-րդ կետում «տարածքային կենտրոնը» բառերը փոխարինել «գործակալությունը» բառով,

թ. 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին, 22.2-րդ և 22.3-րդ կետերով.

«22.1. Անմրցունակ անձը, սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրով իր կողմից ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթուղթը:

22.2. Անմրցունակ անձը, սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում ծրագրով իր տնտեսական գործունեությունն սկսելու վերաբերյալ գրավոր հայտարարություն` նշելով այդ տնտեսական գործունեության սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը), որը պետք է ընկած լինի սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո մեկամսյա ժամանակահատվածում:

22.3. Անմրցունակ անձը ծրագրով նախատեսված տնտեսական գործունեությունը դադարեցնելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտարարություն է ներկայացնում տարածքային կենտրոն` նշելով տնտեսական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, եթե տնտեսական գործունեությունը դադարեցնում է այն սկսելուց հետո երկու տարվա ընթացքում:»,

ժ. 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) խախտել է սույն կարգով սահմանված պահանջները:»,

ժա. 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով.

«24.1. Տարածքային կենտրոնի մասնագետը ծրագրի մոնիթորինգի իրականացման շրջանակներում ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձից ստանում է այդ գործունեությունից առաջացող հարկային վճարումները հավաստող փաստաթղթերի պատճենները` եռամսյակային պարբերականությամբ:».

12) որոշման N 17 հավելվածի`

ա. 23-րդ կետում «5» թիվը փոխարինել «3» թվով,

բ. 16-րդ կետում «տարածքային կենտրոնի» բառերը փոխարինել «գործակալության» բառով.

13) որոշման N 19 հավելվածի՝

ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետը «և» բառից հետո լրացնել «(կամ)» բառով,

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ծրագրի առավելագույն տևողությունը որոշվում է տվյալ գյուղատնտեսական մշակաբույսի մշակման համար սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նշված պլան-ժամանակացույցով նախատեսված կատարման ենթակա աշխատանքների և (կամ) ծառայությունների իրականացման ժամկետներին համապատասխան, բայց ոչ ավելի, քան 180 օր:»,

գ. 8-րդ, 9-րդ և 33-րդ կետերում «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «նպատակային սոցիալական» բառերով,

դ. 9-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով,

ե. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ծրագրի շրջանակներում ներգրավված և քաղաքացիաիրավական պայմանագրով հողօգտագործողի համար գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձին մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) դիմաց վճարելու համար հողօգտագործողին տրվում է փոխհատուցում` մեկ ժամվա համար հինգ հազ. դրամ:»,

զ. 14-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով,

է. 18-րդ կետում «2» թիվը փոխարինել «մեկ» բառով,

ը. 33-րդ կետում «տարածքային կենտրոնը» բառերը փոխարինել «գործակալությունը» բառով.

14) որոշման 6-րդ կետում «1,5» թիվը փոխարինել «2» թվով, իսկ «0,75» թիվը՝ «1» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 11

Երևան