ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 79-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 191 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով և հիմք ընդունելով «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2014 թ. դեկտեմբերի 9-ի և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 191 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին 2014 թ. դեկտեմբերի 17-ի դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումները՝
1. Տրամադրել «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերությանը ՀՀ Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:
2. 2014 թ.-ի դեկտեմբերի 30-ից ուժը կորցրած ճանաչել «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 191 լիցենզիան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Գ. Բունիաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|