ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2015 թվականի N 250-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին» N 2307-Ն որոշման 2-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մագիստրոսի աստիճան ստանալու համար սահմանվում է 60-120 կրեդիտ: Բժշկական մասնագիտությունների համար (մագիստրոսի աստիճանին հավասարեցված՝ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի արդյունքում կրթական աստիճանի շնորհմամբ) սահմանվում է առնվազն 300 կրեդիտ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|