Գլխավոր տեղեկություն
Номер
N 24-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.01.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.01.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.01.2015
Дата вступления в силу
17.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2015 թվականի N 24-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության երկրորդ ազգային զեկույցը ներկայացնելու նպատակով 2015 թվականի հունվարի 21-28-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Ջեմմա Բաղդասարյանինը, Սուրեն Քրմոյանինը, Էմիլ Բաբայանինը, Ռոբերտ Ստեփանյանինը, Կարինե Սարիբեկյանինը, Նելլի Մանանդյանինը, Գագիկ Եգանյանինը և Արմեն Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Աշոտ Հովակիմյանինը, Վահրամ Կաժոյանինը և Կարինե Սուջյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։

4. Պատվիրակության ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունվարի 16-ի N 24-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 21-28-Ը ժնեվ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար), (2015 թ. հունվարի 21-24-ը)
 Ջ. Բաղդասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2015 թ. հունվարի 21-23-ը)
 Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (2015 թ. հունվարի 21-23-ը)
 Է. Բաբայան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (2015 թ. հունվարի 21-23-ը)
 Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (2015 թ. հունվարի 21-28-ը)
 Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ (2015 թ. հունվարի 21-23-ը)
 Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ (2015 թ. հունվարի 21-23-ը)
 Ա. Մկրտչյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ), (2015 թ. հունվարի 21-23-ը)
 Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (2015 թ. հունվարի 21-23-ը)
 Ն. Մանանդյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ (2015 թ. հունվարի 21-23-ը)
Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ (2015 թ. հունվարի 21-28-ը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան